«Գմբեթ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ ռուսաբանություն
չ հեռացնում եմ Վիզուալ խմբագրիչ թողած nowiki թեգերը
Տող 12.
Սրբերին նվիրված տաճարները պսակված են ''կանաչ և արծաթագույն գմբեթներով'' (Սմոլենսկի Ուսպենսկի և Ուգլիչեի եկեղեցիներ)։
 
Վանական համալիրներում հանդիպում են ''սև գույնի'' գմբեթներ, որը վանականների գույնն է։ Գրեթե բոլոր ''սպիտակ գմբեթով'' եկեղեցիները նվիրված են Հիսուսի վերափոխմանն ու հարությանը։ ''Երկնագույնով'' գմբեթները նվիրված են Աստվածամորը ([[Ղրիմ]]ի եկեղեցի)։ ''Կարմիր գմբեթով'' եկեղեցին խորհրդանշում է հանուն քրիստոնեության զոհվածների հիշատակին կառուցված լինելը։ ''Դեղին գմբեթով'' եկեղեցիները նվիրված են Լուսավորիչներին։ Նույն եկեղեցին կարող է ունենալ ոչ միայն տարբեր տեսակների, այլև տարբեր գույների գմբեթներ (օրինակ՝ [[Մոսկվա]]յի Կարմիր հրապարակի Վասիլի Բլաժենու տաճարը, որի 10 գմբեթներից յուրաքանչյուրը տարբեր է թե՛ գույնով, թե՛ ձևով։ Տաճարն ունի հարթ, ձվաձև, սաղավարտաձև և սոխուկանման գմբեթներ։ Այսպիսի բազմազանությունը խոսում է երկնային Երուսաղեմի շքեղ գեղեցկության մասին)։ Էկլեկտիկ բնույթ ունի նաև [[Կազան]]ի [[Բոլոր կրոնների տաճար]]<nowiki/>ը։ Սա իրենից ներկայացնում է սինագոգի, մզկիթի, քրիստոնեական եկեղեցու խառնուրդ, չի պատկանում կոնկրետ կրոնի, չունի հստակ հավատացյալների խումբ։ Այն համախմբում է աշխարհի բոլոր կրոնները, բոլոր հավատացյալներին։ Եկեղեցու զանգակաձև, կոնաձև, սոխուկանման և սֆերիկ գմբեթներն ունեն միանգամայն տարբեր գույներ, և դժվար է նրանց քանակը դարձնել սիմվոլիկ կամ գույներին տալ խորհրդանշական իմաստ։
 
=== Թվի սիմվոլիկա ===
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Գմբեթ» էջից