→Օգտագործումը
չ (r2.7.1) (Ռոբոտը ավելացնում է․: mk:Палми) |
|||
Արմավենիների մեծ մասը ծառանման է, բունը սյունանման է՝ մինչև 60 մ բարձրությամբ, 80 սմ տրամագծով, հիմնականում` չճյուղավորված: Որոշ արմավենիներ ցողուն գրեթե չունեն. թփուտային են կամ փաթաթվող լիաններ: Մեծ մասի բունը ծածկված է թելիկներով, որոնք գոյանում են մեռած, թափված տերևների և կոթունների անոթաթելային խրձերից: Տերևները լինում են կտրտված [[փետրաձև]] (փյունիկյան, կոկոսյան արմավենիներ), [[երկփետրաձև]] (կարիոտա) և հովհարաձև (տրախիկարպուս, խամերոքս, լիվիստոնա և այլն): Փետրաձև տերևների երկարությունը մինչև 22 մ է, հովհարաձև տերևների թիթեղների տրամագիծը` մինչև 4մ, իսկ կոթունների երկարությունը՝ մինչև 5 մ: Տերևների երկարակեցությունը 1–7 տարի է: Պտուղները հաղարջի մեծությունից մինչև 25 կգ են:
==Օգտագործումը==
Արմավենիների գրեթե յուրաքանչյուր տեսակ որևէ օգուտ է տալիս մարդուն: Փյունիկյան արմավենին տալիս է քաղցր պտուղներ՝
Արմավենիների շատ տեսակների ծաղկաբույլի ցողունի կտրվածքից հոսում է քաղցր հյութ, որից պատրաստում են շաքար, մաթ կամ գինի: Յուղ ստանում են նաև աֆրիկյան յուղատու արմավենու մանր, ձիթապտղանման պտուղներից: Սագոյան արմավենիների բնի միջուկում պարունակվող օսլայաշատ զանգվածը մանրացնելով ստանում են ալյուր ([[Ինդոնեզիա]]յում և [[Մելանեզիա]]յում): Որոշ արմավենիներից պատրաստում են բուսական մոմ:
==Արտաքին հղումներ==
[http://www.encyclopedia.am/pages.php?bId=1&hId=84 Դպրոցական Մեծ Հանրագիտարան, Գիրք I, Արմավենի]
|