«Մակաբուծություն»–ի խմբագրումների տարբերություն

Առանց խմբագրման ամփոփման
 
Մակաբուծականությունը [[օրգանիզմ]]ների համակեցության ձևերից մեկն է, որի որակական առանձնահատկությունն այն է, որ միայն մակաբույծն է օգտագործում տիրոջը (միակողմանի կախում)։ Տարբերում են արտաքին մակաբուծականություն (էկտոմակաբուծականություն), երբ մակաբույծն ապրում է տիրոջ արտաքին ծածկույթների վրա, և ներքին մակաբուծականություն (էնդոմակաբուծականություն), երբ մակաբույծն ապրում է տիրոջ [[օրգան]]ներում և [[հյուսվածք]]ներում։ Մակաբուծականությունը լինում է ժամանակավոր և մշտական։ Ժամանակավոր մակաբուծականությունը արտահայտվում է տարբեր ձևերով.
# մակաբույծը (օրինակ,օրինակ՝ արյունածուծ մոծակները) ազատ ապրում է արտաքին միջավայրում և տիրոջ վրա է հարձակվում միայն սնվելու նպատակով,
# մակաբույծն (օրինակ,օրինակ՝ արգասային տզերը) ապրում է տիրոջից ոչ հեռու,
# մակաբույծը (օրինակօրինակ՝ լվերը) տիրոջ վրա է անցկացնում իր ողջ կյանքը կամ զարգացման շրջանի մեծ մասը։
 
Մշտական մակաբուծականության դեպքում մակաբույծը չի կարող ապրել առանց իր տիրոջ (օրինակ, մալարիայի պլազմոդիում, էխինոկոկ և այլն)։ Մակաբույծները հաճախ այս կամ այն չափով վնասում են տիրոջը։ Ախտածին մակաբույծի ներկայությունը հիվանդություն կարող է և չառաջացնել, սակայն տերը մակաբույծի տարածման աղբյուր է դառնում (մակաբուծակրություն)։ Շատ մակաբույծներ հակածիններ են և տիրոջ օրգանիզմում առաջացնում են հակամարմիններ, որն իր հերթին հանգեցնում է իմունիտետի ռեակցիաների։ Մակաբուծականության ուսումնասիրությամբ և մակաբույծների դեմ պայքարի միջոցների մշակման հարցերով զբաղվում են պարազիտոչոգիան, մանրէաբանությունը, վիրուսոչոգիան և ֆիտոպաթոչոգիան։
 
Պայմանական մակաբույծներն ավելի հաճախ վնասում են թուլացած [[բույսեր]]ը կամ բույսերի անգործունյա մասերը (օրինակ՝ պահվող [[միրգ|մրգեր]], [[բանջարեղեն]] և այլն) և արագորեն մահացնում վարակված մասերը։ Անպայման մակաբույծները վնասում են գլխավորապես առողջ բույսերը։ Սկզբում դրանք թույլ են ներգործում, այնուհետև բույսի [[լուսասինթեզ]]ը դադարում է, շնչառությունն ուժեղանում, [[բջիջներ]]ը սկսում են մահանալ, իսկ [[մակաբույծ]]ը [[սպոր]] է առաջացնում և շուտով մահանում։
 
{{Արտաքին հղումներ}}
 
{{ՀԲ}}
 
{{ՀՍՀ|հատոր=7|էջ=168}}