«Գնդակահարված վերածնունդ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
→‎Արձակ և պոեզիա: կետադրություն
չ հեռացնում եմ Վիզուալ խմբագրիչ թողած nowiki թեգերը
Տող 6.
[[File:Mykola Zerov.jpg|thumb|130px|[[Միկոլա Զերով]] (1890-1937)]]
 
'''Գնդակահարված վերածնունդ''' ({{Lang-uk|Розстріляне відродження}}), 1920-ական թվականներին և 1930-ական թվականների սկզբին [[ստալինյան հալածանքներ]]<nowiki/>ին ենթարկված [[Ուկրաինական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն|Ուկրաինական ԽՍՀ]] մտավոր վերնախավի` գրականության, գեղանկարչության, երաժշտության, թատրոնի ներկայացուցիչների ստեղծագործություններ<ref name="autogenerated2">«Розстріляне відродження» // Літературознавча енциклопедія. — К.: Академія, 2007. — Т. 2. — С. 340.</ref><ref name="autogenerated1">''Рубльов О. С.'' «Розстріляне відродження» // Енциклопедія історії України. — К.: Наукова думка, 2012. — Т. 9. — С. 266.</ref>։
 
Հալածանքների գագաթնակետը եղել է 1937 թվականի [[Նոյեմբերի 3|նոյեմբերի 3-ին]] կատարված գնդակահարությունը։ Այդ օրը գնդակահարվել են [[Լես Կուրբաս]]ը, [[Նիկոլայ Կուլիշ]]ը, [[Մատվեյ Յավրովսկի]]ն, [[Վլադիմիր Չեխովկի]]ն, [[Վալերյան Պոդմոգիլնի]]ն, [[Պավել Ֆիլիպովիչ]]ը, [[Վալերիան Պոլիշչուկ]]ը, [[Կլիմ Պոլիշչուկ]]ը, [[Գրիգորի Էպիկ]]ը, [[Միրոսլավ Իրչան]]ը, [[Մարկ Վորոնոյ]]ը, [[Միխայիլ Կոզորիս]]ը, [[Օլեկսա Սլիսարենկո]]ն, [[Միխայիլ Յալովոյ]]ը եւ ուկրաինական մտավորականության այլ` ընդհանուր թվով ավելի քան հարյուր ներկայացուցիչներ։ Ավելի վաղ ձերբակալվել էին և մահապատժի էին ենթարկվել մոնումենտալիստ-արվեստագետ եղբայրներ [[Տիմոֆեյ Բոյչուկ|Տիմոֆեյ]] և [[Միխայիլ Բոյչուկ|Միխայիլ]] Բոյչուկները և նրանց շրջանակի արվեստագետները, որոնց շարժումը արվեստագիտության մեջ հայտնի է որպես ''բոյչուկիզմ''։
 
«Գնդակահարված վերածնունդ» տերմինն առաջին անգամ առաջարկել է գրականագետ Յուրի Լավրիենկոն, կիրառելով այն որպես 1920-1930-ական թվականների ուկրաինական պոեզիայի եւ արձակի լավագույն տեքստերի անվանում։ Այս անվան տակ 1959 թվականին Փարիզում Լավրիենկոյի խմբագրությամբ (մասնակցությամբ Յուրի Шевелева-Шереха և այլ) լույս է տեսել 1917-1933 թվականների ուկրաինական պոեզիայի եւ արձակի [[անթոլոգիա]]<nowiki/>ն։ Դրանում ընդգրկված են եղել ոչ միայն բառիս բուն իմաստով գնդակահարվածների ստեղծագործությունները, այլև պետական պաշտոնական գրականության կողմն անցածների եւ ԽՍՀՄ քաղաքականությունը գովերգողների ([[Պավլո Տիչինա]], [[Միկոլա Բաժան]]), անազատության մեջ գտնվողների ([[Բորիս Անտոնենկո Դավիդովիչ]], [[Օստապ Վիշնյա]], [[Մաքսիմ Ռիլսկի]]) ստեղծագործությունները։ Նրանցից շատերը ողջ էին անթոլոգիայի կազմելու ընթացքում։
 
Յուրի Լավրիենկոյի կողմից տերմինը կիրառվել է 1944-1945-ական թվականներին, բայց մշտական շրջանառության մեջ սկսել է օգտագործվել 1959 թվականի համանուն անթոլոգիայի հրատարակությունից հետո։
Տող 17.
Գլխավոր գրական կազմակերպություններն էին «Լանկա» (հետագայում` «Հեղափոխական խոսքի արվեստանոց» - Мастерская революционного слова - «МАРС»), «Գութան» (Плуг), «Նեոդասականներ», «Մոլոդնյակ», Արևմտյան Ուկրաինայի գրողների միություն, ЛОЧАФ (բանակի և նավատորմի կազմակերպություն)։ Ամենաազդեցիկը եղել է «Գարտ» կազմակերպությունը, որի հիման վրա հետագայում ստեղծվել է ВАПЛИТЕ ("Вільна Академія Пролетарської Літератури"<ref>«Свободная академия пролетарской литературы»</ref>- Պրոլետարական գրականության ազատ ակադեմիա)։
 
Հենց ВАПЛИТЕ-ն ի դեմս [[Միկոլա Խվիլևոյ]]<nowiki/>ի սկսեց 1925-1928-ական թվականների հայտնի գրական բանավեճն ու հաղթեց դրանում, ապացուցելով ուկրաինական ազգային և սպեցիֆիկ գրականության առկայությունը և անհրաժեշտությունը, որը կողմնորոշված է դեպի Եվրոպա, ոչ թե` ԽՍՀՄ։
 
== Արձակ և պոեզիա ==
Նոր էլիտայի գլխավոր հենարանը եղել է խռովությունը, մտածողության անկախությունը և սեփական իդեալների նկատմամբ անկեղծ հավատը։ Մեծ մասամբ նրանք մտավորականներ էին, ովքեր ունեին իրենց ուրույն մոտեցումը, որը հենվում էր անհատի, այլ ոչ թե մասսաների վրա։ Իրենց «խորհրդամետության» հետևում նրանք թաքցնում էին որոնումները և հարցերը։
 
Այդ գրողների արձակը կարելի է բաժանել երկու մասի. սյուժետային և ոչսյուժետային։ Ոչսյուժետայիններում հիմնականը արտահայտությունը կամ բառը չէր, այլ ենթատեքստը, «բառի հոտը», ինչպես ասել է Խվիլևոյը։ Ուժեղ զգացմունքային ոճը եւ երեւույթների էության մեջ ներթափանցելը [[Ռոմանտիզմ|նեոռոմանիզմ]] է կամ [[էքսպրեսիոնիզմ]] է։ Այդ ուղղությամբ աշխատել են [[Միկոլա Խվիլևոյ]]<nowiki/>ը, [[Յուրի Յանովսկի|Յուրի Յանովսկին]], [[Անդրեյ Գոլովկո]]<nowiki/>ն, [[Յուլիան Շպոլ]]<nowiki/>ը, [[Օլեկսա Վլիզկո]]<nowiki/>ն, [[Լես Կուրբաս]]<nowiki/>ը, [[Միկոլա Կուլիշ]]<nowiki/>ը եւ շատ ուրիշներ։
 
 
Տող 30.
Վալերյան Պիդմոգիլնիի «Քաղաքը» վեպում («Місто») առաջին անգամ ուկրաինական գրականության մեջ ի հայտ եկան էքզիստենցիալիզմի փիլիսոփայության տարրեր։ Գլխավոր հերոսը վայելքներ ցանկանալով ֆիզիկականից հասնում է մինչև ամենաբարձր կրոնական կարիքների բավարարման։ Սակայն նույնիսկ նման բարդ թեմաներում գրողը վեպը չի դարձնում «համամարդկային» փիլիսոփայության պարզ շարադրանք, այլ այն ստեղծագործաբար իմաստավորում է ուկրաինական ազգային աշխարհընկալման նկատմամբ։
 
Պոեզիայում առավել հետաքրքիր են սիմվոլիստեր [[Ալեքսանդր Օլես]]<nowiki/>ի եւ <nowiki/>[[Պավլո Տիչինա]]<nowiki/>յի որոնումները։ Իր «Արեւային կլարնետներ» ժողովածուում Տիչինան արտացոլել է ուկրաինական բնության, հոգու անկախության նկատմամբ սիրո ողջ խորությունը։ 
 
Խորհրդային գաղափարախոսության  հետ հակամարտությունը բանաստեղծներին դրել է ընտրության առջև. ինքնասպանություն գործել (Խվիլևոյը), բռնաճնշումներ եւ համակենտրոնացման ճամբարներ (Բ. Անտոնենկո-Դավիդովիչ, [[Օստապ Վիշնյա]]), լռել (Ի. Բագրյանի, Վ. Դոմոնտովիչ), արտագաղթել (Վ. Վիննիչենկո, Եվգենի Մալանյուկ) կամ ծրագրային ստեղծագործություններ գրել կուսակցության մեծարման համար ([[Պավլո Տիչինա|Տիչինա]], [[Միկոլա Բաժան|Բաժան]])։ Շատ արվեստի գործիչներ բռնադատվեցին եւ գնդակահարվեցին։