«Սուրբ Աստվածածին եկեղեցի (Բջնի)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ →‎top: ջնջվեց: {{Արևմտահայերեն|Սուրբ Աստուածածին եկեղեցի (Բջնի)}}
Տող 60.
[[1031]] թվականին վանքը հիմնադրել ու Սուրբ Աստվածածին եկեղեցին կառուցել է [[Գրիգոր Մագիստրոս Պահլավունի]]ն և, [[Պետրոս Ա Գետադարձ]] կաթողիկոսի ու [[Հովհաննես Սմբատ]] թագավորի հրամանով, այստեղ եպիսկոպոսական աթոռ հաստատել։ Բջնիի Սուրբ Աստվածածին վանքի թեմը տարածվել է [[Սևանա լիճ|Սևանա լճից]] մինչև [[Ախուրյան գետ]]ը, [[Գուգարք]]ից մինչև Բջնի։
 
Սուրբ Աստվածածին եկեղեցին գմբեթավոր դահլիճ է: Բազմանիստ թմբուկը պսակվում է հովհարաձև տանիք ունեցող գմբեթով: Գիպսե շքեղ շրջանակով երիզված Ավագ խորանի կենտրոնի խորշը եկեղեցու ճարտարապետական և հարդարանքի առանձնահատկություններից մեկն է: Հարկ է նշել նաև պատերի երկայնքով ձգված քարե բարձակային դարակները: Ենթադրվում է, որ նրանք նախատեսված էին վանքում ստեղծված բազմաթիվ [[Ձեռագիր|ձեռագրերի]] համար: Սուրբ Աստվածածին վանքը, որը հայտնի էր նաև «Մագիստրոսի ճեմարան» անվամբ, միջնադարյան հայ գրչության կենտրոն է եղել: Վանքը մեծ համբավ ձեռք բերեց XII դ., [[Գրիգոր Մագիստրոս Պահլավունի|Գրիգոր Մագիստրոսի]] որդի, Հայոց կաթողիկոս [[Գրիգոր Գ Պահլավունի|Գրիգոր Գ․ Պահլավունու]] օրոք:
Սուրբ Աստվածածին եկեղեցին մեկ զույգ արևմտյան մույթերով գմբեթավոր դահլիճ է՝ պսակված բազմանիստ թմբուկով և հովանոցաձև վեղար ունեցող գմբեթով։
 
== Պատկերասրահ ==