«Այզեկ Ազիմով»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ կետադրական նշանը ծանոթագրությունից հետո oգտվելով ԱՎԲ
չ հեռացնում եմ Վիզուալ խմբագրիչ թողած nowiki թեգերը
Տող 57.
== Ստեղծագործական կյանք ==
=== Ընդհանուր ===
Ազիմովի կարիերան կարելի է բաժանել մի քանի հատվածի։ Նա սկսել է իր կարիերան գիտաֆանտաստիկայի ժանրում [[1939]] թվականին կարճ պատմվածքներ և [[1950]] թվականին վեպեր գրելով։ Այս շրջանը շարունակվեց մինչև [[1958]] թվականը, երբ հրատարակվեց «[[Մերկ Արևը]]»։ 1952 թվականին նա սկսեց հրատարակել ոչ գեղարվեստական աշխատություններ և «''Կենսաքիմիա և Մարդու Նյութափոխանակություն''» կոչվող համալսարանային դասագրքի համահեղինակ դարձավ։ 1957 թվականին Երկրի ուղեծրով շարժվող [[Սպուտնիկ 1]] արբանյակի արձակումից հետո Ազիմովը սկսեց ավելի շատ ոչ գեղարվեստական, մասնավորապես՝ գիտական գրքեր հրատարակել։ Հաջորդող 25 տարվա ընթացքում նա գրել է միայն 4 գիտաֆանտաստիկ վեպ։ 1982 թվականից սկսվեց նրա գրական կարիերայի երկրորդ կեսը, որի սկիզբը դրվեց «<nowiki/>[[Հիմնադրման եզրը]]<nowiki/>» վեպի հրատարակմամբ։ Այդ ժամանակից ի վեր Ազիմովը հրատարակել է իր վեպերի շարունակություններն ու նախապատմությունները, կապելով դրանք միմյանց հետ այնպես, որ ստացվի միասնական վիպաշարք։ Այնուամենայնիվ, այդ միավորման մեջ կան որոշ անհամապատասխանություններ, մասնավորապես՝ վաղ պատմվածքներում։
 
Ազիմովը հավատում էր, որ իր ամենամնայուն գործերից է լինելու «[[Ռոբոտատեխնիկայի երեք կանոնները»|Ռոբոտատեխնիկայի երեք կանոնները]]» և [[Հիմնադրում]] շարքը։ [[Օքսֆորդի անգլերեն բառարան]]ը Ազիմովին է վերագրում Անգլերեն լեզվին [[Ռոբոտատեխնիկա|robotics]], [[Պոզիտրոնիկ ուղեղ|positronic]] և [[Հոգեպատմություն|psychohistory]] բառերը ավելացնելու վաստակը։
Տող 72.
Քեմփբելի հետ զրույցի հիման վրա Ազիմովը 1941 թվականի մարտին և ապրիլին գրեց իր 32-րդ պատմվածքը, որը տպագրվեց Astounding-ում 1941 թվականի սեպտեմբերին։ 1968 թվականին [[Ամերիկյան Գիտաֆանտաստ Գրողների Միություն]]ը քվեարկեց «Գիշերամուտ»-ի օգտին՝ որպես երբևէ գրված լավագույն գիտաֆանտաստիկ պատմվածք։ «Nightfall and Other Stories»-ում Ազիմովը գրել է, որ «Գիշերամուտ»-ը գրելը բեկումնային պահ էր իր պրոֆեսիոնալ կարիերայում։ Հանկարծ նրան սկսեցին լուրջ ընդունել, և գիտաֆանաստիկայի աշխարհը իմացավ իր գոյության մասին։ Անցան տարիներ, և պարզվեց՝ իր գործը գիտաֆանտաստիկ ոճում համարվում էր դասական։ «Գիշերամուտը» [[հասարակական գիտաֆանտաստիկա]]յի պատմական օրինակներից է։ Հասարակական գիտաֆանտաստիկա տերմինը Ազիմովը ստեղծել է 1940 թվականներին առաջացած գրական ուղղությունը նկարագրելու համար։ Նա և շատ այլ գրողներ, ինչպես օրինակ՝ Հեյնլայնը, անցում էին կատարել սարքավորումներից և տիեզերական օպերաներից դեպի մարդու վիճակի մասին մտածմունքներ։
 
1942 թվականի հունվարին և փետրվարին «Victory Unintentional»-ը ավարտելուց հետո Ազիմովը մեկ տարի ոչ մի պատմվածք չի գրել։ Ազիմովը ակնկալում էր շարունակել իր կարիերան որպես քիմիկոս։ Ֆիլադելֆիայի բանակի նավաշինարանում նա ստանում էր տարեկան $2,600, ինչը բավարար էր ամուսնության համար։ Նա չէր ակնկալում, որ կարող է ավելի շատ գումար աշխատել ստեղծագործելով, քանի որ 4 տարվա մեջ 28 պատմվածք վաճառելով աշխատել էր $1,788.50: Ազիմովը դուրս եկավ գիտաֆանտաստիկայի երկրպագուների շրջանից և այլևս չէր կարդում նոր ամսագրեր, և, հնարավոր է, ամբողջովին լքեր գիտաֆանստաստիկայի աշխարհը, եթե Հեյնլայնն ու դե Քեմփը չլինեին նրա գործընկերները, և նախկինում վաճառված պատմածքները չշարունակեին պարբերաբար հրատարակվել։ 1942 թվականին Ազիմովը հրատարակեց «Հիմնադրման» պատմություններից առաջինը, որը այնուհետև վերածվեց եռագրության՝ «<nowiki/>Հիմնադրում<nowiki/>» ([[1951]]), «<nowiki/>Հիմնդարում և Կայսրություն<nowiki/>» ([[1952]]) և «<nowiki/>Երկրորդ Հիմնադրում<nowiki/>» ([[1953]]): Գրքերը պատմում են հսկայական միջաստղային կայսրության անկման և դրան հաջորդող կայսրության հաստատման մասին։ Այդ գրքերում Ազիմովը նաև ներառել է իր հոգեպատմության գաղափարախոսությունը, ըստ որի հնարավոր է կանխատեսել մեծ բնակչությունների պատմության ապագա ընթացքը։
 
1966 թվականին «Հիմնադրում» եռագրությունը և «Ռոբոտ» վիպաշարքը արժանացել են [[Հյուգո մրցանակ]]ի՝ որպես լավագույն գիտաֆանտաստիկ շարքեր և ֆանտաստիկ վեպեր։ Քեմփբելը բարձարացրեց վարձատրումը, [[Օրսոն Ուելս]]ը գնեց «[[Վկայություն]]» պատմվածքի հեղինակային իրավունք, և նրա հին պատմվածքները վերատպվեցին։ [[Երկրորդ համաշխարհային պատերազմ|Պատերազմի]] ավարտին Ազիմովը գրելով վաստակում էր նավաշինարանի աշխատավարձի կեսին հավասար գումար, սակայն Ազիմովը չէր հավատում, որ կարող է գրելով վաստակած գումարով ապահովել իր, իր կնոջ, և իր ապագա երեխաների ապրուստը։
Տող 125.
Սկզբում Ազիմովը պատկերացնում էր ստեղծագործության ավարտը, հետո՝ սկիզբը, իսկ դրանց միջև եղածը պատկերացնում էր գրելու ընթացքում։ Նա մեքենագրում էր առաջին սևագիրը։ Այնուհետև ձեռագիր փոփոխություններ էր կատարում մեքենագրած սևագրի վրա, և արդեն մեքենագրում էր վերջնական օրինակը՝ շտկումներ անելով միայն ըստ խմբագրի պահանջի։ Բազմաթիվ անգամներ վերամշակելով «Black Friar of the Flame»՝ նա չսիրեց այդ գործը և դրանից հետո երբեք տեքստի խոշոր, երկրորդ կամ ոչ խմբագրական վերամշակմամբ չէր զբաղվում։ Նա ասում էր, որ «ստեղծագործությունը շատ խոշոր կամ մի քանի անգամ վերամշակելու անհրաժեշտությունը դրա ձախողման նշան է։ Նման ձախողումը փրկելու փոխարեն ես կարող եմ մի նոր գործ գրել, և այդ գործընթացը ավելի զվարճալի է»<ref name="Asimov, Isaac 1973">Asimov, Isaac (1973). "Introduction". ''The Best of Isaac Asimov''. Sphere Books. pp. ix–xiv.</ref>։
 
Ազիմովի գեղարվեստական ստեղծագործությունների մասին ամենատարածված տպավորությունն այն է, որ նրա գրելաոճը չափազանց անպաճույճ է։ 1980 թվականին [[Կանզասի համալսարան]]ի Անգլերենի պրոֆեսոր և գիտաֆանտաստիկայի գրականագետ [[Ջեյմս Գան]]ը գրել է հետրևյալը «<nowiki/>[[Ես, ռոբոտս|Ես, Ռոբոտս]]<nowiki/>» վեպի վերաբերյալ․<blockquote>Բացառությամբ երկու՝ «''Liar!''» և «''Evidence''» պատմվածքների, չկան պատմվածքներ, որոնցում հերոսը կարևոր դեր է խաղում։ Մեծ մասամբ սյուժեն զարգանում է խոսակցությունների միջոցով՝ քիչ կամ ընդհանրապես գործողությունների չկիրառելով։ Չկան նաև ոչ մի տեսակի նկարագրություններ։ Երկխոսությունը, լավագույն դեպքում, ֆունկցիոնալ է, իսկ ոճը՝ թափանցիկ․․․ Ռոբոտի պատմությունները և, իրականում, Ազիմովի ամբողջ գեղարվեստական գրականությունը գտնվում են զարգացվածությնան ցածր մակարդակում։<ref>{{Cite journal|last=James|first=Gunn|date=July 1980|title="On Variations on a Robot"|url=|journal=Isaac Asimov's Science Fiction Magazine.|pages=56–81|doi=|pmid=|access-date=}}</ref></blockquote>«<nowiki/>[[Նեմեսիս (Ազիմով)|Նեմեսիս]]<nowiki/>» վեպի սկզբում նա պատասխան է ուղղում այդ քննադատությանը․<blockquote>Շատ վաղուց ես ինքզ ինձ համար գրելու մի արմատական կանոն եմ սահմանել՝ լինել «պարզ»։ Ես հրաժարվել եմ գրել բանաստեղծական, սիմվոլիկ, փորձարարական կամ այլ ռեժիմներով, որոնք (եթե լավ ստացվեին) կարող էին ինձ Պուլիցերի մրցանակ բերել։ Ես գրել եմ հնարավորինս պարզ, որպեսզի ջերմ հարաբերություններ հաստատեմ իմ և ընթերցողներիս միջև, իսկ պրոֆեսիոնալ քննադատները, դե, թող անեն ինչ կամենում են։<ref>{{Cite book|title=Nemesis|last=Asimov|first=Isaac|publisher=|year=October 1989|isbn=|location=|pages=}}</ref></blockquote>Գանը մեջբերեց «''Liar!''»-ի կուլմինացիան՝ որպես բարդ ոճի օրինակ։ Հստակ պատկերված կերպարներ հայտնվում են պատմվածքների առանցքային հատվածներում․ [[Սյուզեն Քելվին]]ը՝ «''Liar!''» և «''Evidence''» պատմվածքներում, [[Արկադի Դարել]]ը՝ Երկրորդ Հիմնադրումում, Էլիյա Բալին՝ «''The Caves of Steel''»-ում և [[Հարի Սելդոն]]ը՝ Հիմնադրման նախապատմությունում։
 
«''Dictionary of Literary Biography»'' ([[1981]]) գրքում Քովարտը և Ուայմերը առաջ են բերել հետևյալ պատճառը, թե ինչու է Ազիմովի գործերի վերլուծությունն ու քննադատությունը համեմատաբար թույլ․<blockquote>Նրա գրածը հեշտ չէ տրվում ավանդական գրական քննադատության, քանի որ նա սովոր է իր ստեղծագործությունը կենտրոնացնել սյուժեի շուրջ և պարզ բացատրել ընթերցողին, թե ինչ է կատարվում իր պատմվածքներում և ինչու է դա տեղի ունենում։ Փաստորեն, Ազիմովի պատմվածքներում՝ մասնավորապես Հիմնադրման եռագրությունում, երկխոսությունները այդ նպատակին են ծառայում։ Հասանելի լեզվով իրենց իմաստը բացատրող պատվածքները ամենադժվարն են տրվում գրականագետների քննադատության, քանի որ դրանք մեկնաբանելու անհրաժեշտությունը քիչ է լինում<ref>{{Cite book|title=Dictionary of Literary Biography|last=Cowart|first=David|last2=Wymer|first2=Thomas L.|publisher=Gale Research|year=1981|isbn=|volume=Volume 8: Twentieth-Century American Science Fiction Writers.|location=Detroit|pages=15–29}}</ref></blockquote>Գանը և Պատրուչը, Ազիմովի ստեղծագործությունները ուսւմնասիրելիս, նշում են, որ պարզ և անմիջական շարադրելու ոճը, այնուամենայնիվ, ոճ է համարվում։ Գանի 1982 թվականի գրքում կատարված է Ազիմովի վեպերի մանրամասն ուսումնասիրություն։ Նա չի գովաբանում Ազիմովի գեղարվեստական ստեղծագործողությունները (ոչ էլ Պատրուչն է անում), սակայն «''The Caves of Steel''»-ի որոշ պարբերություններ կոչում է «<nowiki/>[[Մարսել Պրուստ|Պրուստի]] հիշատակում»։<ref>Gunn, James (1982). ''Isaac Asimov: The Foundations of Science Fiction''. Oxford: Oxford University Press.</ref>։
 
Թեպետ Ազիմովը հպարտանում էր իր անպաճույճ շարադրանքի ոճով և 1973 թվականին ասում է, որ իր ոճը չի փոխվել,<ref name="Asimov, Isaac 1973"/> նա նաև սիրում էր իր երկար պատվածքները համեմել բարդ շարադրական կառույցներով, երբեմն գլուխները դասավորել ոչ ժամանակագրական հերթականությամբ։ Որոշ ընթերցողներ նման փորձերը չէին հավանում և պնդում էին, որ ոչ գծայնությունը խանգառում է պատմվածքի հստակությանն ու պարզությանը։ Այսպես, օրինակ՝ «The Gods Themselves»-ը սկսում է 6-րդ գլխով, հետո ետ է դառնում ավելի հին նյութերին։ Պատրուչը համարում էր, որ նման փորձերը «The Currents of Space»-ում մեծապես վնասել է այդ վեպին, և միայն Ազիմովի մշտական երկրպագուն կհավանի այն<ref>Asimov, Isaac (1952), ''The Currents of Space'', explanation of "kyrt"</ref>։ Ազիմովի՝ ժամանակագիծը խաղարկելու հակումը վառ արտահայտված է նրա վերջին նովելներից «Նեմեսիս»-ում։ Այդ վեպում հերոսների մի մասը ապրում է «ներկայում», իսկ հերոսների մյուս մասը՝ «նեկայից» 15 տարի առաջ եղած «անցյալում» և, շարունակելով է իր ապրուստը, հասնում է առաջին խմբի ժամանակներին։