«Սիրիա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 43.
 
== Աշխարհագրություն ==
 
=== Ռելիեֆ ===
[[Պատկեր:PikiWiki Israel 31285 Tourism in Israel.jpg|մինի|Սիրիայի ամենաբարձր գագաթը՝ [[Հերմոն լեռ]]ը]]
Տող 61 ⟶ 62՝
[[Ֆրանսիա]]կան տիրապետությունից Սիրիան անկախացել է [[1946]] թվականին, սակայն, երկիրն ունի շուրջ 6000 տարվա պատմություն։ Մայրաքաղաքն է [[Դամասկոս]]ը, որն հանդիսացել է կարևորագույն քաղաք նախկին իսլամական կայսրություններում։ Երկրի տնտեսական մայրաքաղաքը [[Հալեպ]]ն է, խոշոր քաղաքներ են նաև ՝ [[Հոմս]], [[Համա]], [[Իդլիբ]], [[Ռակկա]] և այլն։ Խոշոր նավահանգստային քաղաքներ են [[Լաթակիա]]ն և [[Տարտուս]]ը։
 
Վաղ անցյալում Սիրիայի տարածքը կազմել է հնագույն [[Խեթեր|Խեթական]], Միտանի, [[Ասորիք|Ասորիք պետության]], Նորբաբելոնական թագավորության, [[Աքեմենյան]] թագավորության մաս, այնուհետև եղել է [[Ալեքսանդր Մակեդոնացի|Ալեքսանդր Մակեդոնացու]] կայսրության, ապա՝ [[Սելևկիա|Սելևկյան]], [[Հռոմեական կայսրություն|Հռոմեական]] և [[Բյուզանդական կայսրություն]]ների կազմում։ [[7-րդ դար]]ում [[Արաբական թերակղզի|Արաբական թերակղզուց]] այստեղ են ներխուժել մուսուլման [[արաբներ]]ը։ Հենց այդ ժամանակից էլ սկսվել է երկրամասի արաբականացումն ու իսլամացումը։ XI11-րդ դարում Սիրիայի տարածքի մեծ մասը գրավել են սելջուկյան թուրքերը, որոշ շրջաններ՝ խաչակիրները։ [[13-րդ դար]]ում Սիրիայի զգալի մասին հաջորդաբար տիրել են եգիպտական մամլուքները և մոնղոլները։ [[1516]]-[[1918]] թվականներին երկիրը եղել է [[Օսմանյան կայսրություն|Օսմանյան կայսրության]] տիրապետության տակ։ [[1918]] թվականին արաբական զորքերը մտան Դամասկոս և Խան Թումանի ճակատամարտում հաղթելով թուրքերին՝ ազատագրեցին Հալեպը։ Դրանով վերջ դրվեց թուրքական չորսդարյա տիրապետությանը Սիրիայում։ [[1920]] թվականին Սիրիան հռչակվեց անկախ թագավորություն։ Սակայն [[Մեծ Բրիտանիա]]ն ու [[Ֆրանսիա]]ն չճանաչեցին երկրի անկախությունը։ Ֆրանսիան ստացավ Սիրիայի և [[Լիբանան]]ի կառավարման մանդատը։
 
Համառ պայքարի շնորհիվ [[1946]] թվականին ապրիլի 17-ին սիրիացիներին հաջողվեց երկրից դուրս մղել օտարերկրյա զորքերը։ [[1956]]-[[1961]] թվականներին Սիրիան և [[Եգիպտոս]]ը միացել են և ստեղծել են Միացյալ Արաբական Հանրապետությունը։ Այնուհետև [[1961]] թվականին և հռչակել է իր անկախությունը։ [[1967]] թվականի [[Վեցօրյա պատերազմ]]ում, Իսրայելը գրավել է [[Գոլանի բարձրունքներ|Գոլանի բարձրունքը]] Սիրիայից։ Սակայն այն մինչ այսօր չի ճանաչվում միջազգային հանրության կողմից որպես Իսրայելի մաս՝ այս տարածքում տեղակայված են խաղաղապահներ։
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Սիրիա» էջից