«Հայ Յեղափոխական Դաշնակցություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ →‎top: ջնջվեց: {{արևմտահայերեն|Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն (արեւմտահայերէն)}}
Տող 24.
{{Հիմնական հոդված|Երիտթուրքեր}}ՀՅԴ-ն մեծ կարևորություն էր տալիս [[Հայկական հարց]]ի լուծման գործում արևմտյան տերությունների դերին։ «[[Դրոշակ (թերթ)|Դրոշակ]]ի» շուրջը համախմբված գործիչները կապ հաստատեցին եվրոպական երկրների քաղաքական ու հասարակական շրջանների հետ՝ հույս ունենալով եվրոպական տերությունների միջամտությամբ վերաբացել և ապա լուծել [[Հայկական հարց]]ը: [[20-րդ դար]]ի սկզբին գլխավորեց [[Անդրկովկաս]]ում [[հայ]] ժողովրդի հուժկու ընդվզումը ցարական կառավարության քաղաքականության դեմ, հատկապես [[ՀԱԵ|հայ եկեղեցու]] ունեցվածքի բռնագրավման մասին [[1903]] օրենքի կապակցությամբ։ [[1905]]-[[1906]]-ին Անդրկովկասում հրահրված հայ-թաթարական ընդհարումների ժամանակ ՀՅԴ-ն շատ վայրերում գլխավորեց հայ բնակչության ինքնապաշտպանությունը, իրագործեց զինված գործողություններ անընդունելի ցարական իշխանավորների նկատմամբ։ Ցարական կառավարությունը դատական գործ հարուցեց ՀՅԴ-ի դեմ, բանտարկեց կուսակցության շատ ակտիվ անդամների։[[Պատկեր:Armenian Fedayees 1890-1896.jpg|մինի|300px|աջից|[[Հայդուկ|Ֆիդայիներ]], ովքեր կռվում էին ՀՅԴ-ի դրոշի տակ:]]
 
==== ԵրիտուրքականԵրիտթուրքական հեղափոխությունից հետո ====
{{Հիմնական հոդված|Երիտթուրքեր}}[[Ռուսական կայսրություն]]ում գործող կուսակցություններից իր գաղափարախոսությամբ և գործելակերպով ՀՅԴ-ն մոտ էր [[էսէռներ]]ին (2-րդ [[Պետական դումա]]յում դաշնակցականներն ու էսէռները կազմում էին ընդհանուր ֆրակցիա)։ [[1907]] թ.-ին ՀՅԴ մտավ (էսէռների երաշխավորությամբ) 2-րդ ինտերնացիոնալի մեջ։ Ռուսաստանում ծավալված հեղափոխական դեպքերի ազդեցության ներքո ՀՅԴ վերանայել է իր ծրագիրը ([[1907]]), հստակեցրել նրա սոցիալիստական դրույթները։ [[19-րդ դար]]ի վերջին - [[20-րդ դար]]ի սկզբին ՀՅԴ-ն կապ հաստատեց [[Օսմանյան կայսրություն|Օսմանյան կայսրության]] հակասուլթանական որոշ ուժերի, մասնավորապես [[երիտթուրքեր]]ի հետ։ ՀՅԴ ներկայացուցիչները մասնակցեցին երիտթուրքերի [[1903]] և 1907 թվականների համաժողովներին։ Հայ հասարա-քաղաքական որոշ շրջաններ քննադատեցին այս գործելակերպը։ Իրականում այն կրում էր սոսկ տակտիկական բնույթ{{փաստ}} և ուղղված էր [[Աբդուլ Համիդ Բ]]-ի վարչակարգի դեմ։ [[1908]] թ.-ի հեղաշրջումից հետո, երբ իշխանության գլուխ անցան երիտթուրքերը, դաշնակցականներից նույնիսկ ընտրվեցին սահմանադրական [[Օսմանյան կայսրություն|Օսմանյան կայսրության]] խորհրդարանի անդամներ։ Սակայն շուտով [[Կիլիկիա]]յում տեղի ունեցած դեպքերը, [[1909]] թ.-ի [[Ադանայի կոտորած]]ը ցույց տվեցին, որ երիտթուրքերը դահիճ սուլթանների արժանի հետնորդներն են։ [[1912]] թ.-ին ՀՅԴ Արևմտյան բյուրոն հայտարարեց նրանց հետ վերջնական խզման մասին, մերժեց նաև երիտթուրքերի առաջարկը գալիք պատերազմում [[Ռուսաստան]]ի դեմ համագործակցելու վերաբերյալ։