«Արքայադուստր Մարգարետ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չ հեռացնում եմ Վիզուալ խմբագրիչ թողած nowiki թեգերը
Տող 3.
 
== Կենսագրություն ==
Արքայադուստր Մարգարետը ծնվել է 1930 թվականի օգոստոսի 21-ին Գլեմիս ամրոցում, Շոտլանդիայում: Նա [[Ջորջ VI|Ջորջ 6-րդ]]ի և Եղիզաբեթ Բոուզ Լայոնի կրտսեր դուստրն էր: Արքայադուստրը կնքվել է [[Բուքինգհեմյան պալատ|Բուքինգհեմյան պալատի]] մատուռում: Նրա կնքահայրը՝ ապագա Էդուարդ 8-րդն էր, նրա հոր ավագ եղբայրը, իսկ կնքամայրը՝ Ինգրիդը, [[Շվեդիա]]յի ծնյալ արքայադուստրը, մի քանի տարի անց նաև [[Դանիա]]<nowiki/>յի թագուհին: 1936 թվականին նրա հորեղբայրը՝ Էդուարդ 8-րդը հրժարվեց գահից, և Մարգարետի հայրը դարձավ թագավոր: [[Երկրորդ համաշխարհային պատերազմ]]<nowiki/>ի ժամանակ Մարգարետը մնում է [[Վինձոր ամրոց|Վինձորի ամրոց]]<nowiki/>ում, չնայած [[Լոնդոն]]<nowiki/>ի բազմաթիվ ռմբակոծություններին:
 
1953 թվականին արքայադուստր Մարգարետը ծանոթացել է կապիտան Պիտեր Տաունսենդի հետ: Նա պալատական չէր, բայց Մեծ Բրիտանիայի Թագավորական ռազմաօդային ուժերի անդամ էր, այդ իսկ պատճառով ընդունվեց թագավորական ընտանիք, և Բուքինգհեմյան պալատ: Բայց նա ամուսնալուծված էր և երեխաներ ուներ, ինչը անհնարին էր դարձնում արքայադստեր և նրա ամուսնությունը. անգլիական եկեղեցին և թագավորական ավանդույթները արգելում են ամուսնությունը բաժանված մարդու հետ: Թագավորական պալատի օրենքների համաձայն, որպեսզի Արքայադուստր Մարգարետը ամուսնանար կապիտանի հետ պետք է լրանար նրա 25 տարին և հրաժարվեր իր թագավորական տիտղոսից: Մի քանի տարի տևած սիրավեպից հետո, Մարգարետը հրապարակայնորեն հայտարարում է Պիտերից բաժանվելու մասին «իր երկրի նկատմամբ ունեցած պարտականությունների պատճառով»:
 
Մարգարետը դարձել էր լրատվամիջոցների թիրախը՝ իր շահեկան դիրքի և թագավորական ընտանիքին ոչ հարիր վարքի պատճառով: Նրան նկատել են Ջոն Թյորների հետ, ով հեետագայում դարձավ [[Կանադա]]<nowiki/>յի վարչապետը:
 
1960 թվականին արքայադուստրը ամուսնացավ Էնթոնի Արմսթրոնգ Ջոնսոնի (1930—2017) հետ, լուսանկարիչ, ուելսյան փոքր արքայական տոհմի ժառանգորդ, ով արժանացել էր կոմս Սնոուդոն և Լինլիի վիկոնտ տիտղոսներին: