«Մամլիչ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չ
Տող 5.
'''Մամլիչ''', ճնշմամբ նյութերի մշակման ստատիկ գործողության [[մեքենա]]։ Լայնորեն կիրառվում է արդյունաբերության տարբեր բնագավառներում՝ [[մետաղներ]]ի, պլաստիկ զանգվածների, ռետինի, սննդամթերքի և այլ նյութերի մշակման, ինչպես նաև բարձր ճնշման պայմաններում դրանց հատկությունների ուսումնասիրման համար։ Մամլիչներն առավելապես տարածված են մետաղամշակման արդյունաբերության մեջ՝ կռման, ծավալային և թերթային դրոշմման, ատամնանիվների հավաքման գործողությունների, մեխանիկական փորձարկումների ն այլ նպատակների համար։
Դեռևս XV-XVI դդ. մետաղամշակման հետ կապ չունեցող տարբեր արհեստներում կիրառում էին ձեռքի հաղորդակով պտուտակաձև մամլիչներ։ XVII դ. վերջին և XVIII դ. սկզբին պտուտակաձև մամլիչներն սկսեցին կիրառել ճնշմամբ մետաղների մշակման, մասնավորապես դրամահատման և մեդալների դրոշմման համար։
XIX-XX դ. կեսերին դարբնոցա-դրոշմիչ արւռադրությունումարտադրությունում լայն տարածում ստացան [[Հիդրավլիկական մամլիչ|հիդրավլիկական մամլիչները։մամլիչները]]։
 
Մամլիչի հիմնական մասերն են. սողանը, հենոցը՝ սողանի ուղղորդիչներով ու սեղանով, հաղորդակը, կառավարման մեխանիզմները, մեքենայացման ու ավտոմատացման միջոցները, գործիքը։ Գործիքի շարժական մասն ամրացվում է սողանին (որը կատարում է ետադարձհամընթաց շարժում), անշարժ մասը՝ սեղանին։ Շինվածքի ձևագոյացման համար նախապատրաստուկը դնում են գործիքի շարժական և անշարժ մասերի միջև ու [[ճնշում]]։ Մամլիչի գլխավոր պարամետրերն են. նոմինալ ճիգերը, սողանի շարժման ընթացքն ու արագությունը, սեղանի չափերը։ Ըստ հաղորդակի տեսակի մամլիչները լինում են հիդրավլիկական, մեխանիկական (շուռտվիկային, պտուտակավոր, ֆրիկցիոն) b հիդրոմեխանիկական։ Կան նաև պնևմատիկ, էլեկտրամագնիսական, էլեկտրահիդրավլիկական մամլիչներ, որոնք լայն կիրառում չեն ստացել արդյունաբերության մեջ։ Հիդրավլիկական մամլիչներում սողանը շարժվում է [[հեղուկ]]ի ճնշման տակ, իսկ մեխանիկական մամլիչներն աշխատում են շուռտվիկաշարժաթևային մեխանիզմների, արտակենտրոնակների, [[լծակ]]ների համակարգի առաջացրած ճիգերով։ Ըստ նշանակման տարբերում են սողանի ուղղաձիգ (օրինակ, դրոշմման համար) և հորիզոնական (օրինակ, մամլման համար) շարժումով մամլիչներ։ Ամենահզոր մամլիչները հիդրավլիկական մամլիչներն են։ Դրանցից առավել խոշորը՝ դրոշմիչ մամլիչը, զարգացնում է 735 Մն ճիգեր, շուռտվիկայինը՝ 100 Մն, իսկ պտուտակավորը՝ մոտ 125 Մն։ Մամլիչներով նյութերի մշակման սկզբունքային առավելությունն այն է, որ պրոցեսը տեղի է ունենում առանց կտրման, հետևաբար և առանց մնացուկների գոյացման։ Բացի այդ, մամլիչները բնութագրվում են բարձր արտադրողականությամբ և մշակվող դետալների լավ մեխանիկական հատկություններով։
{{ՀՍՀ|հատոր=7|էջ=195}}
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Մամլիչ» էջից