«Սալահ ադ-Դին»–ի խմբագրումների տարբերություն

Ավելացվել է 2 բայտ ,  6 ամիս առաջ
Առանց խմբագրման ամփոփման
 
Սալադինի տեսանկյունից և տիրույթների առումով Մոսուլի դեմ պատերազմը բավականին լավ էր ընթանում, սակայն նա դեռևս չէր հասել իր նպատակներին, իսկ զորքն էլ նվազում էր․ Թաքի ադ-Դինը իր զորքը հետ էր տարել Համա, իսկ Նասիր ադ-Դին Մուհամմադն ու իր զորքը հեռացել էին։ Սա ոգևորել է Իզզ ադ-Դինին ու նրա դաշնակիցներին, որոնք անցնել են հարձակման։ Նախկին կոալիցիան վերամիավորվել է Խառանից 140 կմ հեռավորության վրա գտնվող Հարզամում։ Ապրիլի սկզբին առանց Նասիր ադ-Դինին սպասելու Սալադինը և Թաքի ադ-Դինը սկսել են իրենց առաջխաղացումը կոալիցիայի դեմ՝ առանց խոչընդոտների հանդիպելու շարժվելով դեպի արևելք՝ Ռաս ադ-Այն<ref>{{Harvnb|Lyons|Jackson|1982|p=188}}</ref>։ Ըստ Սալադինի՝ ապրիլի վերջերին՝ «իրական կռիվներից» երեք օր անց, Այյուբյանները կարողացել են գրավել [[Դիարբեքիր|Ամիդը]]։ Սալադինը քաղաքը հանձնել է Նուր ադ-Դին Մուհամմադին քաղաքում եղած պաշարների հետ միասին, որը կազմված էր 80,000 մոմերից, նետագլուխներով լի աշտարակից և 1,040,000 գրքերից։ Ի պատասխան այս քայլի՝ Նուր ադ-Դինը հավատարմության երդում է տվել Սալադինին՝ խոստանալով հետևել նրան խաչակիրների դեմ մղվող ցանկացած արշավանքի ժամանակ և վերացնել քաղաքին հասցված վնասը։ Ամիդի անկումը համոզել է Մարդինի Իլ-Ղազիին ծառայել Սալադինին՝ թուլացնելով Իզզ ադ-Դինի կոալիցիան<ref>{{Harvnb|Lyons|Jackson|1982|p=191}}</ref>։
 
Սալադինը փորձել է ստանալ խալիֆ ան-Նասիրի աջակցությունը ընդդեմ Իզզ ադ-Դինի՝ նրան նամակ ուղարկելով, որի մեջ խնդրում էր փաստաթուղթ տրամադրել, որը օրինական արդարացում կտար Մոսուլի գրավման համար։ Սալադինը փորձել է համոզել խալիֆին, թե մինչ ինքը նվաճել է Եգիպտոսն ու Եմենը Աբբասյանների դրոշի ներքո, Մոսուլի Զանգիները աջակցել են սելջուկներին (խալիֆայության հակառակորդներ) և խալիֆին օգնության են եկել միայն անհրաժեշտության դեպքում։ Նա նաև մեղադրել է Իզզ ադ-Դինի ուժերին խաչակիրների դեմ մղվող մուսուլմանական «սրբազան պատերազմին» խանգարելու համար՝ հայտարարելով, որ «նրանք գոհ չեն, որ չեն կռվում և թույլ էլ չեն տալիս կռվել նրանց, ովքեր կարող են»։ Սալադինը պաշպանումպաշտպանում էր իր վարքագիծը՝ պնդելով, որ նա եկել է [[Սիրիա]]՝ խաչակիրների դեմ կռվելու, Ասսասինների ժառանգությանը վերջ դնելու և մուսուլմանների սխալ քայլերը դադարեցնելու։ Նա նաև խոստանում էր, որ եթե Մոսուլը իրեն հանձնվի, ապա դա կհանգեցնի [[Երուսաղեմ|Երուսաղեմի]], [[Կոստանդնուպոլիս|Կ․Պոլսի]], [[Վրաստան|Վրաստանի]] և [[Մաղրիբ|Մաղրիբի]] [[Ալմոհադներ|Ալմոհադների]] տարածքների գրավմանը՝ «մինչև Ալլահի խոսքը կդառնա գերակա և Աբբասյան խալիֆայությունը կմաքրի աշխարհը՝ եկեղեցիները դարձնելով մզկիթներ»։ Սալադինը շեշտում էր, որ այս ամեն կատարվելու է Ալլահի կամքով, և խալիֆից ֆինանսական կամ ռազմական աջակցություն խնդրելու փոխարեն նա գրավելու է և խալիֆին է հանձնելու Թիքրիթը, Դակուկը, [[Խուզիստան|Խուժաստանը]], [[Քիշ (կղզի)|Քիշ կղզին]] և [[Օման|Օմանը]]<ref>{{Harvnb|Lyons|Jackson|1982|pp=192–94}}</ref>։
 
==Խաչակիրների դեմ պատերազմներ==