«Գուրգեն (Բաղդասար Մալյան)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 4.
== Կենսագրություն ==
 
Գուրգենը (Բաղդասար Մալյան) ծնվել է [[1873 թվական]]<nowiki/>ին [[Գողթն]] գավառի [[Վերին Ագուլիս]] քաղաքում: Կրթությունը ստացել է [[Վերին Ագուլիս]]<nowiki/>ի քաղաքային դպրոցում: 1894-1895 թվականներին ծառայել է ռուսական բանակի [[Գավառ (քաղաք)|Նոր Բայազետ]]<nowiki/>ի զորագնդում: [[1895 թվական]]<nowiki/>ին, լքելով պարտադիր զինվորական ծառայությունը, գալիս է [[Թավրիզ]] և զինվորագրվում [[Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն|ՀՅԴ]] [[Ատրպատական]]<nowiki/>ի «Վրեժ» Կենտրոնական կոմիտեին: [[1896 թվական]]<nowiki/>ի [[սեպտեմբեր]]<nowiki/>ին Գուրգենը Բուլղարացի Պետոյի (Պետրոս Սերեմջյան) մարտախմբի կազմում մեկնում է [[Վան]], մասնակցում [[Վան]]<nowiki/>ի «պըզտիկ» կռիվներին: Գուրգենն այնուհետև, ճանապարհին կռիվներ մղելով, [[1896 թվական]]<nowiki/>ի վերջին անցնում է [[Սալմաստ]], որտեղ որոշ ժամանակ աշխատում է որպես խոհարար:
 
[[1897 թվական]]<nowiki/>ի գարնանը Գուրգենը [[Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն|ՀՅԴ]] «Վրեժ» Կենտրոնական կոմիտեի հանձնարարությամբ մեկնում է [[Կովկաս]] և մի քանի ամիս անց վերադառնում՝ իր հետ [[Սալմաստ]] բերելով զենքով և ռազմամթերքով բեռնավորված կամավորների նոր խումբ: Գուրգենը Սալմաստում զբաղվում է [[Խանասորի արշավանք]]<nowiki/>ին նախապատրաստվող կամավորների մի մասի զինավարժությամբ և խոհարարությամբ:
 
Այդ ժամանակ [[Խանասորի արշավանք]]<nowiki/>ին զուգահեռ պատրաստվում էր երկու խումբ ուղարկել [[Արևմտյան Հայաստան|Երկիր]]: [[1897 թվական]]<nowiki/>ի [[հունիսի 18]]-ին գիշերվա ժամը 12:00-ից հետո [[Վազգեն (գործիչ)|Վազգեն]]<nowiki/>ի (Տիգրան Տերոյան) և Գուրգենի առաջնորդած 40 հոգուց բաղկացած խումբը, դուրս գալով Սալմաստի շրջանի [[Փայաջուկ]] գյուղից, [[Խոյ (քաղաք)|Խոյ]]<nowiki/>ի ուղղությամբ շարժվում է դեպի [[Սուրբ Թադևոսի վանք|սուրբ Թադեոս առաքյալի վանք]]: Ճանապարհին՝ [[Բերկրի]]<nowiki/>ում և Սպահան լճի մոտ խումբը կռվի է բռնվում քրդական անկանոն զորքերի և աշիրեթների հետ, բայց կարողանում է անկորուստ դուրս գալ կռվից և, շարունակելով իր ճանապարհը, հասնել [[Վան]]:
 
Շուտով Գուրգենը, բաժանվելով [[Վազգեն (գործիչ)|Վազգեն]]<nowiki/>ի խմբից, 10 հայդուկներով մեկնում է [[Ախլաթ (Խնուսի գավառ)|Խլաթ]] և միանում [[Աղբյուր Սերոբ]]<nowiki/>ի (Սերոբ Վարդանյան) խմբին: Գուրգենը [[Խլաթի գավառակ|Խլաթ]]<nowiki/>ի շրջանում զարկ է տալիս [[Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն|ՀՅԴ]] կոմիտեներ և ենթակոմիտեներ կազմակերպելու և ընդհանուր ապստամբության կազմակերպման գործին:
 
[[1897 թվական]]<nowiki/>ի դեկտեմբերին Գուրգենի նախաձեռնությամբ [[Բաղեշ|Բիթլիս]]<nowiki/>ում կազմակերպվում և իրագործվում է թուրքական հայատյաց պաշտոնյա Հիլմի բեկի ահաբեկումը: Այս դեպքից շատ չանցած՝ 1897 թ. վերջին Գուրգենն ու [[Սերոբ Աղբիւր|Սերոբ]]<nowiki/>ը Խլաթից անցնում են [[Տարոն (գավառ)|Տարոն]] ու [[Սասուն]]:
 
[[Սասուն]]<nowiki/>ում հանգրվանելու առաջին իսկ օրից Գուրգենը կապեր է հաստատում [[Տարոն (գավառ)|Տարոն]]<nowiki/>ում գործող [[Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն|ՀՅԴ]] Դուրան – Բարձրավանդակի ([[Մուշ]] - [[Սասուն]]) Կենտրոնական կոմիտեի անդամների՝ [[Հրայր Դժոխք|Հրայր – Դժոխք]]<nowiki/>ի, Վարդան վարդապետի, Տատրակի ([[Գեղամ Տեր-Կարապետյան]]) հետ, նամակագրություն պահպանում Մշո բանտում գտնվող [[Սևքարեցի Սաքո]]յ<nowiki/>իյի (Սարգիս Ծովիանյան) հետ:
 
Գուրգենի նախաձեռնությամբ հաջողվում է [[Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն|ՀՅԴ]] կոմիտեներ ստեղծել նաև [[Բաղեշ|Բիթլիս]]<nowiki/>ում և [[Բաղեշ|Բիթլիս]]<nowiki/>ի շրջանի հայաբնակ գյուղերում: Բիթլիսի հեղափոխական կազմակերպությունների աշխատանքն առավել միասնական և արդյունավետ կազմակերպելու նպատակով Գուրգենը հիմնում է [[Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն|ՀՅԴ]] Սալնո ձորի կենտրոնական կոմիտեությունը, որն ներառում էր [[Խլաթի գավառակ|Խլաթ]]<nowiki/>ի և [[Բաղեշ|Բիթլիս]]<nowiki/>ի շրջանները:
 
[[1898 թվական]]<nowiki/>ին կայացած [[Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն|ՀՅԴ]] 2-րդ ընդհանուր ժողովը Գուրգենին ընտրում է [[Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն|ՀՅԴ]] Դուրան – Բարձրավանդակի կենտրոնական կոմիտեի անդամ, որով նրա գործունեությունն ավելի է ընդլայնվում: Այժմ նրա պարտականությունների մեջ էր մտնում նաև ՀՅԴ մի քանի կենտրոնական կոմիտեների գործունեության համադրումը:
 
[[1899 թվական]]<nowiki/>ի գարունը բացվելուն պես Գուրգենը մի փոքրիկ խմբով [[Սասուն]]<nowiki/>ից իջնում է [[Բաղեշ|Բիթլիս]] և [[Մուշ]]՝ կազմակերպական գործերն ավելի խորացնելու և ընդլայնելու նպատակով: Չնայած [[Սևքարեցի Սաքո|Սև-քարեցի Սաքո]]<nowiki/>յի և [[Աղբյուր Սերոբ]]<nowiki/>ի դեմ լինելուն՝ Գուրգենը որոշում է [[Սասուն]] սպիտակ վառոդ փոխադրելու համար 1-2 օրով իջևանել [[Մշո դաշտ]]<nowiki/>ի [[Ցրոնք]] գյուղում: Մատնության հետևանքով [[1899 թվական]]<nowiki/>ի [[ապրիլի 24]]-ին Գուրգենն իր 7 հայդուկներով [[Ցրոնք]] գյուղի մարագներում պաշարվում է թուրքական զորքերի կողմից, որոնք շուտով հրդեհում են մարագը: Տեղի ունեցած անհավասար [[Ցրոնքի կռիվ (1899)|կռվում]] իր 7 հայդուկների հետ զոհվում է նաև Գուրգենը: Իսկ թշնամու զոհերի թիվը կազմում է 23 հոգի:
 
[[Թուրքեր]]<nowiki/>ը կտրում են Գուրգենի գլուխը, իսկ հայդուկների մարմինները սայլերի վրա փոխադրում են [[Մուշ]] և հանձնում Մուշի հայոց հոգևոր առաջնորդ Եղիշե եպիսկոպոս Չիլինկիրյանին: Վերջինս հայ ֆիդայիների մարմիններն ամփոփել է տալիս Մուշի սուրբ Մարինե թաղամասի Կողի հայկական գերեզմանատանը:
 
== Գրականություն ==