«Հայկական գորգ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ ջնջվեց: {{Արևմտահայերեն|Հայկական գորգ (արեւմտահայերէն) }}
հոդվածում այլ ոչ ազատ պատկեր կա
Տող 426.
 
=== Մեկ ընդհանուր զարդաշրջանակում ամփոփված հորինվածքներով ===
 
[[Պատկեր:Vahan gorg.png|մինի|«Վահան», [[Սևանի ավազան]], 1860-1900 թթ.]]
 
Հայոց բնորոշ գորգերի թվում զգալի մաս են կազմում մեկ ընդհանուր շրջանակում ամփոփված հորինվածքներով գեղազարդվածները։ Շրջանակը կարող է ներառի ողջ գորգադաշտը՝ սկսած ներքին եզրագոտուց անմիջապես հետո, կամ ողջ գորգադաշտը՝ առանց անկյունների։ Առավել տիպական է գորգադաշտի կենտրոնական հատվածը ընդրկող շրջանակը։ Այս դեպքում գորգադաշտի եզրամասերը մնում են դրանից դուրս ու գեղազարդվում են գորգի գեղազարդման համակարգում երկրորդական կամ լրացուցիչ դեր խաղացող այլ զարդանախշերով, հորինվածքներով կամ պատկերներով։ Զարդաշրջանակում ամփոփված հորինվածքները լինում են միատեսակ ու բազմատեսակ՝ շեղանկյունազարդ, բուսածաղկային, բազմանիստ և այլն։ Բոլոր դեպքերում էլ դրանց գեղազարդման համակարգում բնորոշիչը ընդհանուր զարդաշրջանակ ունենալն է, որով էլ նպատակարմար է գտնված դրանց այս խմբում առանձնացնելը։