«Հայերը Սիրիայում»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 3.
Հայերը Սիրիայի տարածքում բնակվել են վաղնջական ժամանակներից։ Սիրիայի և Հայաստանի միջև կապեր են սկսել զարգանալ Տիգրան Մեծի կողմից Սիրիան գրավելուց և առաջին անգամ արաբներին Սիրիա տեղափոխելուց հետո։ Առաջին տեղեկությունները հայ բնակչության գաղթի մասին դեպի Սիրիա վերաբերում են 6-րդ դարին։ 700-862 թվականներին Հայաստանն ընդգրկվել է Արաբական Խալիֆայության կազմի մեջ, որով նոր էջ է բացվել հայ-սիրիական հետագա կապերի զարգացման պատմության մեջ։ 9-15-րդ դարերում Սիրիայում հայերի թվաքանակը բավականին աճել է՝ հյուսիսային Սիրիա հայերին գաղթեցնելու բյուզանդական քաղաքականության, ինչպես նաև Բագրատունյաց և Կիլիկյան հայկական թագավորությունների անկման և [[Սելջուկ-թուրքերի արշավանքները Հայաստան|սելջուկ թուրքերի ասպատակությունների]] հետևանքով։
 
Սիրիահայ ժամանակակից համայնքը ձևավորվել է հիմնականում 1915-1920 թթ.թվականներին` Հայոց Ցեղասպանության արդյունքում սկսված զանգվածային բռնագաղթի հետևանքով։ 1918 թ.թվականին սիրիահայության թիվը եղել է շուրջ 142 հազար, որից 60 հազարը բնակվել է Հալեպում։ Հետագայում
հայերն աստիճանաբար արտագաղթել են Լիբանան, Եվրոպական երկրներ, Կանադա, ԱՄՆ և Հայաստան (1946-1948 թթ.թվականներ, 1964-1966 թթթվականներ):
Սիրիայում բնակվում է շուրջ 150 հազար հայ, մեծ մասը կենտրոնացած է Հալեպում (շուրջ 70 հազար), մնացյալը` Կամիշլիում (շուրջ 10 հազար), Դամասկոսում (շուրջ 8 հազար), Լաթաքիայի, Հոմսի, Ռակկայի, Հասաքեի, Դեյր Զորի նահանգներում (ավելի քան 30 հազար)։ Գործում են հայ ավանդական երեք կուսակցությունների՝ ՀՅԴ-ի, ՍԴՀԿ-ի, ՌԱԿ-ի տեղական մարմինները, Համազգային հայ կրթական և մշակութային միության, Հայ երիտասարդաց ընկերակցության, Թեքեյան մշակութային միության, «Նոր սերունդ» մշակութային միության, ՀՄԸՄ-ի, ՀՄՄ-ի մասնաճյուղերը, Կրթասիրաց մշակութային միությունը, Գերմանիկ-Վասպուրական մշակութային միությունը, Ազգային մշակութային միությունը, Ուրֆայի Վերածնունդ մշակութային միությունը, Կիլիկյան մշակութային միությունը և հայրենասիրական ու մշակութային այլ միություններ։ Այս տվյալները վերաբերվումվերաբերում են մինչև 2012թ.2012թվականն ընկած ժամանակահատվածին:
 
Բարեսիրական շրջանակներում գործում են ՀԲԸՄ-ի, ՀՕՄ-ի (Սիրիայի Հայ օգնության խաչ՝ ՍՕԽ), «Հովարդ Կարագյոզյան» հաստատության, Ջինիշյան հիշատակի ծրագրի տեղական մարմինները, Բերիո թեմի Ընկերային ծառայության խորհուրդը, եկեղեցիների Աղքատախնամ մարմինները, հայկական «Ալթունյան», «Մազլումյան», «Աստուրյան» հիվանդանոցները, «Ջեբեջյան» ակնաբուժարանը և «Կյուլպենկյան» ծննդատունը։