«Մխիթար Սպարապետ (պատմավեպ)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 29.
Վերցրեք Երևանը, և երեք օր ձերը կլինի նա… Ձերն է էրմենիների կայքը, ձերն են
նրանց կանայք ու աղջիկները: Առեք և վայելեցեք»: -[[Սերո Խանզադյան]]}}
Սերո Խանզադյանն իր պատմավեպը գրելուց առաջ ուսումնասիրել է ոչ միայն Հայաստանի պատմության 17 և 18-րդ դարերը, այլև հետազոտել է ոսկեդարի ու հետագա ժամանակների պատմիչների երկերը: Որոշակի է, որ նա շատ ուշադիր կարդացել է [[Ստեփանոս Օրբելյան|Ստեփանոս Օրբելյանի]] «Սյունիքի պատմությունը», որի մեջ կան Սյունյաց Անդոկ իշխանի` Պարսկաստանի դեմ մղած կռիվների ցնցող տեսարաններ:

Ս.Խանզադյանը մեծ տեղ է տվել հայ կնոջը, թե ազնվական և թե ռամիկ: Նա շեշտում է հայ ազնվական կնոջ կրթվածությունը, լեզուների իմացությունը: Վեպում Մխիթար սպարապետի կինը՝ Սաթենիկը, որն ազնվական ծագում ուներ և գրում էր հայերի՝ իր ժամանակահատվածի պատմությունը, մտածում էր, որ հայոց աղջիկները պետք է գրել-կարդալ իմանան:

== Սյուժե ==
Պատմավեպը բաղկացած է երկու մասից՝ «Փշրված շղթաներ» և «Ճանապարհ հայոց»։ 18-րդ դարասկզբին հայ ժողովուրդը ոտքի էր ելել՝ վերականգնելու իր կորսված ինքնուրույնությունը։ Ժողովրդական այս հուժկու ընդվզումների ու պայքարի հենքի վրա վեպում բարձրանում են զորավարներ Դավիթ Բեկի և Մխիթար Սպարապետի կերպարները՝ իբրև ժողովրդի իղձերի արտահայտիչներ։

=== Առաջին մաս ===
Առաջին մասը բաղկացած է 16 գլուխներից և նկարագրում է հայ-ռուսական դիվանագիտական հարաբերությունները, ռուսական բանակի Կասպիական արշավանքի կազմակերպումը և հետաձգման պատճառը: [[Ֆրանսիա|Ֆրանսիայի]], [[Անգլիա|Անգլիայի]] և [[Նիդերլանդներ|Հոլանդիայի]] քաղաքական խարդավանքները:
Բաղկացած է 16 գլուխներից և նկարագրում է հայ-ռուսական դիվանագիտական հարաբերությունները, ռուսական բանակի Կասպիական արշավանքի կազմակերպումը և հետաձգման պատճառը: [[Ֆրանսիա|Ֆրանսիայի]], [[Անգլիա|Անգլիայի]] և [[Նիդերլանդներ|Հոլանդիայի]] քաղաքական խարդավանքները: Նկարագրվում են [[Երևան|Երևանի]] պաշարումն ու անկումը և [[Արցախի Հանրապետություն|Արցախի]] [[Վարանդագավառ|Վարանդա]][[Վարանդագավառ|գավառում]] թուրքական զորքերի ոչնչացումը: Վերջին տեսարանում հայոց սպարապետ [[Դավիթ Բեկ|Դավիթ Բեկը]] տեղեկանում է [[Կոստանդնուպոլիս|Կոստանդնուպոլսում]] կնքված ռուս-թուրքական համաձայնագրի մասին, որով ռուսների օգնության հետ կապվածհայ բոլոր հույսերն հոդս են ցնդում:

=== Երկրորդ մաս ===
Բաղկացած է 14 գլուխներից և նկարագրում է [[Դավիթ Բեկ|Դավիթ Բեկի]] տարաձայնությունը [[Մխիթար Սպարապետ|Մխիթար Սպարապետի]] հետ: Բեկը հակված է խաղաղ դաշն կնքել [[Պարսիկներ|պարսիկների]] հետ և միավորվել ընդհանուր թշնամու՝ [[Թուրքեր|թուրքերի]] դեմ, իսկ Մխիթարը դա ամոթալի գործարք է համարում: Երկու զորավարները հաշտվում են Մարաղայի դաշտում հայերի տարած հաղթանակից հետո, որին հաջորդում է ճակատամարտում ծանր վիրավորված Դավիթ Բեկի մահը:

Սուլթան Ահմեդին հպատակվել ցանկացող հայ դավադիրների մի խումբ Տեր-Ավետիսի համաձայնությամբ հանձնում է [[Հալիձորի բերդ|Հալիձորի բերդը]]՝ հավատալով թուրք փաշայի այն խոսքին, թե հայերը, անձնատուր լինելու դեպքում կկարողանան փրկել իրենց կյանքը: Դա սոսկ թրքական սուտ երդում է: Խելագարության հասած  հազարապետը զղջում է: Նա պատգամում է. '''''«Չհավատա´ք թուրքին, հայե´ր… Այսօր, վաղը և հավիտյա''''' '''''ն հավիտենից»''''':

Որոշ ժամանակ անց Մխիթարն իր զինակիցների ու [[Վայոց ձորի մարզ|Վայոց Ձորում]] եղած զորքի հետ ազատագրում է սովիմատնված [[Հալիձոր|Հալիձորը]], [[Ագուլիս|Ագուլիսը]] և [[Նախիջևանի խանություն|Նախիջևանը]]: Սակայն [[Արցախի Հանրապետություն|Արցախ]] արշավելու նախօրեին հայ դավաճանները սպանում են սպարապետին և նրա գլուխը ուղարկում են [[Թավրիզ]]՝ Աբդուլլահ փաշային:

Փաշան զարմանում է. ''«Էլ ինչո՞ւ են հայերն ազատության ձգտում, երբ իրենց ազատությունն իրենք են''  ''սպանում»'': Նա արժանին է մատուցում դավաճաններին և սպանել է տալիս նրանց՝ ասելով. ''«Դու'' ''ք հավատարիմ չեք կարող լինել ոչ մի թագավորի, որովհետև ձեր թագավորին մատնեցիք մահու»'':

Վեպը ծաղրում է հոգևորականներին: Նրանք հաճախ հիշատակվում են որպես «ագռավակերպներ» կամ «վանքի առնետներ»: ''«<nowiki/>[[Վաղարշապատ|Էջմիածինը]] միայն իր ոսկե խաչերի մասին է մտածում»'', իսկ ''«կաթողիկոսը Թավրիզից''  ''վերադարձել է Էջմիածին, որովհետև սուլթանից հրաման կա, որ թուրքերը ձեռք չտան վանքին ո'' ''ւ կաթողիկոսին»'': Երևանն ընկել է, և միայն Սյունիքն ու Արցախն են փակում թուրքերի ճանապարհը դե պի [[Դերբենդ|Դերբենտ]] և [[Բաքու]], իսկ ''«վեհափառը խնդրում է գնալ Աբդուլլահ փաշայի ոտքն ու երկրպագություն մատու'' ''ցելնրան, որովհետև ով գնում է սերասակյարին հպատակվելու, նա սիրով ընդունում է նրան, մեծա'' ''մեծ ընծաներով հարգում ու պատվում է և թողնում, որ նա իշխանություն անի իր աշխարհում»:'' Մինչդեռ Դ ավիթԲեկը լավ գիտեր, որ '''''«այն երկիրը, որի ձեռքին սրի փոխարեն խաչն է, կկործանվի»'':'''

Հայաստանը [[Եվրոպա|Եվրոպայի]] ձեռքին խաղալիք է: Հայաստանը խաղաթուղթ է, որը հարմար պահի կարող է ստիպել  Թուրքիային գնալ տարածքային զիջումների: Ինքը Թուրքիան դիտվում է որպես տարածաշրջանու մ հավասարակշռություն ստեղծող տերություն, որը կոչված է զսպելու ռուսներին և պաշտպանելու Արևելքում Եվրոպայի շահերը:

Միայն մեկ դար անց ռուս-թուրքական արյունալի պատերազմների արդյունքում [[Արևելյան Հայաստանը Ռուսական կայսրության կազմում|Արևելյան Հայաստանը]]  կմիանա Ռուսաստանին:
Նկարագրվում են [[Երևան|Երևանի]] պաշարումն ու անկումը և [[Արցախի Հանրապետություն|Արցախի]] [[Վարանդագավառ|Վարանդա]][[Վարանդագավառ|գավառում]] թուրքական զորքերի ոչնչացումը: Վերջին տեսարանում հայոց սպարապետ [[Դավիթ Բեկ|Դավիթ Բեկը]] տեղեկանում է [[Կոստանդնուպոլիս|Կոստանդնուպոլսում]] կնքված ռուս-թուրքական համաձայնագրի մասին, որով ռուսների օգնության հետ կապվածհայ բոլոր հույսերն հոդս են ցնդում:

== Ծանոթագրություններ ==