Բացել գլխավոր ցանկը

Changes

Առանց խմբագրման ամփոփման
[[1066]] թվականին [[Նորմաններ]]ը ներխուժեցին Անգլիա և վերջինիս [[Անգլիայի գրավումը նորմանների կողմից|գրավումից]] հետո գրավեցին նաև [[Ուելս]]ի մեծ մասը և բնակություն հաստատեցին Շոտլանդիայում։ Արդյունքում նրանք վերը նշված երկրներ բերեցին [[ֆեոդալիզմ]]ը՝ նրա հյուսիս-ֆրանսիական տեսակով, և [[Նորմանդական լեզու|նորմանական ֆրանսիայի]] մշակույթը<ref>{{cite book |title=Ֆեոդալիզմ |author=Գանշոֆ, Ֆ. Լ. |page=165 |isbn= 9780802071583 |publisher=Տորոնտոյի համալսարան |year=1996}}{{ref-en}}</ref>: [[Անգլոնորմանդական միապետություն|Նորմանդական էլիտան]] մեծ ազդեցություն ունեցավ տեղական մշակույթների վրա, սակայն արդյունքում ասիմիլացվեց նրանց հետ<ref>{{cite book |title= Քննարկումներ նորմանդական գրավման մասին |pages=115–122 |author=Չիբնել, Մարջորի |year=1999 |publisher= Մանչեստերի համալսարանի հրատարակություն |isbn= 9780719049132}}{{ref-en}}</ref>: Հետագա [[Պլանտագենետներ|Անգլիայի թագավորները]] ավարտեցին Ուելսի գրավումը և [[Պատերազմներ Շոտլանդիայի անկախության համար|Շոտլանդիան]] գրավելու անհաջող փորձ արեցին։ Դրանից հետո Շոտլանդիան պահպանեց իր անկախությունը, չնայած գործնականորեն չընդհատվող [[Անգլո-շոտլանդական պատերազմներ|ընդհարումներին]] Անգլիայի հետ։ Անգլիական միպետներն իրենց հերթին իրենց ժառանգական կապի միջոցներով ոտնձգություններ ունեին [[ֆրանսիա]]կան թագի վրա, և նույնպես անընդհատ ներգրավված էին Ֆրանսիայի հետ ընդհարումների մեջ՝ հատկապես [[Հարյուրամյա պատերազմ]]ի ժամանակ<ref>Մաուրիս Կին. [http://www.bbc.co.uk/history/british/middle_ages/hundred_years_war_01.shtml «Հարյուրամյա պատերազմ»]: Բի-Բի-Սի Պատմություն:{{ref-en}}</ref>:
 
[[Միջին դարեր]]ում Բրիտանիային դիպել են նաև [[Ռեֆորմացիա]]յի հետ կապված ընդհարումները, ինչը բերեց ամեն մի երկրում [[Անգլիայի եկեղեցի|բողոքականության]] ընդունմանը որպես պետական կրոն<ref>[http://www.britannica.com/EBchecked/topic/479892/Protestantism/41558/The-Reformation-in-England-and-Scotland Ռեֆորմացիան Անգլիայում և Շոտլանդիայում] և [http://www.britannica.com/EBchecked/topic/293754/Ireland/22978/ Ռեֆորմացիայի ժամանակաշրջանի Իռլանդիան. Ռեֆորմացիայի ժամանակաշրջանը և Եղսաբեթ I], առցանց Բրիտանիկա Հանրագիտարան:{{ref-en}}</ref>: Ուելսը ամբողջովին միացվեց Անգլիայի թագավորությանը<ref name="BBC Tudors">{{Cite web|title=Խորը Բրիտանական պատմություն – Ուելսը Թյուդորների ժամանակ|url=http://www.bbc.co.uk/history/british/tudors/wales_tudors_01.shtml|accessdate=21 սեպտեմբեր 2010|publisher=Բի-Բի-Սի Պատմություն|date=5 նոյեմբեր 2009|archiveurl=http://www.webcitation.org/67yH03zDv|archivedate=2012-05-27}}{{ref-en}}</ref>, իսկ Իռլանդիան գոյություն ուներ որպես [[Իռլանդիայի թագավորություն|թագավորություն]], սակայն գտնվում էր Անգլիական թագի հետ անձնական միության մեջ<ref>{{cite book |title= Ժամանակակից Բրիտանական կղզիների պատմությունը, 1529–1603. Երկու թագավորություն |pages=171–172 |first=Մարկ |last=Նիկոլս |year=1999 |isbn= 9780631193340 |publisher=Բլեքվել |location = Օքսֆորդ}}{{ref-en}}</ref>: Այն տարածքների վրա, որոնք հետագայում դառնալու էին Հյուսիսային Իռլանդիա, անկախ գաելական ազնվականության հողերը առգրավվեցին և բաժանվեցին բողոքական եկվորներին Անգլիայից և Շոտլանդիայից<ref>{{cite book |last=Քենի |first=Նիկոլս Պ. |title= Դարձնելով Իռլանդիան Բրիտանական, 1580–1650 |pages=189–200 |publisher= Օքսֆորդի համալսարանի հրատարակություն |year=2003 |isbn=9780199259052}}{{ref-en}}</ref>։ [[1603]] թվականին Անգլիա, Շոտլանդիա և Իռլանդիա թագավորությունները միավորվեցին [[Անձնական ունիա]]յի մեջ, երբ [[Հակոբ I (Անգլիայի թագավոր)|թագավոր Հակոբ I-ը]] ժառանգեց Անգլիայի և Իռլանդիայի թագերը և իր արքունիքը [[Էդինբուրգ]]ից տեղափոխեց [[Լոնդոն]]։ Այնուամենայնիվ, ամեն կողմը պահպանեց առանձին քաղաքական ինքնությունը և իրենց սեփական քաղաքական ինստիտուտները<ref name="D. Ross, 2002 p. 56">Ռոսս, Դ. (2002). «Շոտլանդական պատմության ժամանակագրությունը»: Գլազգո: Գիդես և Գրոսետ: էջ՝ 56. ISBN 1-85534-380-0</ref><ref name="J. Hearn, 2002 с. 104">Հերն, Ջ. (2002). ''Պահանջելով Շոտլանդիան. Ազգային ինքնությունը և ազատական մշակույթը'': Էդինբուրգի համալսարանի հրատարակություն: էջ՝ 104. ISBN 1-902930-16-9 {{ref-en}}</ref>: [[XVII17-րդ դար]]ի կեսին բոլոր երեք թագավորությունները ներքաշվեցին մի շարք ռազմական ընդհարումների մեջ (ներառյալ [[Անգլիական հեղափոխություն|քաղաքացիական պատերազմը]]), որոնք բերեցին ժամանակավոր միապետության վերացմանը և կարճաժամկետ [[Անգլիական հանրապետություն]] [[Ունիտար պետություն|ունիտար պետության]] հաստատմանը<ref>[http://www.britannica.com/EBchecked/topic/187936/English-Civil-Wars Անգլիական քաղաքացիական պատերազմներ]: առցանց Բրիտանիկա հանրագիտարան {{ref-en}}.</ref><ref>{{Cite web|url=http://www.archontology.org/nations/scotland/01_laws.php|title=Շոտլանդիան և Միությունը. 1651–1660|publisher=Archontology.org|date=14 մարտ 2010|accessdate=20 ապրիլ 2010|archiveurl=http://www.webcitation.org/67yH1LZ0m|archivedate=2012-05-27}} {{ref-en}}</ref>: Չնայած այն հանգամանքին, որ միապետությունը հետագայում ([[Փառահեղ հեղափոխություն]] [[1688]] թվականին) նորից հաստատվեց Բրիտանիայում, այն վերահաստատվեց այնպես, որ, ի տարբերություն մնացած Եվրոպայի, [[բացարձակ միապետություն]]ը չգերակայեց։ [[Մեծ Բրիտանիայի սահմանադրություն]]ը մշակվել էր [[Սահմանադրական միապետություն|սահմանադրական միապետության]] և [[Խորհրդարանական հանրապետություն|խորհրդարանական հանրապետության]] հիման վրա<ref>{{cite book |last=Լոջ |first=Ռիչարդ| year=2007 |origyear=1910 |url= https://books.google.am/books?id=EBSpvBxGyqcC |title=Անգլիայի պատմություն - Ռեստավրացիայից մինչև Վիլիամ III-ի մահը (1660–1702)|publisher=Ռիդ Բուքս |page=8 |isbn=9781406708974}} {{ref-en}}</ref>: Այս ժամանակաշրջանի ընթացքում, հատկապես Անգլիայում, [[Մեծ Բրիտանիայի թագավորական ռազմա-ծովային նավատորմ|ռազմա-ծովային ուժերի]] զարգացումը և համընդհանուր հետաքրքրությունը [[Մեծ աշխարհագրական հայտնագործություններ|աշխարհագրական հայտնագործությունների]] հանդեպ, բերեցին [[Բրիտանական կայսրություն#«Առաջին բրիտանական կայսրություն» (1583 - 1783)|գաղութների]] միացմանը և բնակեցմանը, հիմնականում [[Հյուսիսային Ամերիկա]]յում<ref>{{Cite web|url=http://www.royal-navy.org/lib/index.php?title=Tudor_Period_and_the_Birth_of_a_Regular_Navy_Part_Two|work=Թագավորական ռազմածովային նավատորմի պատմությունը|title=Թյուդորների ժամանակաշրջան և կանոնավոր նավատորմի ծնունդը|accessdate=24 դեկտեմբեր 2010|publisher=Ծովագնացության պատմության ինստիտուտ|archiveurl=http://www.webcitation.org/67yH1r2jw|archivedate=2012-05-27}} {{ref-en}}</ref><ref>{{Cite book |first=Նիկոլաս |last=Կանի |title=Կայսրության աղբյուրները, Օքսֆորդի Բրիտանիայի կայսրության պատմություն հատոր I |publisher= Օքսֆորդի համալսարանի հրատարակչություն |year=1998 |isbn= 0-19-924676-9 |url= https://books.google.am/?id=eQHSivGzEEMC |ref=refOHBEv1 |accessdate=1 մայիս 2011}} {{ref-en}}</ref>։
 
=== 1707 թվականի «Ունիայի Պայմանագրից» հետո ===