«Ղազար Փարպեցի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չ Ռոբոտ․ Տեքստի ավտոմատ փոխարինում (-եւ +և)
Տող 18.
Առավել արժեքավոր է Փարպեցու «Պատմություն Հայոց»-ը, որը կոչվում է նաև Երրորդ պատմություն՝ [[Ագաթանգեղոս]]ի և [[Փավստոս Բուզանդ]]ի երկերից հետո։ Այն բաղկացած է առաջաբանից և 3 դրվագից։ Առաջաբանում պատմիչը շարադրել է նախորդների պատմությունների համառոտ բովանդակությունը։ Բուն պատմությունը Փարպեցին սկսել է [[387]] թվականի իրադարձություններից՝ Պարսկաստանի և Բյուզանդիայի միջև [[Հայաստանի առաջին բաժանում]]ից։ Առաջին դրվագում շարադրել է [[Արշակ Գ]]-ի և Վռամշապուհի գահակալության տարիների քաղաքական պատմությունը, Սասանյան Պարսկաստանի պառակտիչ քաղաքականությունը մինչև Արշակունյաց թագավորական հարստության անկումը (428 թվական) և ավարտել է Սահակ Պարթևի ([[439]] թվական) ու Մեսրոպ Մաշտոցի ([[440]] թվական) մահվանն առնչվող դեպքերի նկարագրությամբ։ Երկրորդ դրվագի նյութը Վարդանանց պատերազմն է. համընկնում է Եղիշեի «Վարդանի և Հայոց պատերազմի մասին» երկի ժամանակաշրջանին։ Երրորդ դրվագը Հայաստանի՝ 460–484 թթ-ի պատմության միակ սկզբնաղբյուրն է, որտեղ նկարագրված դեպքերի ականատեսն ու մասնակիցն է նաև հեղինակը։ Ներկայացնում է այդ շրջանի հայ-պարսկական փոխհարաբերություններն ու հայերի՝ [[482]]–[[484]] թվականների ապստամբության պատմությունը և ավարտում [[Վահան Մամիկոնյան]]ի՝ Պարսից արքունիքի կողմից Հայոց մարզպան ճանաչվելու բախտորոշ իրադարձությամբ։ Փարպեցու «Պատմություն Հայոց»-ը տպագրվել է 1793 թվականին, Վենետիկում, աշխարհաբարը՝ [[1895]] թվականին, Ալեքսանդրապոլում։ Հրատարակվել է նաև ֆրանսերեն (1869 թվական)։ «Պատմությունը» և «Թուղթը» միասին («Պատմություն Հայոց և Թուղթ առ Վահան Մամիկոնյան») հրատարակվել է [[1904]] թվականին, Թիֆլիսում։ Ըստ ավանդության՝ Ղազար Փարպեցին թաղված է Ղազարավան գյուղի (այժմ՝ ՀՀ Արագածոտնի մարզում) եկեղեցու ավանդատանը, մեկ այլ տվյալով՝ Մշո Սբ Առաքելոց վանքի բակում։
 
== Աշխատություններ եւև թարգմանություններ ==
* [http://www.digilib.am/book/1591/%D5%8A%D5%A1%D5%BF%D5%B4%D5%B8%D6%82%D5%A9%D5%AB%D6%82%D5%B6%20%D5%80%D5%A1%D5%B5%D5%B8%D6%81 Ղազար Փարպեցի, Պատմութիւն Հայոց, Գրաբար բնագիր («Մատենագիրք Հայոց»-ից)]
* [http://remacle.org/bloodwolf/historiens/lazare/histoire.htm LAZARE DE PHARBE. ΗISTOIRE ’ARMÉNIE.]