«Նոյեմբերյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 116.
 
== Պատմություն ==
Նոյեմբերյանը գտնվում է ՀՀ հյուսիսարևելյան լեռնային գոտում, Գուգարաց լեռնաշղթայի արևելյան լանջին՝ Այրում երկաթուղային կայարանից 22 կմ հարավ-արևելք։ Ստույգ տվյալներ չկան այս տարածքում հնագույն բնակավայրերի վերաբերյալ, սակայն նրա անմիջական հարևանությամբ գտնվող 13-րդ դարում կառուցված «Մշկավանքն» ու «Սուրբ Սարգիս» եկեղեցին, «Ղարիչաքար» ամրոցը հուշում են, որ այս տարածքը հնում ևս բնակեցված է եղել։ Հնագիտական ուսումնասիրությունները վկայում են, որ Նոյեմբերյանի տարածքում մարդը բնակվել է հին քարե դարից։ Նոյեմբերյանից մոտ 5 կմ արևմուտք գտնվում է Սրոցահանք հանդամասը, որտեղից անցյալում սրոցաքար է արտահանվել Պարսկաստան և Թուրքիա։
 
Հնում Նոյեմբերյանի տարածքը մտել է Մեծ Հայքի Գուգարք նահանգի, 10-րդ դարի և 12-րդ դարի սկզբին՝ Տաշիր-Ձորագետի (Կյուրիկյան) թագավորության կազմի մեջ։ 11-րդ դարի վերջում և 12-րդ դարի սկզբին Կյուրիկյան թագավորությունը նվաճեցին սելջուկները, և Նոյեմբերյանի տարածքը միացվեց Գանձակի ամիրայությանը։ 1118-1124 թվականներին վրաց Դավիթ Շինարար թագավորը տարածքն ազատագրեց սելջուկներից և միացրեց Վիրքին։ 1236 թվականից նվաճվեց մոնղոլների կողմից։ 1801 թվականից Նոյեմբերյանի տարածքը միացավ Ռուսաստանին։ 19-րդ դարին այն մտնում էր Ելիզավետպոլի նահանգի Ղազախ գավառի մեջ, 1920-29 թվականին՝ Լոռի-Փամբակի գավառի մեջ։ 1938 թվականից Նոյեմբերյանը համանուն վարչական շրջանի կենտրոնն է։