«Ղազար Փարպեցի»–ի խմբագրումների տարբերություն

Ավելացվել է 634 բայտ ,  2 տարի առաջ
Առանց խմբագրման ամփոփման
չ (Ռոբոտ․ Տեքստի ավտոմատ փոխարինում (-եւ +և))
 
== Կենսագրություն ==
Մերձավոր կապ է ունեցել [[Մամիկոնյաններ|Մամիկոնյան]] նախարարական տան հետ։ Ավարայրի ճակատամարտից հետո նրանց հետ տեղափոխվել է Ցուրտավ ([[Վրաստան]])։ Նախնական կրթությունն ստացել է Աշուշա բդեշխի պալատում, խաղընկերոջ՝ ապագա մարզպան [[Վահան Մամիկոնյան (ռազմական գործիչ)|Վահան Մամիկոնյանի]] քեռու՝ Աղան [[Արծրունիներ|Արծրունու]] վերահսկողությամբ։ Մոտ [[465]]-[[470]] թվականներին ուսանել է [[Բյուզանդիա]]յում։ Վերադառնալով՝ հաստատվել է [[Կամսարականներ]]ի նախարարական տիրույթում՝ [[Շիրակ (գավառ)|Շիրակում]], զբաղվել ուսումնա–կրթական գործերով։ [[484]]-[[486]] թվականներին եղել է [[Սյունիք]]ում։ 486 թվականին մարզպան դարձած Վահան Մամիկոնյանը Ղազար Փարպեցուն կանչել է Սյունիքից և նշանակել [[Վաղարշապատ]]ի վերակառուցված վանքի առաջնորդ։ Ղազար Փարպեցին բարեկարգել է վանքի շինությունները, ստեղծել մատենադարան, ձեռնամուխ եղել լուսավորական աշխատանքի, որը նրա դեմ առաջ է բերել հետադեմ հոգևորականության թշնամությունը։ Ստիպված հեռացել է (մոտ 490-ին թվականին) [[Ամիդ]], որտեղ գրել է «Թուղթ առ Վահան Մամիկոնյան» ուղերձը։ Հայոց մարզպանը ետ է կանչել Ղազար Փարպեցուն և պատվիրել գրել հայոց պատմությունը։ Ըստ ավանդության, թաղված է [[Փարպի]]ի ձորում։
 
«Թուղթ առ Վահան Մամիկոնյան»–ը վավերական աղբյուր է V դ. 2–րդ կեսին հայոց եկեղեցում գոյություն ունեցող երկու թևերի անհաշտ պայքարի մասին, երբ [[Մեսրոպ Մաշտոց]]ի և [[Սահակ Պարթև]]ի մահից հետո հետադեմ կղերականությունը հալածանք էր սկսել առաջադեմ մտավորականությանը։
Ղազար Փարպեցին մեծացել ու դաստիարակվել է Հայոց ապագա սպարապետ և մարզպան Վահան Մամիկոնյանի հետ՝ վերջինիս մոր՝ Ձվիկ իշխանուհու խնամակալության ներքո։ Նախնական կրթությունն ստացել է Գուգարաց Աշուշա բդեշխի պալատում՝ իշխանուհու եղբոր՝ V դարի ականավոր կրթական գործիչ Աղան Արծրունու վերահսկողությամբ, իսկ [[465]]–[[470]] թվականներին ուսանել է Բյուզանդիայում։ 486 թվականին մարզպան Վահան Մամիկոնյանը նրան նշանակել է Վաղարշապատի վանքի առաջնորդ։ Փարպեցին բարեկարգել է վանքի շինությունները, ստեղծել մատենադարան, ձեռնամուխ եղել լուսավորական աշխատանքի, սակայն հանդիպել է զորեղ հակառակորդների։ Մոտ 490 թվականին նա ստիպված հեռացել է Ամիդ և այնտեղից գրել «Թուղթ առ Վահան Մամիկոնյան» ինքնապաշտպանական ուղերձը։ Մարզպանը նրան հետ է կանչել, պաշտպանել չարախոսներից և հանձնարարել է գրել «Պատմություն Հայոց»-ը։ Փարպեցու «Թուղթը» կարևոր տեղեկություններ է հաղորդում V դարի 2-րդ կեսին հայ եկեղեցական շրջանակներում առկա հունասեր և պարսկասեր խմբավորումների, նրանց փոխադարձ բանակռիվների ու բախումների մասին։ Այն առաջին անգամ հրատարակել է Մկրտիչ Էմինը 1853 թվականին, իսկ [[1868]] թվականին Միքայել Նալբանդյանը փոխադրել է աշխարհաբարի։
 
Առավել արժեքավոր է Փարպեցու «Պատմություն Հայոց»-ը, որը կոչվում է նաև Երրորդ պատմություն՝ [[Ագաթանգեղոս]]ի և [[Փավստոս Բուզանդ]]ի երկերից հետո։ Այն բաղկացած է առաջաբանից և 3 դրվագից։ Առաջաբանում պատմիչը շարադրել է նախորդների պատմությունների համառոտ բովանդակությունը։ Բուն պատմությունը Փարպեցին սկսել է [[387]] թվականի իրադարձություններից՝ Պարսկաստանի և Բյուզանդիայի միջև [[Հայաստանի առաջին բաժանում]]ից։ Առաջին դրվագում շարադրել է [[Արշակ Գ]]-ի և Վռամշապուհի գահակալության տարիների քաղաքական պատմությունը, Սասանյան Պարսկաստանի պառակտիչ քաղաքականությունը մինչև Արշակունյաց թագավորական հարստության անկումը (428 թվական) և ավարտել է Սահակ Պարթևի ([[439]] թվական) ու Մեսրոպ Մաշտոցի ([[440]] թվական) մահվանն առնչվող դեպքերի նկարագրությամբ։ Երկրորդ դրվագի նյութը Վարդանանց պատերազմն է. համընկնում է Եղիշեի «Վարդանի և Հայոց պատերազմի մասին» երկի ժամանակաշրջանին։ Երրորդ դրվագը Հայաստանի՝ 460–484 թթ-իթվականների պատմության միակ սկզբնաղբյուրն է, որտեղ նկարագրված դեպքերի ականատեսն ու մասնակիցն է նաև հեղինակը։ Ներկայացնում է այդ շրջանի հայ-պարսկական փոխհարաբերություններն ու հայերի՝ [[482]]–[[484]] թվականների ապստամբության պատմությունը և ավարտում [[Վահան Մամիկոնյան]]ի՝ Պարսից արքունիքի կողմից Հայոց մարզպան ճանաչվելու բախտորոշ իրադարձությամբ։ Փարպեցու «Պատմություն Հայոց»-ը տպագրվել է 1793 թվականին, Վենետիկում, աշխարհաբարը՝ [[1895]] թվականին, Ալեքսանդրապոլում։ Հրատարակվել է նաև ֆրանսերեն (1869 թվական)։ «Պատմությունը» և «Թուղթը» միասին («Պատմություն Հայոց և Թուղթ առ Վահան Մամիկոնյան») հրատարակվել է [[1904]] թվականին, Թիֆլիսում։ Ըստ ավանդության՝ Ղազար Փարպեցին թաղված է Ղազարավան գյուղի (այժմ՝ ՀՀ Արագածոտնի մարզում) եկեղեցու ավանդատանը, մեկ այլ տվյալով՝ Մշո Սբ Առաքելոց վանքի բակում։
 
== Աշխատություններ և թարգմանություններ ==
* [http://hpj.asj-oa.am/3598/1/2005-2(166).pdf Մանուկյան Գուրգեն, Ղազար Փարպեցու երկերի արևելահայերեն վերջին թարգմանության հանգամանքները.- «Պատմա-բանասիրական հանդես», 2005, № 2, էջ 166-182։]
* [http://hpj.asj-oa.am/4164/1/2002-2(93).pdf Մաթևոսյան Արտաշես, Ղազար Փարպեցին մաշտոցյան գրերի մասին.- «Պատմա-բանասիրական հանդես», 2002, № 2, էջ 93-111։]
* Խալաթյանց Գ., Ղազար Փարպեցի եւ գործք նորին, Մ., 1883:
* Պողարյան Ն., Նորագյուտ հատված Ղազար Փարպեցու «Հայոց պատմութեան, ԲՄ, հ. 8, 1967:
* Մուրադյան Պ., Յոիզբաշյան Կ., Ղազար Փարպեցու Պատմության նորահայտ պատառիկը, ԲՄ, հ. 11, 1973:
* Խրլոպյան Գ. Մ., Հայ սոցիալական պատմություն, Երևան, 1978:
* Մելիք-Բախշյան Ս. Տ., Հայոց պատմության աղբյուրագիտություն, Երևան, 1979:
 
==Արտաքին հղումներ==
225 878

edits