«Գրիգորի Զինովև»–ի խմբագրումների տարբերություն
Content deleted Content added
No edit summary |
չ հեռացնում եմ Վիզուալ խմբագրիչ թողած nowiki թեգերը |
||
Տող 16.
1917 թվականի ապրիլի 3-ին Զինովևը և նրա երկրորդ կին [[Զլատա Լիլինա|Զլատա Լիլինան]] իրենց որդու՝ Ստեֆանի, և առաջին կնոջ՝ [[Սառա Ռավիչ|Սառա Ռավիչի]](վերջինիս հետ ամուսնալուծված էին) և [[Վլադիմիր Լենին|Լենինի]] հետ միասին կնքված վագոնով վերադառնում են Ռուսաստան: [[Հուլիսյան դեպքեր|1917 թվականի հուլիսի 4-ի դեպքերից հետո]], Լենինի հետ միասին Ժամանակավոր կառավարությունից թաքնվելով՝ հաստատում են Ռազլիվում գտնվող մի հյուղակում, իսկ Հիմնադիր ժողովի ընտրություններում Լենինից հետո ամենաշատ ձայներ հենց Զինովևն էր հավաքել:
Հոկտեմբերի 10-ին (նոր տոմարով՝ 23-ին) Բոլշևիկյան կուսակցության փակ նիստի ժամանակ, [[Լև Կամենև|Լև Բորիսևիչ Կամենևի]] հետ միասին Զինովևը հանդես է գալիս Լենինի զինյալ պայքարի և Ժամանակավոր կառավարությանը տապալելու հայտարարությունների դեմ: Բացի այդ, Կամենևը և Զինովևը իրենց կարծիքը՝ ուղղված Լենինի հայտարարությանը, արտահայտում են նաև մենշևիկներ պաշտոնաթերթը համարվող «
Շուտով Պետրոգրադում բոլշևիկների և ձախ էսէռների կողմից Հոկտեմբերյան զինված ապստամբության հետևանքով իշխանության զավթումից հետո (1917 թվականի հոկտեմբերի 25-ին (նոր տոմարով նոյեմբերի 7-ին)) սկսեցին նկատվել իշխանությունների դեմ ելույթներ: Հոկտեմբերի 29-ին Համառուսաստանյան երկաթուղիների գործադիր կոմիտեն՝ ''Հեղգործկոմը'', ցույցեր սկսեց, որոնց պահանջն էր էսէռների, մենշևիկների և բոլշևիկների կուսակցությունից նոր՝ նույն սոցիալիստական հայացքներ ունեցող անձանց միացմամբ կուսակցության ստեղծումը, որում չէին լինի Լնեինը և Տրոցկին: Զինովևը, Կամենևը, [[Վիկտոր Նոգին|Վիկտոր Նոգինը]] և Ալեքսեյ [[Ռիկով|Ռիկովը]] արձագանքեցին Հեղգործկոմի այս պահանջին՝ արտահայտելով համընդհանուր համաձայնություն նրանց պահանջները քննարկելու ուղղությամբ: Չնայած այն հանգամանքին, որ վերջիններս կարողացան մի որոշ ժամանակ իրենց կողմը թեքել Կենտկոմի անդամների մեծամասնությանը, բայց Կերենսկու ելույթի ձախողումը թույլ տվեց Լենինին և Տրոցկուն դադարեցնել արդեն սկսված բանակցությունները ապստամբ արհմիության հետ: Ի պատասխան դրա՝ Զինովևը, Կամենևը, Ռիկովը, Նոգինը և [[Միլյուտին|Միլյուտինը]] նոյեմբերի 4-ին Կենտկոմից դուրս գալու դիմում ներկայացրին: Հաջորդ օրը Լենինը հանդես եկավ հայտարարությամբ, որտեղ դատապարեց Կենտկոմը լքածների դիրքորոշումը՝ վերջիններիս անվանելով «դասալիքներ»:
Տող 27.
Կուսակցության ներսում Զինովևի նկատմամբ բարձր վստահության ցուցանիշ կարող է լինել նաև Կոմունիստական ինտերնացիոնալի գործկոմի նախագահի նշանակումը (1919 թվականի մարտից 1926 թվականը, որից հետո Ստալինի հետ վեճի պատճառով հեռացավ): Նրան կոչում էին «Կոմինտերնի առաջնորդ»: Կոմինտերնի ղեկավարության տարիներին նա մեծացրեց կուսակցության թևերի քանակը և առաջին անգամ գործածության մեջ դրեց «''սոցիալական-ֆաշիզմ''» տերմինը՝ ի նկատի ունենալով Արևմտյան Եվրոպայի սոցիալ-դեմոկրատական կուսակցություններին:
[[Պ.Ա.Սորոկին|Պ.Ա. Սորոկինի]] վկայությամբ՝ [[Ռուսաստանի քաղաքացիական պատերազմ|Քաղաքացիական պատերազմի]] ժամանակ և դրանից հետո Զինովևը, լինելով Պետրոգրադի անսահմանափակ լիազորություններով ''«հեղափոխական բռնապետը''», հանդես է եկել որպես կարմիր տերորի գլխավոր կազմակերպիչը, Պետրոգրադի մտավորականության և նախկին ազնվականների դեմ՝ հասնելով մինչև ''«շահագործող դասի»'' ֆիզիկական ոչնչացման: Մտավորականության շրջանում Զինովևը ստացել էր «Երրորդ Գրիշկա» անունը ([[Գրիգորի Օտրեպև|Գրիգորի Օտրեպևից]] և [[Գրիգորի Ռասպուտին|Գրիգորի Ռասպուտինից]] հետո): Մասնավորապես 1921 թվականին Պետրոգրադի խորհրդի հրամանով՝ գնդակահարվեցին այսպես կոչված «
1921-1926 թվականներին Զինովևը Քաղբյուրոյի անդամ էր: Ցանկանալով դառնալ կուսակցության կարևորագույն դեմքերից մեկը՝ Զինովևը Ռուսաստանի կումունիստական բոլշևիկյան կուսակցության XII և XIII համագումարներում հանդես եկավ հաշվետվությամբ: Նա քարոզում էր լենինյան ժառանգությունը, տպագրում էր իր հոդվածներով հսկայական գրքեր, ինչպես նաև իր ելույթները: Շուտով նույնիսկ սկսվում է իր բանաստեղծությունների ժողովածուի տպագրությունը:
Տող 40.
1933 թվականին Քաղբյուրոյի որոշմամբ<ref>[http://www.rusarchives.ru/evants/exhibitions/xviiexp/217.shtml Черновик решения Политбюро ЦК ВКП(б) о восстановлении в партии Л. Каменева и Г. Зиновьева. 12 декабря 1933 г.]</ref>՝ վերականգնվում է Ռուսաստանի կոմունիստական բոլշևիկյան կուսակցության շարքերում, և ուղարկվում է Կենտրոնական միություն: 1934 թվականի փետրվարին հրավիրվում է Կոմկուսի XVII համագումարին, որի ժամանակ հանդես է գալիս Ստալինի և նրա կողմնակիցների հասցեին նախկինում հնչեցրած ելույթների առումով զղջման ելույթով:
Զբաղվել է գրական գործունեությամբ, հեղինակել է «
=== Մահ ===
Տող 92.
=== Ֆիլմեր ===
*[[Ապֆելբաում]] («
*[[Բորիս Օլենին]] ([[Չմոռացվող 1919 թվականը|«Չմոռացվող 1919 թվականը»]], 1951)
* ?? ([[Թշնամական մրրիկներ|«Թշնամական մրրիկներ]], 1953)
|