«Քսենոփոն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ →‎Քսենոփոնը Հայաստանի մասին: կետադրական նշանը ծանոթագրությունից հետո oգտվելով ԱՎԲ
Տող 10.
== Աշխատություններ ==
Քսենոփոնն առավելապես հայտնի է իր «Անաբասիս» աշխատությամբ, որտեղ շարադրել է 10 հազար հույների մասնակցությունը Կյուրոս Կրտսերի արշավանքին և նահանջը [[Հայաստան]]ի վրայով դեպի [[Սև ծով]]։ Անաբասիսում հարուստ նյութ կա մ.թ.ա. 5-4-րդ դարերի Հայաստանի քաղաքական-տնտեսական կյանքի մասին։
Քսենոփոնը, լինելով [[ՓուկիդիդեսԹուկիդիդես]]ի երկրպագու, հանձն առավ շարունակել նրա՝ Պելոպոնեսյան պատերազմին նվիրված անավարտ «Պատմությունը»։ Քսենոփոնը այդ կատարեց «Հունաստանի պատմություն»-ում՝ «Հելլենականք» աշխատության մեջ, որն ունի պատմական մեծ նշանակություն։ Այս աշխատությունը իրենից ներկայացնում է Պելոպոնեսյան պատերազմի մասին Փուկիդիիդեսի «Պատմություն» անավարտ աշխատության շարունակությունը և սկսվում է «Այս դեպքերից հետո» բառերով։ Երկը ներկայացնում է Պելոպոնեսյան պատերազմի վերջին 7 տարիները։ Այն բաղկացած է յոթ գրքից ու սկսվում է մ.թ.ա. 411 թ. դեպքերի շարադրությամբ և ավարտվում է մ.թ.ա. 362 թ. [[Մանտինեայի ճակատամարտ|Մանտինեայի մոտ տեղի ունեցած ճակատամարտով]], երբ բեովտացիների ու նրանց դաշնակիցների զորքերը ջախջախեցին սպարտացիներին։
 
Գրել է նաև «Հիշողություններ Սոկրատեսի մասին» երկը, որտեղ շարադրել է Սոկրատեսի փիլիսոփայական հայացքները՝ իր պատկերացմամբ, «Խնջույք» գործը՝ իբրև նախորդի լրացում, «Սոկրատեսի պաշտպանականը» փիլիսոփայական ուսումնասիրությունը, ինչպես նաև տնտեսական քաղաքական և գործնական բնույթի այլ գործեր։
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Քսենոփոն» էջից