«Հացազգիներ»–ի խմբագրումների տարբերություն

Ավելացվել է 21 բայտ ,  8 տարի առաջ
Առանց խմբագրման ամփոփման
չ (r2.5.1) (Ռոբոտը ավելացնում է․: zea:Gors)
==Ընդհանուր բնութագիր==
 
Ցողունը ծղոտ է, գլանաձև, սնամեջ։ Բարձրությունը 1 սմ-ից մինչև 45 մ, բարեխառն գոտու երկրներում հաճախ 0,3-1,5 մ է, 3-5 մմ տրամագծով։ Տերևները հերթադիր են։ Հացազգիների ընտանիքը ծածկասերմ բույսերից ամենախոշորն է (մոտ 500 ցեղ և 800 տեսակ, ըստ այլ աղբյուրների, համապատասխանաբար՝ 600 և 10 հզ․հզ.)՝ տարածված համարյա ամբողջ աշխարհում։
 
==[[Հայաստան]]ում==
 
[[ՀՀ]] տարածքում աճում է մոտ 100 ցեղ և 300 տեսակ։ Հացազգիներ են մշակովի կարևորագույն հացահատիկային բույսերը՝ [[ցորեն]]ը, [[բրինձ]]ը, [[եգիպտացորեն]]ը, [[վարսակ]]ը, [[աշորա]]ն, [[գարի]]ն, [[կորեկ]]ը, [[սորգո]]ն ևն, ինչպես նաև [[շաքարեղեգ]]ը։ [[Հայաստան]]ում ([[Ողջաբերդ]], [[Մուշաղբյուր]], [[Հացավան]]) աճող ցորենի, աշորայի, գարու և այծակնի վայրի տեսակներն արժեքավոր գենաֆոնդ են գործնական ընտրասերմման մեջ։ Մշակվող հացազգիները տալիս են մարդու հիմնական սննդամթերքը։ Վայրի և մշակովի հացազգիները լավորակ կեր են։ Օգտագործվում են նաև սպիրտ, օսլա, թուղթ, սննդի և արդ․արդյունաբերական նպատակներով յուղ ստանալու, խոզանակներ, ճոպան պատրաստելու համար։ Որոշ տեսակներ ունեն դեղագործական, զարդարիկ նշանակություն։ Շատ հացազգիներ (արվանտակ, որոմ, ագրխոտուկ) գործածվում են փուխր հողերի և ավազների ամրացման, օդանավակայանների թռիչքադաշտերը, մարզադաշտերը, սիզամարգերը բուսածածկելու համար։ Որոշ հացազգիները (խրբուկ, սեզ, արվանտակ ևն) մոլախոտեր են։
 
{{ՀՀՀ}}
Անանուն մասնակից