«Զառ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Ռոբոտ․ Տեքստի ավտոմատ փոխարինում (- , +,, -, +, , - + )
չ հեռացնում եմ Վիզուալ խմբագրիչ թողած nowiki թեգերը
Տող 7.
Ավանդական զառը խորանարդ է, որի յուրաքանչյուր վեց կողմերի վրա տպված են 1-ից մինչև 6 թվերը: Խորանարդի նպատակն մեկից վեց ամբողջ թվերի պատահական որոշում, որոնցից յուրաքանչյուրը հավասարապես հնարավոր է դառնում շնորհիվ ճիշտ երկրաչափական ձևի: Կան զառերի բազմաթիվ տեսակներ՝ ձևով՝ զառերը կարող են լինել բազմանիստ կամ անկանոն ձևի, տեղեկատվական հագեցվածությամբ՝ նրանց կողմերին կարող են թվերի փոխարեն լինել խորհրդանիշեր: Նման տարբերությունները թույլ են տալիս օգտագործել զառերով ստանալ «1-2-3-4-5-6» դասական սխեմայից տարբերվող արդյունքներ: Կան նաև զառեր, ծանրեցված մի կողմից կամ աչքի համար անտեսանելի փոփոխություններով, որոնք նախատեսված են արդյունքները խեղաթյուրելու համար: Նման զառերի նպատակն է խաբել այլ խաղացողների գումարի կամ պարզապես հաճույքի համար, օրինակ որպես աճպարարություն:
 
Զառը սովորաբար պատրաստված է <nowiki/>[[Խորանարդ|խորանարդի]] տեսքով՝ կողմերին նշված 1-6 թվերով (դրանք ընդունված է տեղաբաշխել այնպես, որ թվերի գումարը տրամագծորեն հակառակ կողմերում հավասար լինի 7-ի): Զառը կարելի է դիտարկել որպես պատահական թվերի գեներատոր ամբողջ թվերի միջակայքում [1..N] պարբերականության բոլոր թվերի ընկնելու միօրինակ հնարավորությամբ: Նման գեներատորները նշվում են 1dN:
 
Այսպես, օրինակ, սովորական խորանարդը 1d6 է, մետաղադրամի նետումը գեներատորի աշխատանքն է՝ 1d2 և այլն:
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Զառ» էջից