«Ռուսաստան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
→‎Հայրենական մեծ պատերազմ: image replaced, as other version will be deleted
Տող 105.
 
1939 թվականի սեպտեմբերի 1-ին [[Ներխուժում Լեհաստան|գերմանական ուժերը ներխուժում են Լեհաստան]]․ վերջինիս պաշտպանությամբ հանդես են գալիս Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան, ովքեր վերջնագիր են ներկայացնում [[Ադոլֆ Հիտլեր|Ադոլֆ Հիտլերի կառավարությանը]]։ Միևնույն ժամանակահատվածում խորհրդային կարմիր բանակն օկուպացնում է արևմտյան [[Ուկրաինա|Ուկրաինան]], [[Հերցայի շրջան|Հերցայի շրջանը]] և ապա արևելքից Լեհաստանը ինտերվացիայի ենթարկելով զինակցում Երրորդ Ռայխին։ Նոյեմբերի 30-ին ԽՍՀՄ-ն [[Խորհրդա-ֆիննական պատերազմ (1939-1940)|պատերազմ է հայտարարում Ֆինլանդիային]], որի արդյունքում որակվում է [[ագրեսոր]] և հեռացվում [[Ազգերի լիգա|Ազգերի լիգայից]]։ Ռազմական առճակատումների արդյունքում կարմիր բանակը վերստին զբաղեցնում է [[Մերձբալթյան տարածաշրջան|Մերձբալթյան տարածաշրջանը]], իսկ ավելի հարավում նաև [[Բեսարաբիա|Բեսարաբիան]]։
[[Պատկեր:Raising_a_flag_over_the_Reichstag_(original)Raising a flag over the Reichstag 2.jpg|մինի|243x243փքս|Խորհրդային բանակում ծառայող զինվորը (ըստ հայկական վարկածի՝ Անդրանիկ Չիլինգարյանը) բարձրացնում է [[ԽՍՀՄ դրոշ|ԽՍՀՄ դրոշը]] [[Ռայխստագ|Բեռլինի գերմանական Ռայխսթագի]] գագաթին։]]
1941 թվականի հունիսի 22-ին Ադոլֆ Հիտլերը խախտում է [[Խորհրդա-գերմանական պայմանագիր (1939)|խորհրդա-գերմանական փոխադարձ չհարձակման պայմանագիրը]] և աննախադեպ մեծ քանակության զինուժով [[Խորհրդա-գերմանական պատերազմ|պատերազմ հայտարարում ԽՍՀՄ-ին]]<ref>{{cite web|url=http://www.britannica.com/EBchecked/topic/648813/World-War-II|title=World War&nbsp;II|website=Encyclopædia Britannica|accessdate=March 9, 2008}}</ref>։ Սկսվում է խորհրդային ժողովուրդների [[Հայրենական մեծ պատերազմ|Հայրենական մեծ պատերազմը]]՝ միաժամանակ նաև ամբողջ աշխարհամարտի ամենաարյունարբու շրջանը։ Հակամարտության սկզբնամասում հաջողությունները նացիստների կողմն էին, սակայն [[Մոսկվայի ճակատամարտ|Մոսկվայի ճակատամարտում]] կրած ռազմավարական պարտությունից հետո ԽՍՀՄ-ն նախաձեռնությունը վերցնում է իր ձեռքը։ 1942–1943 թվականներին գերմանական վերմախտը ջախջախվում է մարդկության պատմության ամենախոշոր ճակատամարտում՝ [[Ստալինգրադի ճակատամարտ|Ստալինգրադի դաշտում]]<ref>{{cite web|url=http://www.britannica.com/EBchecked/topic/648813/World-War-II|title=The Allies' first decisive successes: Stalingrad and the German retreat, summer 1942 – February 1943|website=Encyclopædia Britannica|accessdate=March 12, 2008}}</ref>։ 1943 թվականի ամռանը խորհրդային ուժերը հաղթանակ են տանում նաև [[Կուրսկի ճակատամարտ|Կուրսկի վճռորոշ ճակատամարտում]]։ Միևնույն ժամանակահատվածում գերմանական մի քանի դիվիզիաներ՝ ֆիննական և իսպանական ուժերի օժանդակությամբ, [[Լենինգրադի շրջափակում|շրջափակել էին Լենինգրադը]]<ref>[https://web.archive.org/web/20110629173955/http://www.cambridge.org/gb/knowledge/isbn/item1173696/?site_locale=en_GB The Legacy of the Siege of Leningrad, 1941–1995]. Cambridge University Press.</ref>։ 872 օր շարունակ [[Սանկտ Պետերբուրգ|ռուսների հյուսիսային մայրաքաղաքը]] դիմակայում է շրջափակմանը, իսկ 1943 թվականի հունվարի 18-ին խորհրդային ուժերը հասնում են Լենինգրադ և ճեղքում «առանցքի ուժեր»-ի պաշարումը։