«Աարոն Ռեմսի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ հեռացնում եմ Վիզուալ խմբագրիչ թողած nowiki թեգերը
Տող 36.
Առաջին անգամ Ռեմսին Պրեմիեր Լիգայում հանդես է եկել 2007/08 մրցաշրջանի հոկտեմբերի 6-ին՝ փոխարինելով Ջիմի Ֆլոյդ Հասեելբենկին, Բեռնլիի նկատմամբ տարած տնային հաղթանակի ժամանակ(2-1)։ Առաջին պրոֆեսիոնալ պայմանագիրը Ռեմսին ստորագրել է 2007-ի դեկտեմբերին։ Առաջին անգամ հիմնական կազմում խաղացել է 2008-ի Հունվարի 5-ին Չեյսթաունի դեմ կայացած Անգլիայի Գավաթի հանդիպման ժամանակ։ Հիմնական կազմում նա փոխարինում էր որակազրկված Ստեֆան ՄքՓեյլին։ Նա այդ խաղում գլխով խփեց Կարդիֆի երկրորդ գոլը և իր թիմը հաղթեց 3-1 հաշվով։ Ռեմսին ճանաչվեց այդ մրցափուլի լավագույն ֆուտբոլիստ հաղթելով Մալթացի լեգենդար ֆուտբոլիստ Միշել Միֆսուդին։ Ապրիլի 26-ին, Բեռնլիի դեմ խաղում խփեց իր առաջին գոլն ազգային առաջնությունում։ Երեք շաբաթ անց ազգային առաջնությունում խաղաց առաջին անգամ, ՔՊՌ-ի դեմ(3-1)։Դրանից հետո Ռեմզին սովորաբար հանդես էր գալիս հիմնական կազմում։ Այդ մրցաշրջանում մասնակցեց 22 խաղի։ Այդ մրցաշրջանում Ռեմզին իր թիմի հետ հասավ Անգլիային գավաթի եզրափակիչ և դարձավ երկրորդ ամենաերիտասարդ ֆոիտբոլիստն, ով հանդես է եկել Անգլիայի Գավաթի եզրափակչում, Կուրտիս Վեստոնից հետո, ով եզրափակչում խաղացել էր 2004 թվականին, Միլուոլի կազմում։
 
Ռեմսիի հիանալի հանդիպումների շարքն անտարբեր չթողեց <nowiki/>[[Ալեքս Ֆերգյուսոն|Սըր Ալեքս Ֆերգյուսոնին]],ով զրուցեց Ռեմսիի մասին Կարդիֆի ղեկավար Դեյվ Ջոնսի հետ։ Փաստացի Ռեմսին Մանչեսթեր Յունայթեդի երկրպագու էր, սակայն Կարդիֆի մարզչական շտաբի անդամ Տերի Բարթոնն, ով եղել է Արսենալի ֆուտբոլիստ շատ էր պատմել Ռեմսիին [[Արսեն Վենգեր]]ի մասին, և Ռեմսին, լսելով այդ ամենը, որոշեց տեղափոխվել [[Լոնդոն]]։ Հետագայում Կարդիֆի գործադիր տնօրեն Պետեր Ռիդսդալն ասաց, որ նրանք նախընտրեցին Արսենալը քանի որ Արսենալն առավել շատ գումար էր խոստացել։
 
=== Արսենալ ===
2008 թվականի հունիսի 10-ին հաստատվեց, որ Արսենալի, Էվերտոնի և Մանչեսթեր Յունայթեդի ներկայացուցիչների հետ հանդիպումներից հետո, Ռեմսին կտեղափոխվի Արսենալ, որոնք Ռեմսիի համար վճարել էին £4.8 միլիոն։2008 թվականի հունիսի 13-ին Ռեմզին Արսենալի հետ կնքեց երկարաժամկետ պայմանագիր։ Ռեմսիի Արսենալն ընտրելու գլխավոր պատճառն [[Արսեն Վենգեր]]ն էր, ով Ռեմսիի հետ մեկնեց [[Շվեյցարիա]], խոսելու ապագայի և գալիք պլանների մասին։ Վենգերը Ռեմսիին նկարագրեց, որպես ֆուտբոլիստ, ով ունի հիանալի շարժիչ, լավ կառուցողական հատկություններ, լավ տեխնիկա և լավ է տեսնում մարզադաշտը։
[[Պատկեր:Arsenal_end_of_2008-09_season_walkabout.jpg|alt=Alt text|thumb|300x300px|Ռեմզին(կենտրոնում,16 համար)2008/09 մրցաշրջանի ավարտին]]
Ռեմսին իր դեբյուտն Արսենալի կազմում նշեց 2008 թվականի օգոստոսի 13-ին Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլում, Տվենտեի դեմ խաղում։ Ուղիղ մեկ ամիս անց սեպտեմբերի 13-ին Ռեմսին խաղաց <nowiki/>[[Բլեքբեռն Ռովերս|Բլեքբեռնի]] դեմ(4-1) և կատարեց գոլային փոխանցում [[Էմանուել Ադեբայոր|Էմանուել Ադեբայոռին]],օգնելով Արսենալին խփել չորրորդ, իսկ Ադեբայոռին երրորդ գոլը։ Սեպտեմբերի 23-ին Ռեմսին ամբողջությամբ մասնակցեց Շեֆիլդի դեմ կայացած գավաթային մրցավեճին, որտեղ երկու գոլային փոխանցում կատարեց [[Նիկլաս Բենդտներ]]ին և [[Կառլոս Վելա]]յին,օգնելով Արսենալին հաղթել 6-0 հաշվով։ Առաջին գոլն ակումբի կազմում խփել է Ֆեներբախչեի դեմ կայացած Չեմպիոնների լիգայի խմբային փուլի,5-2 հաշվով ավարտված, խաղում, հեռահար կրակոցով, որը դարպասաձողի օգնությամբ մխրճվեց ցանցի մեջ։ Այդ գոլի շնորհիվ նա դարձավ չորրորդ ամենաերիտասարդ և երկրորդ 1990 թվականին ծնված ֆուտբոլիստն, ով աչքի է ընկել Չեմպիոնների լիգայում։2009 թվականին Ռեմզին Ֆիֆայի կողմից դարձավ այդ տարի փայլած երիտասարդ ֆուտբոլիստներից մեկը։2009 թվականի հուլիսի 1-ին նա նոր երկարաժամկետ պայմանագիր պայմանագիր ստորագրեց Արսենալի հետ։
 
2009 թվականի օգոստոսի 22-ին Ռեմսին խփեց իր առաջին գոլն Անգլիայի Պրեմիեր Լիգայում Դեյվիդ Ջեյմսի դեմ մեն-մենակ դուրս գալուց հետո։ Այդ խաղում Արսենալը 4-1 հաշվով հաղթեց Պորտսմութին։ Հետո Չեմպիոնների լիգայի Փլեյ-օֆ փուլում կայացած [[Սելտիկ|Սելթիկի]] դեմ խաղում(3-1)օգնեց [[Անդրեյ Արշավին]]ին դառնալ գոլի հեղինակ։ Հոկտեմբերի 28-ին Անգլիայի լիգայի գավաթի 4-րդ փուլում<nowiki/>[[Լիվերպուլ ՖԱ|Լիվերպուլի]] դեմ կայացած մրցավեճում գոլային փոխանցում կատարեց, օգնելով [[Նիկլաս Բենդտներ]]ին դառնալ գոլի հեղինակ, որը հետագայում ճանաչվեց խաղի լավագույն ֆոիտբոլիստ։
[[Պատկեր:Aaron_Ramsey_Stoke_City_FC_V_Arsenal.jpg|left|thumb|319x319px|Ռեմզին 2010-ին Սթոք Սիթիի դեմ կայացած ճակատագրական մրցավեճում]]
Առաջին անգամ Ռեմսին Պրեմիեր Լիգայում Արսենալի մեկնարկային կազմում խաղաց 2009 թվականի նոյեմբերի 7-ին։ Այդ խաղում Արսենալը Մոլինեու մարզադաշտում 4-1 հաշվով ջախջախեց Վուլվերհեմփթոնին։ Խաղից չորս օր անց նա ճանաչվեց Ուելսի տարվա լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ։2009 թվականի դեկտեմբերի 5-ին Ռեմսին խփեց իր երկրորդ գոլը, Սթոք Սիթիի դեմ կայացած Պրեմիեր Լիգայի մրցավեճում, որտեղ Արսենալը հանգիստ հաղթանակ տարավ 2-0 հաշվով։ Դեկտեմբերի 30-ին Ռեմզին խփում է իր երրորդ գոլն ու կատարում գոլային փոխանցում, օգնելով իր թիմին 4-1 հաշվով հաղթել Պորտսմութին։2010-ի հունվարի 3-ին Ռեմսին գոլի հեղինակ է դառնում Անգլիայի Գավաթի շրջանակներում կայացած [[Վեստ Հեմ Յունայթեդ|Վեսթ Հեմի]] հետ խաղում՝ Ափթոն պարկում։ Այդ խաղում Արսենալը 2-1 հաշվով հաղթեց ի շնորհիվ [[Էդուարդո դա Սիլվա|էդուարդոյի]] 83-րդ րոպեին խփած գլխով գոլի։ Ռեմսին այդ խաղում ճանաչվեց խաղի լավագույն ֆուտբոլիստ։ Արսեն Վենգերս սկսեց նրան համեմատել [[Ռոյ Քին]]ի հետ, ասելով որ նա հիանալի է գտնում տարածություններ, և շատ է աշխատում
Տող 77.
Ռեմզին առաջին անգամ Ուելսի կազմում հանդես է եկել 2005 թվականին հանդես գալով մինչև 17 տարեկանների մեջ։ Իսկ ՈՒելսի երիտասարդական հավաքականի կազմում առաջին անգամ հանդես է եկել 2007 թվականի օգոստոսի 21-ին Շվեդիայի դեմ կայացած ծանրագույն, բայց հաղթական(4-3)մրցավեճում։ Նա դարձավ ամենաերիտասարդ ֆուտբոլիստն, ով հանդես է եկել Ուելսի երիտասարդական հավաքականում և գերեզանցեց իր նախկին թիմակցի՝ Քրիս Գյունտերի ռեկորդը։ Ցավոք սրտի Ուելսի հավաքականին չհաջողվեց մտնել 2009 թվականի Եվրոպայի երիտասարդական առաջնություն։ Նրանք պարտվեցին Անգլիային Վիլա պարկում, չնայած Ռեմզիի հիանալի հեռահար հարվածով խփած գոլին։
 
Ուելսի հավաքականում Ռեմզին առաջին անգամ հանդես եկավ 2008 թվականի նոյեմբերի 19-ին [[Դանիայի ֆուտբոլի ազգային հավաքական|Դանիայի]] դեմ կայացած մրցավեճում։ Այդ ժամանակ Ռեմզին 17 տարեկան էր, որի շնորհիվ դարձավ Ուելսի հավաքականի կազմում հանդես եկած ամենաերիտասարդ ֆուտբոլիստը։2009 թվականի հոկտեմբերի 14-ին դառնում է առաջին գոլի հեղինակը։ Դա լինում է Լիխտեյնշտեյնի հետ խաղում։ Նա գոլի հեղինակ է դառնում տուգանայինից, որը նրան էր զիջել<nowiki/>[[Գարեթ Բեյլ]]ը։
 
Ուելսի հավաքականի նախկին մարզիչ Գարի Սփիդը Ռեմզիին ավագի թևկապն է վստահում Անգլիայի հավաքականի դեմ կայանալիք ընկերական խաղում։ Այդպիսով դառնում է Ուելսի հավաքականի պատմության ամենաերիտասարդ ավագըէգերազանցելով Մայք Ինգլանդի ռեկորդը։ Որպես ավագ առաջին գոլը խփեց Հյուսիսային Իռլանդիային,2011 թվականի մայիսի 270