«Սուրբ Ամենափրկիչ վանք (Նոր Ջուղա)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չ Ռոբոտ․ Տեքստի ավտոմատ փոխարինում (-եւ +և)
Տող 64.
 
== Օժանդակ կառույցներ ==
1971 թվականին, Սպահանի թեմի առաջնորդարանի ջանքերով, կառուցվել է Նոր Ջուղայի թանգարանը։ Իսկ գրադարանը, որը ծառայել է նաև իբրև թանգարան, հիմնվել է 1905 թվականին։ Այնտեղ են պահպանվում և ցուցադրվում ձեռագիր գրքեր, կտավներ, կրոնական արարողությունների հանդերձանքներ, ազգային տարազներ, կաթողիկոսների կոնդակներ, թագավորների հրովարտակներ, 18-րդ դարում գրված հայերեն ձեռագիր [[Ղուրան]], նաև աննանի եվրոպացի նկարիչների գործեր ու հայոց թագավորների պատկերներով ոսկեդրամներ։ Առանձնահատուկ տեղ է գրավում Վահրամ Հակոբյանի՝ 7 մմ երկարությամբ մազի վրայ գրված հետևյալ նախադասությունը՝ «Ճանաչել զիմաստություն եւև զխրատ, իմանալ զբանս հանճարոյ»։ Այն գրվել է մազի հաստությունից 20 անգամ ավելի բարակ ալմաստե գրչով։ Բանաստեղծների, անվանի գրողների և [[Խաչատուր Կեսարացի|Խաչատուր Կեսարացու]] կիսանդրիները տեղադրված են մուտքի դռան առջև։
 
Սուրբ Ամենափրկիչ վանքի տպարանը, որն առաջինն էր Իրանում և ողջ [[Միջին Արևելք]]ում, հիմնադրվել է 1636 թվականին [[Խաչատուր Կեսարացի|Խաչատուր Կեսարացու]] ջանքերով։ Վանքի գրադարանը հարուստ է [[հայերեն]], [[պարսկերեն]] և եվրոպական լեզուներով գրված գրքերով, որոնք հասանելի են գիտաշխատողներին և ընթերցողին։ Տպարանի շենքի մոտ է գտնվում 1915 թվականի [[Մեծ եղեռն]]ի հուշարձանը, որը կառուցվել է 1975 թվականին։