«Ալեքսանդր Գրիբոյեդով»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ կետադրական նշանը ծանոթագրությունից հետո oգտվելով ԱՎԲ
չ հեռացնում եմ Վիզուալ խմբագրիչ թողած nowiki թեգերը
Տող 28.
1818 թվականին Գրիբոյեդովը, մերժելով ԱՄՆ-ում՝ ռուսական դիվանագիտական առաքելությամբ հանդես գալու առաջարկը, աշխատանքի նշանակվեց Պարսկաստանում ռուսական դիվանագիտական ծառայությունում որպես քարտուղար: Նախքան [[Թեհրան]] մեկնելը ավարտեց աշխատանքն իր «Ինտերմեդիայի փորձեր» երկի վրա: Օգոստոսին ճանապարհ ընկնելով դեպի իր ծառայության վայրը, մի շարք քաղաքներում կարճատև կանգառներ կատարելով, երկու ամսում հասավ Մոզդոկ, այստեղից էլ, դարձյալ ոչ տևական դադարից հետո, շարժվեց դեպի Թիֆլիս: Ընդ որում՝ ընթացքում հանգամանորեն գրի էր առնում իր ճամփորդական տպավորությունները: 1819 թվականի սկզբին գրեց հեգնական «Նամակ հրատարակչին՝ Թիֆլիսից», իրագործեց իր առաջին գործուղումը շահական պալատ: Սեպտեմբերին՝ պարսկական գերությունից իր գործադրած ջանքերի շնորհիվ ազատություն ստացած ռուս զինվորների ջոկատի և փախստականների, գաղթականների մի մեծ խմբի գլուխ անցած՝ Թավրիզից ճանապարհ ընկավ դեպի Թիֆլիս: Մոտ մեկ ամիս տևած այս «ճանապարհորդության» առանձին դրվագներ նա նկարագրել է իր օրագրերում, «Վագինի պատմածը», «Անանուրյան կարանտին» ստեղծագործություններում:
 
1821 թվականը Գրիբոյեդովն անցկացրեց [[Վրաստան]]<nowiki/>ում: Այդտեղ և այդ ժամանակ սկսեց գրել իր գլուխգործոցը՝ «Խելքից պատուհաս» թատերաերկը, մտերմացավ զինվորական ծառայությունը Վրաստանում շարունակելու եկած Վիլհելմ Կյուխելբեկերի հետ: 1822 թվականի փետրվարից Գրիբոյեդովը ծառայության անցավ Կովկասում ռուսական զորքերի հրամանատար գեներալ Ալեքսեյ Երմոլովի շտաբում՝ որպես դիվանագիտական մասի քարտուղար: Ամենայն հավանականությամբ՝ այդ տարում է գրել «1812 թվական» դրաման՝ նապոլեոնյան բանակի նկատմամբ ռուսների տարած հաղթանակի մասին: 1823 թվականի սկզբին նա ժամանակավորապես թողեց ծառայությունը, վերադարձավ հայրենիք, երկուսուկես տարի ապրեց Մոսկվայում, Պետերբուրգում, Տուլայի նահանգում, շարունակեց աշխատանքը «Խելքից պատուհաս» թատերգության վրա, գրեց նոր գործեր, այդ թվում՝ «e-moll» հանրահայտ վալսը: 1824 թվականի վերջերին դարձավ Ռուսական բանահյուսության սիրահարների ազատ ընկերության իսկական անդամ։
 
=== Հարավում ===
Տող 42.
}}</ref>։
 
Աշխատեց [[Յոհան Վոլֆգանգ ֆոն Գյոթե|Գյոթե]]<nowiki/>ի «<nowiki/>[[Ֆաուստ (ողբերգություն)|Ֆաուստ]]<nowiki/>» ողբերգության «Նախաբան թատրոնում» հատվածի ազատ թարգմանության վրա, Բուլգարինի խնդրանքով ծանոթագրություններ կազմեց Դ. Ցիկուլինի «Արտասովոր արկածներ և ճամփորդություններ»-ի համար։ Վրաստանից վերադառնալիս այցելեց Կիև, որտեղ հանդիպեց հեղափոխական ընդհատակի ակնառու գործիչներ Մ. Բեստուժև-Ռյումինին, Ա. Մուռավյովին, Ս. Մուռավյով-Ապոստոլին և Ս. Տրուբեցկոյին։ Միառժամանակ ապրեց [[Ղրիմ]]ում՝ հաճախ այցելելով իր վաղեմի ընկերոջ՝ Ա. Զավադովսկու առանձնատուն<ref>Минчик С. С. Грибоедов и Крым. — Симферополь: Бизнес-Информ, 2011. — С. 94—96.</ref>։ Կարծիք կա, որ հենց հարավում ունեցած հանդիպումների տպավորության տակ է գրել «Պոլովցի այրերի երկխոսությունը»։
 
Կովկաս վերադառնալուն պես, ոգեշնչված գեներալ Վելյամինովի արշավանքով, Գրիբոյեդովը գրեց «Գիշատիչները Չեգեմում» հայտնի բանաստեղծությունը:
Տող 48.
1826 թվականի հունվարին Գրոզնայա ամրոցում նա ձերբակալվեց՝ կասկածվելով դեկաբրիստներին հարելու մեջ, և տարվեց Պետերբուրգ, բայց հետաքննությամբ չկարողացան գաղտնի ընկերությանը նրա պատկանելության ապացույցներ գտնել: Մոտ հինգ ամիս քննության տակ պահելուց հետո ստիպված էին ազատ արձակել, բայց դեռ մի որոշ ժամանակ շարունակեցին գաղտնի հետևել նրան:
 
1826 թվականի սեպտեմբերին Գրիբոյեդովը վերադարձավ Թիֆլիս՝ շարունակելու դիվանագիտական գործունեությունը: Մասնակցեց Ռուսաստանի համար շահավետ [[Թուրքմենչայի պայմանագիր|Թուրքմենչայի պայմանագրի]] կնքմանը, դրա բնօրինակը տարավ Պետերբուրգ, նշանակվեց Ռուսաստանի մինիստր-ռեզիդենտ /դեսպան/ Պարսկաստանում: Նշանակման վայր գնալու ճանապարհին մի քանի ամիս մնաց Թիֆլիսում, 1828 թվականի օգոստոսի 22-ին պսակվեց իշխանուհի Նինա Ճավճավաձեի հետ, որի հետ նրան բախտ վիճակվեց ապրելու ընդամենը մի քանի շաբաթ: 1829 թվականի հունվարի 30-ին Գրիբոյեդովը, դեսպանատան 37 այլ աշխատակիցների հետ, մոլեռանդ մահմեդականների խառնամբոխի ձեռքով գազնաբար սպանվեց Թեհրանում, ուր մեկնել էին՝ ներկայանալու Ֆաթհ Ալի շահին: Նրա՝ անճանաչելիության աստիճան այլանդակված դիակը երկու հայ եզասայլով հասցրին [[Թբիլիսի|Թիֆլիս]]: [[Հայաստան]]<nowiki/>ով անցնելիս նրանց հանդիպեց բանաստեղծ [[Ալեքսանդր Պուշկին]]<nowiki/>ը, այն լեռնանցքում, որը հետագայում վերջինիս անունով կոչվեց Պուշկինյան: Լեռնանցքում այդ հանդիպման առթիվ հուշաղբյուր է տեղադրված:
 
Գրիբոյեդովին հուղարկավորեցին [[Մթածմինդա (լեռ)|Մթածմինդա]] սարի վրա՝ Սուրբ Դավիթ եկեղեցուն կից քարայրում: