«Սրբազան Հռոմեական կայսրություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ կետադրական նշանը ծանոթագրությունից հետո oգտվելով ԱՎԲ
No edit summary
Տող 35.
}}
{{Ավստրիայի պատմություն}}
'''Սրբազան Հռոմեական կայսրություն''' ([[1512]] թ-ից -թվականից՝ '''Գերմանական Ազգի Սրբազան Հռոմեական կայսրություն'''; {{lang-la|Sacrum Imperium Romanum Nationis Germanicæ}}; {{lang-de|Heiliges Römisches Reich Deutscher Nation}}), պետական կազմավորում, որ գոյատևեց [[962]] թվականից մինչև [[1806]] թվականը՝ միավորելով [[Եվրոպա]]յի մի մասը։ Կայսրությունը՝ հզորության գագաթնակետին ներառում էր [[Գերմանիա]]ն, որը համարվում էր կայսրության միջուկը, հյուսիսային և միջին [[Իտալիա]]ն, [[Նիդերլանդներ]]ը, [[Չեխիա]]ն, ինչպես նաև որոշ տարածքներ [[Ֆրանսիա]]յում։ Կայսրությունը հիմնել է գերմանական թագավոր [[Օտտո]]նը։ Գերմանական [[ֆեոդալներ]]ի շահերից բխող կայսրության ագրեսիվ քաղաքականությունը հիմնականում ուղղված էր [[Արևելյան Իտալիա|Արևելյան]] և [[Հարավային Իտալիա]], ուր գերմանական կայսրերը արշավում էին [[Հռոմի պապ]]ից կայսերական թագ ստանալու և նորից ու նորից վերանվաճելու [[Իտալիա]]ն։
Սկսած [[1134]] թվականից՝ ձևականորեն կազմված էր երեք թագավորություններից՝ [[Գերմանիայի թագավորություն]], [[Իտալիայի թագավորություն]] և [[Բուրգունդիայի թագավորություն]]։ [[1135]] թվականին կայսրության կազմի մեջ մտավ [[Չեխիայի թագավորություն]]ը։ [[13-րդ դար]]ից կայսրին ընտրել են կայսրընտրիչ իշխանները՝ [[կուրֆյուրստ]]ները։ Համակայսերական դասային-ներկայացուցչական մարմինը՝ [[ռայխստագ]]ը, ծառայել է խոշոր [[ֆեոդալ]]ների շահերին։ 1618-1648 թվականներին [[Երեսնամյա պատերազմ]]ից հետո կայսեր իշխանությունը վերջնականապես դարձել է անվանական։
Ձևականորեն «Հռոմեական սրբազան կայսրությունը» գոյատևել է մինչև [[1806]] թվականը, երբ վերջին Սրբազան հռոմեական կայսր [[Ֆրանցիսկոս II|Ֆրանց II-ը]]՝ նույն ինքը՝ ավստրիական կայսր [[Ֆրանցիսկոս I|Ֆրանց I-ը]] [[Նապոլեոնյան պատերազմներ]]ի ժամանակ հրաժարվել է Սրբազան հռոմեական կայսրության գահից և Սրբազան հռոմեական կայսեր տիտղոսից, դրա փոխարեն անվանվելով Ավստրիական կայսր։