«Մելքոնյան կրթական հաստատություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 1.
{{Տեղեկաքարտ Դպրոց}}
'''Մելքոնյան կրթական հաստատություն''', հիմնադրվել է 1926 [[Կիպրոս]]ում<ref>[http://www.cyprus-mail.com/news/main.php?id=38926&archive=1 Կրթական հաստատությունը՝ Կիպրոսում]</ref>, որպես մանկատուն 7 ապաստան է տրամադրել [[Հայոց ցեղասպանություն|Հայոց ցեղասպանության]] հազարավոր զոհերին։ Դպրոցի պատմական շենքը գտնվում է [[Կիպրոս]]ի Հանրապետության պաշտպանության տակ որպես ազգային արժեք։ Մելքոնյան դպրոցի հազարավոր շրջանավարտներ առաջատարներ են դարձել տարբեր ոլորտներում և իրենց ավանդն են ներդնում [[մշակույթ]]ի, [[Կրթություն|կրթության]], [[Գիտություն|գիտության]], լեզվի ու ազգային ինքնության ոլորտներում։ «Մելքոնյան» դպրոցը հազարավոր ուսանողներ և ուսուցիչներ է տվել, որոնք այժմ [[բարի կամքի դեսպան]]ներ են և նպաստում են [[Կիպրոս]]ի ժողովրդի օրինական պայքարին այս ձգձգված խնդրի արդարացի լուծման համար։
 
== Պատմություն ==
Մելքոնյան վարժարանի հիմնադիրներն են Գրիգոր և Կարապետ [[Մելքոնյան եղբայրներ]]ը: Վարժարանը բաղկացած էր մի քանի մասնաշենքերից` դպրոցական շենքեր, աշակերտների և ուսուցիչների համար նախատեսված շենքեր, [[ճաշարան]]։ Այս դպրոցում են դաստիարակվել 40 երկրից ժամանած բազում աշակերտներ։
Հատկանշական է դպրոցի բազմաբնույթ գործունեությունը` պարախումբ, [[երգչախումբ]], թատերախումբ, սկաուտական ակումբ, փողերախումբ և այլն։
Ցավոք, 2014 թվականի մարտի 16-ին [[Հայկական բարեգործական ընդհանուր միություն|Հայկական Բարեգործական Ընդհանուր Միություն]]<nowiki/>ը որոշ պատճառներով որոշում կայացրեց փակելու դպրոցը։
Հայաստանից ևս մի շարք շնորհալի աշակերտներ իրենց ուսումն են ստացել Մելքոնյան կրթական հաստատությունում` գրանցելով բարձր արդյունքներ։