«Խաչասերում»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 1.
'''Խաչասերում''', հիբրիդացում, ժառանգականորեն տարասեռ երկու ծնողական ձևերի սեռական [[բջիջ]]ների բնական կամ արհեստական միավորում։ Բնական կամ ինքնաբեր խաչասերումը կատարվում է բնության մեջ՝ առանց մարդու միջամտության։ [[Արհեստական խաչասերում]]ը լայնորեն կիրառվում է [[բույսերի և կենդանի]]ների սելեկցիայում՝ հիբրիդներն խառնացեղեր ստանալու համար։ Խաչասերման ժամանակ [[զիգոտ]]ում վերականգնվում է քրոմոսոմների դիպլոիդ քանակությունը՝ զույգ հոմոլոգ քրոմոսոմները։ Հիբրիդային կամ խառնացեղային առաջին սերունդն արտաքինից լրիվ համասեռ է, իսկ գենետիկորեն՝ բարդ [[հետերոզիգոտ]]։ Երկրորդ և հաջորդ սերունդներում դիտվում է օրինաչափ ճեղքում, որն ուղեկցվում է ձևակազմման պրոցեսով։ Ծագում են [[գեն]]երի նոր զուգակցություններ, որոնք տալիս են նոր հատկություններ և հատկանիշներ, երևան են գալիս նաև հեռավոր նախնիների հատկանիշներ (ատավիզմ)։
 
Հիբրիդային և խառնացեղային սերնդին բնորոշ է հեաերոզիսիհետերոզիսի երևույթը, որն ի հայտ է գալիս առաջին սերնդում և մարում է հաջորդ սերունդներում։ Խաչասերման ժամանակ ձևառաջացման բնույթի վրա ազդում է ժառանգականության բջջապլազմային գործոնը, որը հատուկ է ձվաբջջին։ Ուստի և կարևոր է, թե ելակետային ցեղերից որն է վերցված որպես մայր և որը՝ հայր։ Այս առումով կատարում են փոխադարձ կամ ռեցիպրոկ խաչասերումներ, անհատի գենոտիպային կառուցվածքը պարզելու համար՝ վերլուծողական խաչասերում, իսկ հիբրիդում ծնողներից որևէ մեկի հատկանիշները ուժեղացնելու նպատակով՝ հետադարձ խաչասերում (բեկրոս)։
 
==Բույսերի խաչասերում==
Տող 9.
Կենդանիների գյուղատնտեսությունում կենդանիների բուծման մեթոդ է, երբ սերունդ ստանալու համար զուգավորում են տարբեր ցեղերի կենդանիների։ Խաչասերումից ստացված սերունդը կոչվում է խառնացեղ, ի տարբերություն հիբրիդի, որն ստացվում է հիբրիդացման ժամանակ (միջտեսակային, միջցեղային և ավելի հեռավոր խաչասերումներ)։ Խխաչասերման, ինչպես նաև հիբրիդացման դեպքում նկատվում է հետերոզիսի էֆեկտ, որը դրսևորվում է (համեմատած ծնողական ձևերի հետ) մարմնակազմվածքի ամրության, պտղաբերության, մթերատվության և խառնացեղերի այլ հատկանիշների բարձրացմամբ։ Խաչասերումը լայնորեն կիրառվում է ցեղերի մթերատվության որակը կատարելագործելու, նոր ցեղեր ստանաւու և արդատրական հոտերի ապրանքային մթերատվությունը բարձրացնելու համար։ Անասնաբուծության մեջ մասնագիտացված ինբրիդինգային կենդանիների գծերի խաչասերում անվանում են նաև հիբրիդացում։ Գործնականում հայտնի են միջանկյալ, վերարտադրական, կլանողական, արդյունաբերական խաչասերման տեսակները։ Խաչասերման հաջող կիրառման հիմնական պայմաններն են՝ ելակետային ցեղերի կենսաբանական ու տոհմային առանձնահատկությունների (ինչպես նաև թերությունների) հաշվառում, ծնողական զույգերի ճիշտ ընտրություն, լիարժեք կերակրում և խառնացեղերի լավ խնամք։
 
{{ՀՍՀ|հատոր=5|էջ=18}}
 
[[Կատեգորիա:Սելեկցիա]]