«Եվրոպական միություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ →‎top: ջնջվեց: {{արևմտահայերեն|Եւրոպական Միութիւն}} (2)
չ հեռացնում եմ Վիզուալ խմբագրիչ թողած nowiki թեգերը
Տող 118.
Միությունը ունի նաև տարբեր գործառույթներ կատարող այլ մարմիններ, ինչպես Սոցիալ-տնտեսական հանձնաժողովը, Մարզային հանձնաժողովը, Եվրոպական ժողովրդի պաշտպանը, Արտաքին հարցերի և քաղաքական անվտանգության բարձրագույն ներկայացուցիչը և այլն:
 
2012 թվականին Եվրոպական միությունը արժանացավ [[Խաղաղության Նոբելյան մրցանակ|Խաղաղության նոբելյան մրցանակի]] «վեց տասնամյակների ընթացքում Եվրոպայում խաղաղության և հաշտեցման, ժողովրդավարության և [[մարդու իրավունքներ]]<nowiki/>ի առաջընթացի իր ներդրման համար»<ref>{{Cite news |title=La UE, Nobel de la Paz |url=http://www.elmundo.es/elmundo/2012/10/12/union_europea/1350032560.html |department=El Mundo |date=12 de octubre de 2012 |access-date=12 de octubre de 2012}}</ref><ref>{{Cite web |author=Nobel Prize |title=The Nobel Peace Prize 2012 |url=http://www.nobelprize.org/nobel_prizes/peace/laureates/2012/index.html |access-date=12 de octubre de 2012 |date=12 de octubre de 2012 |language=Inglés}}</ref>: 2017 թվականին այն ստացավ [[Աստուրիայի արքայադստեր մրցանակ|Աստուրիասի արքայադստեր համերաշխության մրցանակը]]՝ «ժամանակակից Եվրոպայում խաղաղության ամենաերկար ժամանակաշրջանի նվաճման համար՝ իրագործելով աշխարհում այնպիսի արժեքների ներդրում և տարածում, ինչպիսիք են ազատությունը, մարդու իրավունքները և համերաշխությունը»<ref>{{Cite web|author1=Fundación Princesa de Asturias|title=Unión Europea. Premio Princesa de Asturias de la Concordia 2017|url=http://www.fpa.es/es/premios-princesa-de-asturias/premiados/2017-union-europea.html?texto=acta&especifica=0|department=Premios Príncipe de Asturias|date=21 de junio de 2017}}</ref>:
 
2016 թվականին [[Մեծ Բրիտանիա]]յի՝ [[Բրեքսիթ|ԵՄ-ից դուրս գալու մտադրությունը]] առաջացրել է էական խնդիրներ, որի արդյունքում սկսվել է փոխհատուցման գործընթացներ<ref>{{Cite web |url= https://ec.europa.eu/spain/news/whitepaper-activities_es |title= El futuro de Europa: actividades |access-date=19 de junio de 2017 |date=23 de marzo de 2017 |sitioweb= europa.eu}}</ref>:
Տող 177.
1965 թվականին կնքվում է մի պայմանագիր, որը միավորում է եվրոպական երեք համայնքների գործադիրներին [[Եվրոպական հանձնաժողով]]ի (ԵՀ) և Եվրոպական միության խորհրդի (ԵՄԽ) միջոցով<ref name="tratados" /><ref>{{Cite web |url= http://europa.eu/european_council/index_es.htm |title= Consejo Europeo |date= 2007 |author= Europa |access-date=29 de marzo de 2008 }}</ref> 1986 թվականի փետրվարին կնքված Եվրոպական միակ Ակտը գործունեության մեջ մտավ 1987 թվականի հուլիսին<ref name="tratados" /> և նպատակ ուներ վերափոխելու եվրոպական կառուցվածքը՝ ամրապնդելով ներքին շուկայի համախմբումը 1993 թվականին և թույլ տալով կապիտալի ու սոցիալական քաղաքականության ազատ շրջանառություն: Այս պայմանագրով համայնքային իրավասությունները ընդլայնվում են՝ հասնելով հետաքննության ղեկավարման և տեխնիկայի, շրջակա միջավայրի ու սոցիալական քաղաքականության զարգացման: Միակ Ակտը խթանեց նաև Եվրոպական խորհրդի գոյությունը, որը միավորում է պետության ու կառավարության ղեկավարներին և նպաստում է արտաքին միասնական քաղաքականությանը (Եվրոպական քաղաքական համագործակցությունը), ինչպես նաև համագործակցությանը անվտանգության ոլորտում<ref>{{Cite web |title=El Acta Única Europea |url=http://web.dip-badajoz.es/eurolocal/estxt/emu/antecedentes/aue.htm |access-date=21 de septiembre de 2011}}</ref><ref>{{Cite web |title=El Acta Única Europea |url=http://europa.eu/legislation_summaries/institutional_affairs/treaties/treaties_singleact_es.htm |access-date=21 de septiembre de 2011 |author=EUROPA}}</ref>:
 
[[File:Thefalloftheberlinwall1989.JPG|մինի|[[Բեռլինի պատ]]<nowiki/>ի անկումը հնարավոր դարձրեց Արևելյան Եվրոպայի ինտեգրումը ԵՄ-ին : ]]
 
Մաստրիխտի կամ Եվրոպական միության համաձայնագիրը՝ կնքված 1992 թվականին և ուժի մեջ մտած 1993 թվականից<ref name="tratados" />, առաջ բերեց մի նոր ինստիտուցիոնալ կառուցվածք, որը պահպանվեց մինչև [[Լիսաբոնի պայմանագիր|Լիսաբոնի համաձայնագրի]] ուժի մեջ մտնելը: Նշված ինստիտուցիոնալ կառուցվածքը բաղկացած էր Եվրոպական միության հայտնի երեք սյուներից. առաջին սյունը համայնքայինն էր, որը համապատասխանում էր երեք համայնքներին (Եվրոպական համայնքը, Ատոմական էներգիայի եվրոպական համայնքը և Ածուխի և պողպատի եվրոպական միությունը), երկրորդ սյունը համապատասխանում էր արտաքին քաղաքականությանը և ընդհանուր անվտանգությանը, որը կարգավորվում էր Եվրոպական միության համաձայնագրի 5-րդ գլխով, իսկ երրորդ սյունը համապատասխանում էր քրեական գործերում ոստիկանական ու դատական համագործակցությանը՝ կարգավորվող Եվրոպական միության համաձայնագրի 6-րդ գլխով: Այս երեք սյուները աշխատում էին՝ հետևելով որոշումների տարբեր ընթացակարգերի, քանի որ առաջին սյունը գործում էր համայքնային ընթացակարգով, մինչդեռ մյուս երկուսը կարգավորվում էին միջկառավարական ընթացակարգով<ref name="3pilares">{{Cite web|url=http://europa.eu/legislation_summaries/glossary/eu_pillars_es.htm|title=Pilares de la Unión Europea|author=www.europa.eu|access-date=13 de julio de 2013}}</ref>: Մաստրիխտի պայմանագիրը ստեղծեց նաև եվրոպական քաղաքացիություն և թույլ տվեց ազատորեն շրջել ու բնակվել համայնքի երկրներում, ինչպես նաև հաստատեց քվեարկելու և ընտրվելու իրավունքը եվրոպական ընտրությունների ժամանակ<ref>{{Cite web |title=Reflexiones preliminares sobre el concepto de «ciudadanía europea» |url=http://e-spacio.uned.es/fez/eserv.php?pid=bibliuned:filopoli-1995-5-0BBC7A18-83DE-09D3-C777-0D58FB39A5A0&dsID=reflexiones_preliminares.pdf |access-date=16 de septiembre de 2011 |author=ULRICH K. PREUB}}</ref>: Այս պայմանագրով որոշվեց նաև ստեղծել եվրոպական միակ արժույթ՝ [[եվրո]]ն, որը շրջանառության մեջ կդրվեր 2002 թվականին Եվրոպական կենտրոնական բանկի կողմից:
Տող 304.
== Աշխարհագրություն ==
[[File:EU Member states and Candidate countries map.svg|մինի|աջից|310px|Եվրամիության անդամ երկրներ (նշված են կապույտով<br />Միանալու թեկնածու երկրներ (դեղինով)]]
Եվրամիությունը կազմված է եվրոպական 28 ազատ, ինքնավար երկրներից, որոնք հայտնի են որպես անդամ պետություններ<ref name="Mapa estados miembros"/>: Միությունը ստեղծվել է Արևելյան Եվրոպայի 6 երկրների կողմից (Ֆրանիսա, Գերմանիա, Իտալիա, Բելգիա, Նիդեռնալդներ և Լյուքսեմբուրգ) և ընդլայնվել է վեց անգամ եվրոպական աշխարհարգրության չորս կետերով մեկ: Ի տարբերություն [[Ամերիկայի Միացյալ Նահանգներ|Միացյալ Նահանգների]]՝ Եվրամիության անդամ երկրներին չի պարտադրվում կառավարման հանրապետական ձև: Միությունը կազմված է 21 [[հանրապետություն]]<nowiki/>ից և 7 [[միապետություն]]<nowiki/>ից, որոնցից 6-ը [[թագավորություն]] են, իսկ մեկը՝ դքսություն ([[Լյուքսեմբուրգ]]):
 
Եվրամիության տարածքում երեք ամենաընդարձակ երկրներն են՝ 1° Ֆրանիսա (Գերմանիայի, Միացյալ Թագավորության և Նիդեռլանդների տարածքները միասին ավելի փոքր են, քան Ֆրանսիան), 2° Իսպանիա և 3° Շվեդիա. երեք ամենափոքր երկրներն են Մալթան (Եվրամիության ամենամեծ երկրից տարածքով ավելի քան երկու հազար անգամ փոքր), Լյուքսեմբուրգը և Կիպրոսը: Ինչ վերաբերվում է ծովային տարածվածությանը, ապա Եվրամիության երկրներից մեկը՝ Ֆրանսիան (ավելի քան 11 մլն կմ²) ունի աշխարհի ամենաընդարձակ Տնտեսական բացառիկ գոտին:
Տող 310.
Եվրամիության տարածքը բաղկացած է անդամ 28 երկրների տարածքների ամբողջությունից<ref name="Mapa estados miembros">{{Cite web |title=Estados miembros de la UE |department=El Portal de la UE |date=2010 |url=http://europa.eu/abc/european_countries/eu_members/index_es.htm |access-date=25 de junio de 2010}}</ref>՝ որոշ բացառություններով: ԵՄ տարածքը նույնը չէ, ինչ որ Եվրոպայի տարածքը, քանի որ առաջին հերթին կան եվրոպական երկրներ, որոնք գտնվում են ԵՄ-ից դուրս, ինչպես [[Իսլանդիա]]ն, [[Շվեյցարիա]]ն, [[Նորվեգիա]]ն և [[Ռուսաստան]]ը: Բացի այդ՝ որոշակի եվրոպական տարածքներ ԵՄ մաս չեն կազմում (օրինակ, Կանալ և Ֆերոե կղզիները): ԵՄ մաս չեն կազմում նաև մայրցամաքից դուրս գտնվող տարբեր տարածքներ, որոնք կապ ունեն անդամ երկրների հետ (օրինակ, Գրոենլանդիա, Արուբա, Նիդեռլանդյան-Անտիլյան կղզիներ, Ֆրանսիական հավաքական տարածքներ և Միացյալ Թագավորության հետ կապված բոլոր ոչ եվրոպական տարածքները): Ի հակադրություն սրա՝ կան նաև ծովից այն կողմ գտնվող որոշակի տարածքներ, որոնք ԵՄ մաս են կազմում, թեև դուրս են գտնվում մայրցամաքից, ինչպես, օրինակ, Ազորյան կղզիներ, [[Կանարյան կղզիներ]], [[Ֆրանսիական Գվիանա]], [[Գվադալուպե (Կասերես)|Գվադալուպե]], [[Մադեյրա]], [[Մարտինիկա]], [[Սան Մարտինո դալ Արջինե|Սան Մարտին]], Համախմբության կղզի և Մայոտտե<ref name=RUP />:
 
ԵՄ անդամ երկրներից բաղկացած մակերեսը կազմում է 4 324 782 կմ²: ԵՄ բնապատկերը, կլիման և տնտեսությունը ազդվում են ափերից, որոնք ունեն 65 992,9 կմ երկարություն: ԵՄ ունի [[Ավստրալիա]]<nowiki/>յից ու [[Կանադա]]<nowiki/>յից հետո աշխարհի՝ մեծությամբ երրորդ ափը: Անդամ երկրների համախումբը ցամաքային սահմաններ ունի ոչ անդամ 21 երկրների հետ՝ ընդհանուր 13 271 կմ՝ աշխարհի հինգերորդ ամենամեծ սահմանը<ref name="Mapa estados miembros" />:
 
Եվրոպայում ԵՄ սահմաններ ունի [[Նորվեգիա]]յի, [[Ռուսաստան]]ի, [[Բելառուս]]ի, [[Ուկրաինա]]յի, [[Մոլդովա]]յի, Շվեյցարիայի, [[Լիխտենշտայն|Լիխտեյնշտայնի]], [[Անդորրա]]յի, [[Մոնակո]]յի, [[Սան Մարինո]]յի, [[Վատիկան]]ի, Թուրքիայի, [[Մակեդոնիայի Հանրապետություն|Մակեդոնիայի]], [[Բոսնիա և Հերցեգովինա]]յի, [[Չեռնոգորիա]]յի ու [[Սերբիա]]յի հետ<ref name="Mapa estados candidatos">{{Cite web |title=Estados candidatos de la UE |department=El Portal de la UE |date=2010 |url=http://europa.eu/abc/european_countries/candidate_countries/index_es.htm |access-date=25 de junio de 2010}}</ref>: Վերջապես, սահմաններ ունի նաև [[Կարիբյան ծով]]ում՝ [[Սան Մարտին (այլ կիրառումներ)|Սան Մարտինի]] հետ, [[Հարավային Ամերիկա]]յում՝ [[Բրազիլիա]]յի ու [[Սուրինամ]]ի հետ, իսկ [[Աֆրիկա]]յում՝ [[Մարոկկո]]յի հետ:
Տող 680.
 
* Ֆրանսիական տարածքներ. [[Նոր Կալեդոնիա]], [[Ֆրանսիական Պոլինեզիա]], [[Սան Բարտոլոմեո]], [[Սեն Պիեռ և Միքելոն]], Ֆրանսիական Հարավային և Անտարկտիկյան տարածքներ, [[Ուոլիս և Ֆուտունա|Ուոլիս և Ֆուտունա կղզիներ]]:
* Բրիտանական տարածքներ. [[Անգիլիա]], [[Բերմուդյան կղզիներ|Բերմունդյան կղզիներ]], Արքայական տարածքներ,[[Կայմանյան կղզիներ]], [[Մոնտսերատ|Մոնսերատ]], [[Փիթքերն կղզիներ]], [[Սուրբ Հեղինեի կղզի, Համբարձման կղզի և Տրիստան դա Կունյա|Սուրբ Հեղինե կղզի, Համբարձման կղզի և Տրիստան դա Կունյա]], [[Հնդկական օվկիանոսի բրիտանական տարածքներ]], [[Թյորքս և Կայկոս կղզիներ]], [[Բրիտանական Վիրջինյան կղզիներ]], [[Ֆոլկլենդյան կղզիներ|Մալվինյան կղզիներ]] և [[Հարավային Ջորջիա և Հարավային Սանդվիչյան կղզիներ]] (վերջին երկուսը վիճելի տարածք են [[Արգենտինա]]<nowiki/>[[Արգենտինա|յի]] հետ):
* Հոլանդական տարածքներ. [[Արուբա]], [[Բոնեյրե]], [[Կյուրասաո]], [[Սաբա կղզի]], [[Սինթ Էվստատիուս]] և [[Սինթ Մաարտեն]]:
* Դանիական թագավորության ինքնավար շրջաններ. [[Ֆարերյան կղզիներ]] և [[Գրենլանդիա]]:
Տող 776.
 
==== Եվրոպական խորհրդարան ====
[[File:EP_Strasbourg_hemicycle_l-gal.jpg|մինի|Եվրոպական խորհրդարանի նստավայրը [[Ստրասբուրգ]]<nowiki/>[[Ստրասբուրգ|ում]]:]]
 
Եվրոպական խորհրդարանը Եվրամիության խորհրդարանն է: 1979 թվականից սկսած՝ ամեն հինգ տարին մեկ ուղղակի կերպով ընտրվում է եվրոպական ընտրություններում: Հետևաբար, այն աշխարհի՝ ուղղակիորեն ընտրվող առաջին վերազգային և մոտ 490 մլն մարդու ներկայացնող կառույցն է. դա կազմում է աշխարհի երկրորդ ամենամեծ ժողովրդավարական ընտրողներ ունեցող մարմինը (Հնդկաստանից հետո)<ref>{{Cite web |title= Parliament - an overview. Welcome |editorial= [[Parlamento Europeo]] |url=http://www.europarl.europa.eu/parliament/public.do?language=en |date=12 de octubre de 2007 |language=inglés}}</ref><ref>{{Cite web |title=En el Parlamento |url=http://www.espanoles.ch/index.php?option=com_content&task=view&id=61&Itemid=32 |date=1 de octubre de 2011 |author=españoles.ch |cita=es la única institución supranacional directamente elegida del mundo y el órgano representativo de alrededor de 490 millones de personas, quienes constituyen el segundo electorado democrático más grande del planeta, después de la India}}</ref>: Խորհրդարանը համարվում է Եվրամիության առաջին կառույցը. առաջին հերթին նշված է պայմանագրերում, իսկ դրա նախագահը մնացած բոլոր իշխանությունների հանդեպ եվրոպական մակարդակի նախապատվություն ունի<ref>{{Cite web |author=Parlamento Europeo |title=Servicio de Protocolo del Parlamento Europeo: ¿Misión imposible? |url=http://www.europarl.europa.eu/sides/getDoc.do?pubRef=-//EP//TEXT+IM-PRESS+20060728FCS09980+0+DOC+XML+V0//ES |date=5 de septiembre de 2012 |date=25 de agosto de 2008}}</ref>: Խորհրդի հետ կիսում է օրենսդրական ու բյուջետային իրավասությունը՝ վերահսկելով Եվրամիության բյուջեն: Եվրոպական հանձնաժողովը՝ Միության գործադիր մարմինը, պատասխանատու է Խորհրդարանի առաջ: Մասնավորապես, Եվրոպական խորհրդարանը ընտրում է Հանձնաժողովի նախագահին, ընդունում (կամ մերժում) Հանձնաժողովի նշանակումները, ինչպես նաև կարող է հեռացնել անդամներին<ref name=NOMBRAMIENTO>{{Cite web |author=Parlamento Europeo |title=Procedimiento de nombramiento |url=http://www.europarl.europa.eu/aboutparliament/es/0040e8bfb3/Procedimiento-de-nombramiento.html |date=5 de septiembre de 2012}}</ref><ref name=CONTROL>{{Cite web |author=Parlamento Europeo |title=Competencias de control |url=http://www.europarl.europa.eu/aboutparliament/es/00b9de8689/Funciones-de-supervisi%C3%B3n-y-control.html |date=5 de septiembre de 2012}}</ref>:
Տող 1085.
 
=== Անվտանգության ու պաշտպանության ընդհանուր քաղաքականություն ===
[[File:EUFOR, 2009-02-08, desant pod Am Nabak 08.jpg|մինի|ԵՄԳԵ լեհ զինվորները [[Չադ]]<nowiki/>[[Չադ|ում]] իրականացվող 2009թ. մի առաքելության ժամանակ ]]
Պաշտպանությունն ու անվտանգությունը ավանդաբար ազգային ինքնիշխանության հարցեր են, թեև Եվրամիության քաղաքականությունը այս ոլորտում հաստավել է որպես Միության երեք սյուներից երկրորդը՝ սահմանված 1992 թվականի Մաստրիխտի պայմանագրում. բայց չի իրագործվել մինչև Ամստեդամի պայմանագիրը (1997 թվական), երբ սահմանվեցին ''Արտաքին քաղաքականության ու ընդհանուր անվտանգության'' (ԱՔԸԱ) նպատակները<ref name=PESC/>: