«Ալ-Բուհթուրի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չ հեռացնում եմ Վիզուալ խմբագրիչ թողած nowiki թեգերը
Տող 13.
 
== Կենսագրություն ==
Ալ-Բուհթուրին ծնվել և երիտասարդությունն անցկացրել է [[Սիրիա]]յում՝ բյուզանդական սահմանին մոտ գտնվող [[Մանբիջ]] քաղաք-ամրոցում։ 20 տարեկանում առաջին անգամ մեկնեց [[Բաղդադ]] և կարճ ժամանակում կարողացավ նշանավոր պոետի համբավ ձեռք բերել։ Պալատում նրա դիրքերն ամրապնդվեցին հատկապես [[խալիֆ]] [[ալ-Մութավաքքիլ]]ի ({{lang-ar|المتوكل}}) օրոք, ում էլ հենց Ալ-Բուհթուրին ուղղում էր իր ձոները։ Իր ձոներում գովերգում էր դաժան ու անարդար խալիֆին՝ զոհելով իր շիական գաղափարները՝ հանուն պալատական բարձր դիրքի։ Նույնիսկ այն ժամանակ, երբ [[խալիֆ]]<nowiki/>ը հալածում էր [[շիաներ]]<nowiki/>ին։
 
Ալ-Բուհթուրիի պոեզիայում իրենց արտացոլումն են գտել նաև մի շարք պատմական դեպքեր. հատկապես հակաաբբասյան ելույթները [[Դամասկոս]]ում, [[Հայաստան]]ում և այլուր։ Սակայն այս ամենը չխանգարեց ալ-Բուհթուրիին մասնակցել ալ-Մութավաքքիլ խալիֆի դեմ կազմակերպած մահափորձին և խալիֆի մահից հետո փախչել Մանբիջ։ Հետո նա կրկին վերադառնում է Բաղդադ և դառնում հաջորդ խալիֆների՝ [[ալ-Մունթասիր]]ի ({{lang-ar|المنتصر}}, [[861]]-[[862]]), [[ալ-Մութազզի]] ({{lang-ar|المعتز}}, [[866]]-[[869]] ), [[ալ-Մուհթադիի]] ({{lang-ar|المهتدي}}, [[869]]-[[870]]), [[ալ-Մութամիդի]] ({{lang-ar| المعتمد}}, [[870]]-[[892]]) և [[ալ-Մութադիդի]] ({{lang-ar|المعتضد}}, [[892]]-[[902]]) ձոներգուն։ Նա ակտիվորեն մասնակցում էր պալատում կատարվող իրադարձություններին և քաջատեղյակ էր պալատական կյանքին։