«Աբրահամ Լինքոլն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Replacing Lincoln_statue.jpg with File:Lincoln_statue,_Lincoln_Memorial.jpg (by CommonsDelinker because: File renamed: Criterion 2 (meaningless or ambiguous name)).
չ հեռացնում եմ Վիզուալ խմբագրիչ թողած nowiki թեգերը
Տող 25.
}}
 
'''Աբրահամ Լինքոլն''' ({{lang-en|Abraham Lincoln}}, {{ԱԾ}}), ամերիկացի քաղաքական գործիչ և իրավաբան, [[Ամերիկայի Միացյալ Նահանգներ|ԱՄՆ]] 16-րդ նախագահ 1861 թվականի մարտից մինչև իր սպանությունը՝ 1865 թվականի ապրիլ (առաջին նախագահը [[ԱՄՆ հանրապետական կուսակցություն|Հանրապետական Կուսակցությունից]])։ Նա նախագահել է [[քաղաքացիական պատերազմ]]<nowiki/>ի ժամանակ, որը արյունոտ և թերևս բարոյական, սահմանադրական և քաղաքական ճգնաժամ էր ԱՄՆ համար<ref>{{cite book|url=https://books.google.am/?id=yyvmcMsNnB4C&pg=PA222|title=Encyclopedia of the Veteran in America|author=William A. Pencak|publisher=ABC-CLIO|year=2009|isbn=978-0-313-08759-2|page=222|access-date=June 27, 2015}}</ref><ref>{{cite book|url=https://books.google.am/books?id=xJuXT1sVhFcC&pg=PA388|title=Toward a Usable Past: Liberty Under State Constitutions|author1=Paul Finkelman|author2=Stephen E. Gottlieb|publisher=U of Georgia Press|year=2009|isbn=978-0-8203-3496-7|page=388|access-date=June 27, 2015|archive-url=https://web.archive.org/web/20150905115453/https://books.google.am/books?id=xJuXT1sVhFcC&pg=PA388|archive-date=September 5, 2015}}</ref>: Այդ ընթացքում նա կարողացել է ոչ միայն պահպանել Միությունը, այլև ամրապնդել այն և ճանապարհ հարթել դեպի [[Ստրկություն|Ստրկության]] վերացումը, ամրապնդել դաշնային կառավարությունը և արդիականացրել տնտեսությունը:
 
Լինքոլնը ծնվել է Կենտուկի նահանգի [[Հոջենվիլ]] քաղաքում և մեծացել Կենտուկի և Ինդիանա նահանգների արևմտյան սահմանին: Մեծամասամբ ինքնուս Լինքոլնը դառնում է իրավաբան Իլինոյս նահանգում, Վիգ կուսակցության առաջնորդ և առաջադրվում է Իլինոյսի [[Ներկայացուցչական Պալատ]], որտեղ նա ծառայում է ութ տարի: 1846 թվականին ընտրվելով ԱՄՆ Ներկայացուցչական Պալատ Լինքոլնը նպաստում է տնտեսության արագ արդիականացմանը: Նա դեմ էր [[մեքսիկա-ամերիկյան պատերազմ]]ին: ԱՄՆ Ներկայացուցչական Պալատում մեկ ժամկետից հետո նա վերադանում է Իլինոյս և վերսկսում իր հաջող իրավաբանական գործունեությունը: 1854 թվականին վերադառնալով քաղաքականություն՝ նա դառնում է այդ ժամանակ Իլինոյս նահանգում մեծամասնություն ունեցող նոր Հանրապետական Կուսակցության հիմնադիր առաջնորդ: 1858 թվականին, որպես ԱՄՆ սենատոր Իլինոյսից, քարոզարշավի շրջանակներում Լինքոլնը մասնակցում է մի շարք լայն հրապարակայնություն ունեցող բանավեճերի՝ իր հակառակորդ և մրցակից դեմոկրատ [[Սթիվեն Ա. Դուգլաս]]ի հետ: Լինքոլնը խոսում է Ստրկության ընդլայնման դեմ, սակայն պարտվում է Դուգլասին քարոզարշավի պայքարում: 1860 թվականին Լինքոլնը առաջադրում է իր թեկնածությունը նախագահի պաշտոնին Հանրապետական կուսակցության կողմից, թեև շատ պատվիրակներ ի սկզբանե այլ թեկնածուներ էին նախընտրել: Չնայած նա ստանում է շատ քիչ աջակցություն [[Հարավի ստրկատիրական նահանգներ]]ից, սակայն Հյուսիսի աջակցությամբ [[1860|1860 թվականին]] ընտրվում է [[ԱՄՆ-ի նախագահների ցանկ|ԱՄՆ նախագահ]]:
 
Թեև փորձեր էին արվում Հյուսիսի և Հարավի միջև եղած տարաձայնությունները հարթելու ուղղությամբ, սակայն Լինքոլնի հաղթանակը դրդում է յոթ հարավային ստրկատիրական նահանգներին առանձնանալ Միացյալ Նահանգներից և ձևավորել [[Ամերիկայի Համադաշնային Նահանգներ]]ը՝ նախքան Լինքոլնի [[Սպիտակ տուն|Սպիտակ Տուն]] տեղափոխվելը: [[Ֆորթ Սամթեր]]ի վրա Համադաշնության հարձակումը ոգեշնչում է Հյուսիսին՝ Միության թիկունքում հանրահավաք անցկացնելու: Քանի որ Լինքոլնը Հանրապետական կուսակցության պահպանողական խմբակցության (ֆրակցիայի) առաջնորդն էր, նրան հակառակվեցին ռադիկալ խմբակցության հանրապետականները, ովքեր պահանջում էին ավելի խիստ քայլեր ձեռնարկել Հարավի դեմ, պատերազմող դեմոկրատները, ովքեր հավաքել էին նախկին հակառակորդների մեծ խմբաքանակ, հակապատերազմող դեմոկրատներիը (որոնց կոչում էին՝ [[Copperheads]]), ովքեր արհամարհում էին Լինքոլնին, ինչպես նաև անհաշտ անջատողականները, ոքեր պլանավորում էին նրա սպանությունը: Լինքոլնը պայքարում էր իր հակառակորդներին միմյանց դեմ հանելով, մանրակրկիտ պլանավորած քաղաքական հովանավորությամբ և դիմելով ամերիկացի ժողովրդին իր հզոր հռետորաբանությամբ<ref>Randall (1947), pp. 65–87.</ref>։ Նրա [[Գեթիսբուրգյան ուղերձ]]ը ազգայնականության, հանրապետականության, հավասար իրավունքների, ազատության և ժողովրդավարության նշանակալի հաստատումն էր: Նա կասեցնում է «<nowiki/>[[հիբեոս կորպուս]]<nowiki/>»-ը (habeas corpus), որը հակասում էր նախկին կուսակցական Մերրիմանի որոշմանը և կանխում է բրիտանական պոտենցիալ միջամտությունը՝ չեզոքացնելով «<nowiki/>[[Թրենթ Ըֆեյըր]]<nowiki/>»-ը (Trent Affair)։ Լինքոլնը անձամբ էր վերահսկում պատերազմական գործողությունները, հատկապես՝ գեներալների որոշումները, այդ թվում նաև իր ամենալավ գեներալի՝ [[Ուլիսս Ս. Գրանտ]]ի: Պատերազմի ռազմավարության մեջ նա շատ կարևոր որոշումներ է կայացնում, որոնցից էր [[նավատորմ]]ի շրջափակումը, ինչը վերջ է դնում Հարավի հետ առևտրին: Շարունակվող պատերազմին զուգահեռ, թեև դժվարությամբ, սակայն Լինքոլնը քայլեր էր ձեռնարկում դեպի Ստրկության արգելումը և 1863 թվականին հրապարակում է Ազատագրման հռչակագիրը: Նա օգտագործում է ԱՄՆ բանակը փախած ստրուկներին պաշտպանելու համար և հորդորում է սահմանամերձ նահանգներին՝ Ստրկությունը համարել օրենքից դուրս: Իսկ 1864 թվականի ապրիլի 8-ին [[Կոնգրես]]ի միջոցով առաջ է քաշում [[Միացյալ Նահանգների սահմանադրության տասներեքերորդ փոփոխություն|Միացյալ Նահանգների Սահմանադրության Տասներեքերորդ փոփոխությունը]], որը մշտապես արգելում է Ստրկատիրությունը։
 
Որպես խորաթափանց քաղաքական գործիչ Լինքոլնը խորապես ներգրավված էր յուրաքանչյուր նահանգի իշխանության խնդիրներով, և, դիմելով Պատերազմող [[Դեմոկրատներ]]ի օգնությանը, 1864 թվականի նախագահական ընտրություններում ղեկավարում է իր սեփական վերընտրության քարոզարշավը: Արագացնելով պատերազմի ավարտը՝ Լինքոլնը խթանում է չափավոր [[Վերակառուցման ծրագիր]]ը՝ երկարատև և դաժան բաժանումից հետո ձգտելով արագ վերամիավորել ազգը հաշտեցման քաղաքականության միջոցով։ 1865 թվականի ապրիլի 14-ին՝ Համադաշնության գեներալ Ռոբերտ Է. Լիի հանձնվելուց հինգ օր հետո, Համադշնության համակիր [[Ջոն Ուիլքս Բութ|Ջոն Ուիլքս Բոթը]] կրակում է Լինքոլնի վրա և մահացու վիրավորում նրան: Հաջորդ օրը Լինքոլնը մահանում է։