«Արփենիկ Նալբանդյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ հեռացնում եմ Վիզուալ խմբագրիչ թողած nowiki թեգերը
Տող 22.
== Կենսագրություն ==
 
Արփենիկ Նալբանդյանը ծնվել է 1916 թվականի դեկտեմբերի 23-ին Թբիլիսիում։ 1919 թվականին ընտանիքը ստիպված տեղափոխվել է Լենինական, և մայրն աշխատանքի է անցնել տեղի Ամերիկյան մանկատանը: Չորս տարի անց Նալբանդյանները վերադարձել են Թիֆլիս: 1932 թվականին Արփենիկը մեկնել է [[Մոսկվա]] և ընդունվել տեղի Ճարտարապետական ինստիտուտի նախապատրաստական կուրս, սակայն նյութական սուղ պայմանների պատճառով ստիպված վերադարձել է Թիֆլիս: Հետագա երեք տարիներին ապագա նկարչուհին աշխատել է հաստոցաշինական գործարանում որպես գծագրող-ընդօրինակող, միաժամանակ՝ սովորել [[Թբիլիսիի գեղարվեստի ակադեմիա|Թիֆլիսի գեղարվեստի պետական ակադեմիայի]] նախապատրաստական բաժնում: 1935 թվականին ընդունվել է գեղարվեստի ակադեմիայի գեղանկարչության բաժին: 1941 թվականին ավարտել է [[Թբիլիսիի գեղարվեստի ակադեմիա|ակադեմիա]]յի գեղանկարչության բաժինը: 1940 թվականի փետրվարի 19-ին Թբիլիսիում ամուսնացել է [[Էդուարդ Իսաբեկյան|Էդոարդ Իսաբեկյան]]<nowiki/>ի հետ: 1941 թվականին տեղափոխվել է [[Երևան]]՝ մշտական բնակության:
 
1943 թվականից եղել է Հայաստանի խորհրդային կերպարվեստագետների միության անդամ: 1946 թվականից (հիմնադրման սկզբից) մինչև կյանքի վերջը դասավանդել է [[Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտ]]ում: 1948 թվականին և 1952 թվականին ընտրվել է Քաղխորհրդի պատգամավոր։ 1957 թվականին հաստատվել է որպես դոցենտ, Մոսկվա<ref>{{Cite web|url=https://avproduction.am/?ln=am&page=person&id=2311|title=AV Production - Արփենիկ Նալբանդյան|last=Baghdasaryan|first=Aram|website=avproduction.am|accessdate=2017-03-23}}</ref>: 1941 թվականից մասնակցել է հանրապետական և միութենական ցուցահանդեսների։