«Յուրի Ղամբարյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Բոտ: կոսմետիկ փոփոխություններ
No edit summary
Տող 7.
 
== Կենսագրություն ==
Ծնվել է [[Թիֆլիս]]ում։ Միջնակարգ կրթությունն ստացել է ծննդավայրում։ Այնուհետև ավարտել է [[Մոսկվայի համալսարան]]ի իրավաբանական ֆակուլտետը և 1884-ին թվականին դարձել նույն համալսարանի պրոֆեսոր՝ անընդմեջ պաշտոնավարելով մինչև 1899 թվականը։
 
1899-ին թվականին հրատարակել է «Гражданское право», «Вещное право» (ч. 1-2, СПб) աշխատությունը։ 1899-ին թվականին լույս տեսած հասարակական-իրավաբանական գիտությունների ժողովածուի առաջին համարում տպագրվել է Յուրի Ղամբարյանի «Право в его основных моментах» ուսումնասիրությունը։ Մեծ արձագանք է գտել նաև 1910-ին թվականին նույն ժողովածուում հրատարակված «Свобода и ее гарантии» (т. 1, СПб) աշխատությունը։ Նա «Գրանատ» հանրագիտական բառարանի խմբագրական խորհրդի անդամ էր։
 
1900-ին թվականին եռանդուն մասնակցություն է ունեցել Փարիզում հումանիտար գիտությունների ռուսական բարձրագույն դպրոցի հիմնադրմանը, դասախոսել [[Բրյուսելի համալսարան]]ում։ 1906-11-ին1911 թվականներին եղել է [[Սանկտ Պետերբուրգի համալսարան]]ի քաղաքացիական իրավունքի ամբիոնի վարիչ և մշակել ու հրատարակել է քաղաքացիական իրավունքի դասընթացը՝ «Курс гражданского праба» (т. 1, ч. общая, СПб., 1911) և այլ արժեքավոր աշխատություններ։ Ռուսական աղբյուրներում հիշատակվում և մեծարվում է որպես [[Ռուսաստան]]ի սոցիոլոգիական դպրոցի հիմնադիր։ Այնուհետև վերադարձել է Թիֆլիս և ղեկավարել [[Վրաստանի տեխնիկական համալսարան|Վրաստանի պոլիտեխնիկական ինստիտուտը]]։
 
== ԵՊՀ ռեկտոր ==
1919-ին թվականին ՀՀ կառավարությունը կարողացավ իրականացնել ազգային համալսարան ունենալու գաղափարը։ Համալսարանի կազմակերպիչ-ռեկտոր առաջադրվեց Յուրի Ղամբարյանը։ Նա Հայաստանում աշխատեց 1919 թվականի հուլիսից մինչև 1920 թվականի դեկտեմբերը։ Այդ կարճ ժամանակում նա ահռելի գործ կատարեց՝ լուծելով նորաբաց համալսարանի առանցքային հիմնահարցերը, կարողացավ ապահովել համալսարանի գիտական ներուժը, հավաքագրել հիմնադիր պրոֆեսորներին, ստեղծել բարձրորոկ աշխատակազմ։ Նա Նա հանրապետության արտաքին գործոց նախարարության միջոցով դիմեց Հայաստանի դիվանագիտական ներկայացուցիչներին [[ԱՄՆ]]-ում, [[Անգլիա]]յում, [[Ֆրանսիա]]յում, [[Իտալիա]]յում, [[Կ. Պոլիս|Կ. Պոլսում]], [[Ավստրիա]]յում ու [[Պարսկաստան]]ում՝ կազմակերպել կամավոր նվիրատվությունների հանգանակում և համալսարանի գրադարանի համար ձեռք բերել գրքեր թե՛ գիտական հիմնարկներից և թե՛ մասնավոր անձանցից։
 
1920 թվականի նոյեմբերի 29-ին Հայաստանում խորհրդային կարգերի հաստատումից հետո փոխվեցին համալսարանի դիմագիծն ու ծրագրերը, և նախկին աշխատակազմը ռեկտորի հետ միասին ազատ արձակվեց։ Յ. Ղամբարյանը ստիպված էր վերադառնալ Թիֆլիս։ Այդ պահից, ցավոք, պատմությունը լռում է նրա մասին։
 
== Գրականություն ==