«Բալդուին I (Երուսաղեմի արքա)»–ի խմբագրումների տարբերություն

Replacing Renouncing.png with File:Répudiation_d'Adélaïde_de_Montferrat.png (by CommonsDelinker because: File renamed: Criterion 2 (meaningless or ambiguous name)).
(Replacing Renouncing.png with File:Répudiation_d'Adélaïde_de_Montferrat.png (by CommonsDelinker because: File renamed: Criterion 2 (meaningless or ambiguous name)).)
 
== Ամուսնություն և չեղարկում ==
[[Պատկեր:RenouncingRépudiation d'Adélaïde de Montferrat.png|մինի|Բալդուին I Երուսաղեմցին ամուսնանում է [[Ադելաիդա դել Վաստո]]յի հետ]]
Բալդուին I-ի առաջին ամուսնությունը հայ արքայադուստր [[Արդա (Երուսաղեմի թագուհի)|Արդայի]] հետ անհաջող էր. արքան, զայրացած կնոջ ազատամիտ կենսակերպից, պնդեց, որ նա առանձնանա Երուսաղեմի վանքերից մեկում, իսկ հետո նրան թույլատրեցին գնալ [[Կոստանդնուպոլիս]]: Արդան Եդեսիայի կառավարիչ Թորոս իշխանի դուստրն էր և [[Կոստանդին Ա]]ռաջինի զարմուհին։ Կոստանդինի պնդմամբ, որպես օժիտ նրա համար խոստացված էր հսկայական կարողություն, որի առաջին մասը հանձնվեց ամուսնության կնքումից անմիջապես հետո։ Օժիտի երկրորդ մասը, չնայած պայամանավորվածությանը, Թորսը ստիպված էր վճարել պայմանական ժամկետից երկար, որպեսզի փեսային՝ Բալդուինին փրկի սնանկացումից ու դժբախտությունից, քանի որ նրա պարտատերերը պահանջում էին, որպեսզի Բալդուինը սափրի իր մորուքը, ինչն այդ ժամանակ համարվում էր մեծ ամոթանք։ Ամուսնությունը ձևականորեն չդադարեցվեց։ Այդպիսով, Բալդուինը, ով չբաժանվելով Արդայից, կրկին ամուսնացել էր [[Ադելաիդա դել Վաստո]]յի հետ, դարձավ երկկանամբի։ Երուսաղեմի պատրիարք Առնուլֆը, ով պսակել էր նրանց, պաշտոնանկ արվեց իր եկեղեցական պարտականությունները վաճառելու համար, սակայն հետո կրկին վերադարձավ պապական աթոռին այն պայմանով, որ պիտի չեղարկվի ապօրինի թագավորական միությունը։ [[1117]] թվականի գարնանը Բալդուին I-ը ծանր հիվանդացավ և Առնուլֆի ճնշման ներքո համաձայնեց արձակել Ադելաիդային։ Ամոթահար և թալանված (նրա օժիտը չէր վերադարձվել) Ադելաիդան վերադարձավ [[Սիցիլիա]] և մահացավ։
 
15 273

edits