«Վիրք»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չNo edit summary
Տող 1.
[[Պատկեր:Caucasus 80 BC map de.png|thumb|200px|Վիրքը [[Մեծ Հայք]]ի վասալհպատակ երկիր, շուրջ մ.թ.ա. [[80]] թ.]]
'''Վիրք''' ({{lang-ka|იბერია}}, {{lang-la|Iberia}}, {{lang-grc|Ἰβηρία}}), պատմական երկիր [[Անդրկովկաս]]ի կենտրոնական մասում: Հարավից և հարավ-արևմուտքից սահմանակցում էր [[Մեծ Հայք]]ին, արևմուտքից՝ [[Կողքիս]]ին, հյուսիսից [[Ալանիա]]յին, արևելքից [[Աղվանք]]ին: Մայրաքաղաքներ են եղել [[Մցխեթ]]ը, [[Արմազ]]ը և [[Թբիլիսի]]ն: [[Արտաշես Ա]]-ն Վիրքից ազատագրում է զավթված և [[Երվանդունիներ]]ի օրոք [[Երվանդյան Հայաստան]]ի կազմի մեջ մտնող [[Գուգարք]] նահանգը և միացնում Մեծ Հայքին: [[Տիգրան Մեծ]]ի ժամանակ Վիրքը եղել է [[Մեծ Հայք]]ի գերիշխանության տակ: [[Մ.թ.ա. 66]] թ. Արտաշատի պայմանագրով դուրս է եկել հայկակական գերիշխանությունից: [[387]] թ. [[Մեծ Հայք]]ի բաժանումից հետո [[Գուգարք]] նահանգը կցվել է Վիրքին և ստեղծվել [[Վրաց մարզպանություն]]ը:[[Վահանանց պատերազմ]]ի ժամանակ [[հայ-վրացական զորք]]երը [[Ճարմանայի դաշտ]]ում ծանր պարտություն կրեց պարսկական զորքից:[[862]]-[[1022]]թթ. Վիրքը մտել է [[Բագրատունյաց տերություն|Հայ Բագրատունիների տերության]] մեջ : [[Սելջուկյան արշավանքներ]]ի և տրիապետության ժամանակ զգալի թվով [[հայեր]] գաղթել են [[Վրաստան]]: Վիրքը իր հզորության գագաթնակետին է հասել [[Դավիթ Շինարար]] թագավորի օրոք: Վրաց [[Թամար]] թագուհին հայ-վրաց. զորքրով [[Զաքարե և Իվանե եղբայրներ]]ի օգնությամբ ազատագրել են [[Հայաստան]]ի բազմաթիվ շրջաններ: [[1199]]թ. վերջնական ազատագրվում է [[Բագրատունյաց Հայաստան]]ի սիրտ [[Անի]]ն: Ազատագրած տարածքները տրվեցին հիմնականում [[Զաքարյաններ]]ին: [[Վրաց Բագրատունյաց թագավորություն]]ը ավարտվեց [[1801]]թ. երբ [[Վրաստան]]ի զգալի մասը անցավ [[Ռուսաստան]]ի տիրապետության տակ : Վիրքի տարածքի վրա այժմ [[Վրաստան]]ն է:
 
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Վիրք» էջից