«Դելեր Ռոունի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չ հեռացնում եմ Վիզուալ խմբագրիչ թողած nowiki թեգերը
Տող 1.
{{Տեղեկաքարտ Ընկերություն}}
 
'''Դելեր Ռոունի''' ({{lang-en|Daler-Rowney}}), նկարիչների համար գեղարվեստական ներկեր և նյութեր արտադրող անգլիացի արտադրող: Կազմակերպության շտաբ-բնակարանը գտնվում է [[Բրակնելլ]] քաղաքում՝ Մեծ Բրիտանիա: 2016 թվականից անդամակցում է Ֆ.Ի.Լ.Ա. Գրուփին « [[F.I.L.A GROUP]]<nowiki/>»: Դելեր Ռոունին թողարկում է գեղանկարչության բոլոր տեսակների համար նախատեսված ներկեր, օժանդակ նյութեր ներկերի համար, գրաֆիկական նյութեր (մատիտ, յուղաներկ, փայտածուխ), թուղթ, ստվարաթուղթ՝ մածուցիկ նյութերի համար, ինչպես նաև լրացուցիչ նյութեր, աքսեսուարներ նկարիչների համար՝ պայուսակներ, գրասալիկներ, նոթատետրեր, ալբոմներ, վրձիններ:
 
== Պատմություն ==
1783 թվականին Թոմաս և Ռիչարդ Ռոունի եղբայրները հիմնեցին Թի էնդ Առ Ռոունի«T. & R. Rowney» ընկերությունը: Խանութում, որը գտնվում էր [[Լոնդոն]]<nowiki/>ի [[Հոլբորն Հիլլ]] թաղամասում, եղբայրները զբաղվում էին պարֆյումերիայի՝ գեղանյութերի և կեղծամների համար նախատեսված փոշիների առևտրով: Շուտով նրանք անցան նախ գրասենյակային, ապա նկարչական նյութերի արտադրության: Այդ ժամանակ էլ եղբայրները դադարեցին միասին աշխատել. Ռիչարդը կենտրոնացավ կեղծամների աքսեսուարների վաճառքի վրա, իսկ Թոմասը՝ ստեղծագործական նյութերի: 1806 թվականին [[Թոմաս Ռոունի|Թոմաս Ռոունիի]] որդին՝ [[Ռիչարդ Ռոունի]]<nowiki/>ն, սկսեց սովորել գործարարություն և ուսումն ավարտելուց հետո իր փեսայի՝ [[Ռիչարդ Ֆոսթեր]]<nowiki/>ի հետ միասին բացեց Ռոունի էնդ Ֆորսթեր «Rowney & Forster» ընկերությունը: Ընկերությունը ներկեր էր մատակարարում անգլիացի հայտնի նկարիչներ [[Ջոն Կոնստեբլ|Ջոն Կոնստեբլյուին]] և [[Ուիլյամ Թըրներ|Ուիլյամ Թըրներին]]<ref>{{Cite web|url=https://webarchive.nationalarchives.gov.uk/20080912113835/http://www.npg.org.uk/live/artistsupp3.asp|title=National Portrait Gallery {{!}} Research {{!}} Artists' Suppliers {{!}} Artists Listing|publisher=webarchive.nationalarchives.gov.uk|accessdate=2018-11-22}}</ref>:
 
[[Ռիչարդ Ֆոսթեր|Ռիչարդ Ֆոսթերը]] թոշակի անցավ 1832 թվականին, իսկ 1837-ին ընկերությունը հայտնի դարձավ Ջորջ Ռոունի էնդ Քոմփանի «George Rowney & Company» անունով, երբ [[Թոմաս Ռոունի|Թոմաս Ռոունիի]] որդին՝ [[Ջորջ Ռոունի|Ջորջ Ռոունին]], իր վրա վերցրեց ընկերության գործերը: Այդ ժամանակ ընկերության հայտնի արտադրանքներից էր Բիրչմորդ Բոուրդ «Birchmore Board» կտավը, որը 1900-ականներին լայնորեն օգտագործվում էր նկարիչների կողմից: 1924 թվականին ընկերությունն ստացավ փակ բաժնետիրական ընկերության կարգավիճակ և սկսեց կոչվել Ջորջ Ռոունի էնդ Քո Էլթիդի «George Rowney & Co Ltd»: 1983 թվականին ընկերությունը միավորվեց Դելեր Բոուրդ Քոմփանիի «Daler Board Company» հետ, որպեսզի ստեղծի այն ընկերությունը, որը գոյություն ունի այսօր՝ Դելեր Ռոունի Էլթիդի «Daler-Rowney Ltd»: Այս պահին ընկերության գործադիր տնօրենը [[Պատրիկ Ժիրոդ|Պատրիկ Ժիրոդն]] է<ref name=":0">{{Cite web|url=https://webarchive.nationalarchives.gov.uk/20080912114441/http://www.npg.org.uk/live/artistsupp_r.asp|title=National Portrait Gallery {{!}} Research {{!}} Artists' Suppliers {{!}} R|publisher=webarchive.nationalarchives.gov.uk|accessdate=2018-11-22}}</ref>: Ջորջ Ռոունի էնդ Քոմփանի «George Rowney & Company» ընկերությունը 19-20-րդ դարերի ընթացքում հաճախ փոխել է գտնվելու վայրը: 1963 թվականին Ռոունի ընկերությունը նկարիչների համար թողարկել է ակրիլային ներկեր՝ Քրիլա «Cryla» ապրանքանիշով: Միացյալ թագավորությունում 1960-ից 70-ական թվականների ընթացքում նկարիչները լայնորեն օգտագործում էին Քրիլա ապրանքանիշի շարքը: «<nowiki/>[[Փոփ արտ]]<nowiki/>» ուղղությունը ներկայացնող նկարիչներ [[Փիթեր Բլեյք|Փիթեր Բլեյքը]] և [[Բրիջեթ Ռայլին]] օգտագործում էին Ռոունիի արտադրության Քրիլա ակրիլային ներկերը: 1969 թվականին ընկերությունը Լոնդոնի կենտրոնից տեղափոխվեց իր ներկայիս հասցեն՝ Բրակնելլ՝ բացելով այնտեղ շտաբ-բնակարան: Այդ գործով զբաղվում էին Ռոունի սերնդի շատ ներկայացուցիչներ: [[Թոմ Ռոունի|Թոմ Ռոունին]] եղել է ընկերության վերջին գործադիր տնօրենը Ռոունի ընտանիքից: Թոմ Ռոունին, չունենալով ժառանգ, որին կարող էր փոխանցել իր բիզնեսը, սկսում է գնորդ փնտրել: 1969 թվականին հոլդինգի մեծ մասը վաճառվում է [[Մորգան Քրասիբլ]] «Morgan Crucible» ընկերությանը, իսկ 1983-ին՝ Ռոունի ապրանքանիշի երկու հարյուր ամյակին, ընկերությունը վաճառվում է [[Դելեր Բոուրդ]]<ref name=":1">{{Cite web|url=http://www.daler-rowney.com/content/about-us|title=About Daler-Rowney - Inspiring creativity since 1783 {{!}} Daler Rowney|publisher=www.daler-rowney.com|accessdate=2018-11-22|lang=en}}</ref> «Daler Board» ընկերությանը:
== Դելեր Բոուրդ ընկերություն ==
Դելեր Բոուրդ ընկերությունը հիմնադրվել է [[Դելեր]] ընտանիքի կողմից՝ 1946 թվականին: Վերադառնալով գերմանական համակենտրոնացման ճամբարից՝ Թերրի Դելերը սկսեց իր եղբոր՝ Քենի և փեսայի՝ Արթուրի հետ, զբաղվել ցուցանակների պատրաստմամբ: Պատերազմի ժամանակ գերմանական օդուժի հարվածներից պաշտպանվելու համար Անգլիայի հարավային ափի փոքր քաղաքներում հանվեցին բոլոր փողոցային ցուցանակները: Արդյունքում, պատերազմի ավարտից հետո, ցուցանակների բիզնեսը Անգլիայում դարձավ ամենաեկամտաբերը: [[Քեն Դելեր|Քեն Դելերը]] (ըստ մեկ այլ տարբերակի՝ Արթուրը) կատարելագործեց յուղանկարչության համար նախատեսված կտավի նոր տեսակ՝ որպես հիմք վերցնելով ստվարաթուղթը, որի հերմետիկ, կոշտ մակերեսը թույլ էր տալիս վրձինի վրայից հանել յուղաներկի ավելի խիտ շերտը: Ցանցկեն հյուսվածքով ստվարաթուղթն ի վերջո դարձավ Դելեր Բոուրդի կոմերցիոն արտադրանքը և հետպատերազմյան շրջանում փոխարինեց գեղանկարչության համար նախատեսված թանկարժեք կտավներին: 1945-ից 1960 թվականն ընկած ժամանակահատվածում Դելեր ապրանքանիշը նշանակալիորեն ընդլայնեց նկարիչների համար նախատեսված արտադրանքի տեսականին՝ նրանց մեջ ներառելով նոթատրեր, այդ թվում՝ կարմրադեղին Դելեր նոթատետրերի շարքը, որոնք մինչ օրս կազմում են տեսականու կարևոր մասը, ինչպես նաև՝ կտավներ շրջանակների վրա, ստվարաթղթեր, պայուսակներ նկարիչների համար: 1975 թվականին Դելեր ընկերությունը գեղարվեստական նյութերի շուկային ներկայացրեց Դալոն «Dalon» շարքի առաջին սինթետիկ վրձինը: Այդ վրձինը դարձավ ավանդական վրձինների իրական մրցակիցը: