«Վառլամ Ավանեսով»–ի խմբագրումների տարբերություն

Ավելացվել է 2421 բայտ ,  2 տարի առաջ
Առանց խմբագրման ամփոփման
No edit summary
No edit summary
{{Տեղեկաքարտ Անձ}}
'''Վառլամ Ալեքսանդրի Ավանեսով''' (''Սուրեն Կարապետի Մարտիրոսյան'', {{ԱԾ}}), պետական և կուսակցական գործիչ։ ՌՍԴԲԿ անդամ [[1903]] թվականից։
 
== Կենսագրություն ==
1896 թվականին, Կաղզվանի քաղաքային դպրոցն ավարտելուց հետո, ընդունել է Ստավրոպոլի արական գիմնազիան: Ուսմանը զուգահեռ մասնավոր դասեր է տվել, կատարել թարգմանություններ ռուսերենից հայերեն, հայերենից՝ ռուսերեն: 1905-1907 թվականների ռուսական առաջին հեղափոխության օրերին Հյուսիսային Կովկասի զորամասերում էր: Մի քանի անգամ ձերբակալում է: Հիվանդության պատճառով երաշխավորությամբ ազատվելով բանտից՝ նա ոմն պարսկահպատակ Արմենակ Ալեքսանդրի Ավանեսյանցի անձնագրով 1907 թվականի նոյեմբերին տեղափոխվում է Շվեյցարիա, ուր մնում է մինչև 1913 թվականը: Արտասահմանում նա մտերմական կապեր է հաստատում [[Լենին]]ի հետ: Այդ տարիներին նաս սովորում է [[Ցյուրիխի համալսարան]]ի բժշկական ֆակուլտետում, ապա՝ Բեռլինի համալսարանում: Բազմիցս հանդիպումներ է ունենում Լենինի հետ: Շվեյցարիայում նա գլխավորում է [[Դավոս]] քաղաքի էմիգրանտ սոցիալ-դեմոկրատների միացյալ խմբի աշխատանքները: 1913 թվականի վերջերին, Լենինի ցուցումով, [[Մոիսեյ Ուրիցկի|Մոիսեյ Ուրիցկու]] հետ վերադառնում է Ռուսաստան: 1914-1917 թվականներին նա Մոսկվայի բոլշևիկների ճանաչված ղեկավարներից էր: Մոսկվայի բոլշևիյան կոմիտեի հանձնարարությամբ պայքար է կազմակերպում Մոսկվայի առևտրաարդյունաբերական ծառայողների արհմիությունում և ցենտրոսոյուզում: Նրա ղեկավարությամբ այդ արհմիությունները դարձան մարտական միավորներ և խոշոր դեր կատարեցին Փետրվարյան և Հոկտեմբերյան հեղափոխությունների օրերին:
 
[[1917]] թվականի [[Հոկտեմբերյան Սոցիալիստական Հեղափոխություն|Հոկտեմբերյան հեղափոխության]] հաղթանակից հետո ընտրվել Է Համառուսաստանյան ԿԳԿ նախագահության անդամ և քարտուղար, [[1918]] թվականի հունվարից, միաժամանակ՝ ՌԽՖՍՀ Ազգությունների ժողկոմատում հայկական գործերի կոմիսար։ Նրա ղեկավարությամբ հայկական գործերի կոմիսարիատը զգալի աշխատանք է կատարել [[Ռուսաստան]]ի տարբեր քաղաքներում ապաստանած հայ գաղթականներին օգնելու, ժողովրդական կրթության ու քաղաքական լուսավորության գործը կազմակերպելու համար։ Մասնակցել է [[Արևմտյան Հայաստան]]ի մասին ([[1917]]) դեկրետի նախագծի մշակմանը (տես Դեկրետ «Թուրքահայաստանի մասին»)։