«Հայոց ցեղասպանություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ →‎Հայերի տեղահանման կազմակերպում: կետադրական նշանը ծանոթագրությունից հետո oգտվելով ԱՎԲ
չ Ռոբոտ․ Տեքստի ավտոմատ փոխարինում (-եւ +և)
Տող 358.
|}
 
[[1844]] թվականի Օսմանյան կայսրությունում առաջին մարդահամարը Ասիական Թուրքիայում ցույց տվեց մոտավորապես 2 000 000 հայերի։ [[1867]] թվականին [[Փարիզ]]ի Համաշխարհային ցուցահանդեսում կայսրության ղեկավարությունը [[Փոքր Ասիա]]յում հայտարարեց 2 000 000, իսկ եվրոպական Թուրքիայում՝ 400 000 հայերի մասին։ [[Պոլսո հայոց պատրիարքություն|Հայոց պատրիարքության]] տվյալներով՝ [[1878]] թվականին Օսմանյան կայսրությունում հայերի թիվը կազմում էր 3 000 000, 400 000՝ եվրոպական Թուրքիայում, 600 000՝ Փոքր Ասիայի արևմուտքում, 670 000՝ [[Սեբաստիա]]յի, [[Տրապիզոն]]ի, [[Մաժաք]]ի և [[Դիարբեքիր]]ի վիլայեթներում և 1 330 000՝ [[Հայկական լեռնաշխարհ]]ում։ [[1881]]-[[1893]] թվականների պաշտոնական մարդահամարում հայերի թիվը կտրուկ նվազում է ընդհուպ 1 048 143 մարդու։ Նույնիսկ [[Կարս]]ի և [[Արդահան]]ի [[1878]] թվականի կորուստը հաշվի առնելով՝ հայերի քանակության այդպիսի նվազումը կարելի է բացատրել թվերում մեքենայություններով։ Օսմանյան կայսրության տարեգրքում ({{lang-tr|Salname}}) 1882 թվականի՝ ոչ մուսուլման տղամարդկանց կողմից վճարվող հարկ հաշվարկված է եղել 462 870 թուրքական ֆունտի չափով, բայց համաձայն հենց նույն տարեգրքի՝ Թուրքիայի նախարարների խորհուրդը ակնկալում էր այդ հարկից մուտքեր երկու անգամ ավելի, որն ուղղակիորեն հիմնավորում է ոչ մուսուլման բնակչության թվի կրկնակի նվազում։ Պաշտոնական մարդահամարը որոշ քաղաքներում հայերի գոյության բացակայություն ցույց տվեց, որոնց գոյության մասին կան հստակ աղբյուրներ։ Օսմանյան կայսրության [[1907]]-[[1908]] թվականների մարդահամարն առաջ է քաշում նույն հարցերը, ինչ նախորդը։ Համաձայն այդ մարդահամարի՝ [[Էրզրում]]ի, [[Բիթլիսի վիլայեթ|Բիթլիսի]] ու [[Վանի վիլայեթ|Վանի]] հայ բնակչությունը մնացել է նույնը՝ չնայած 1894-1896 թվականների ջարդերը։ Ռայմոնդ ԳեւորգյանըԳևորգյանը, մանրամասն ուսումնասիրելով ժողովրդագրական տվյալները, կարծում է, որ այդ մարդահամարը կապ չուներ հայ բնակչության իրական թիվն արտացոլելու հետ և միայն կրկնում էր նախորդ մարդահամարի տվյալները, որոնք իրենց հերթին նվազեցվել էին երկու անգամ։ [[1912]] թվականին Հայոց պատրիարքությունը [[Վան]]ի, [[Բիթլիս]]ի, [[Խարբերդ]]ի և [[Էրզրում]]ի վիլայեթների հայ բնակչության թիվը գնահատել է 804 500 մարդ։ [[1914]] թվականին պատրիարքությունը բերեց ավելի ստույգ տվյալներ, որոնք կայսրության տարածքում ցույց էին տալիս 1 845 450 հայերի։ Բնակչության՝ մեկ միլիոնից ավելի նվազումը կարելի է բացատրել 1894-1896 թվականների ջարդերով, Թուրքիայից փախուստով և հարկադրաբար իսլամացումով։ Բացի այդ, մարդահամարն ամբողջական չէր, քանի որ պատրիարքության գրագիրները մուտք չունեին բոլոր հայաբնակ վայրեր, մանավանդ եթե դրանք վերահսկվում էին քրդական ցեղերի կողմից։ Այս փաստն ավելի բնորոշ է [[Դիարբեքիր]]ի վիլայեթի համար, որի հայ բնակչությունը, համաձայն պաշտոնական տվյալների, կազմում էր 73 226 մարդ, համաձայն պատրիարքության հաշվարկների՝ 106 867, իսկ [[1915]] թվականի գարնանը վիլայեթից տեղահանվեց 120 000 հայ։ Պաշտոնական օսմանյան վիճակագրությունը 1915 թվականին կայսրության հայ բնակչությունը հաշվվում էր 1 295 000 մարդ<ref name="Kévorkian:The Armenian Genocide-267-278">{{Գիրք|հեղինակ=Raymond Kévorkian|վերնագիր=The Armenian Genocide: A Complete History|մեջբերվող էջեր=267-278}}</ref>:
 
Համաձայն [[Բրիտանիկա հանրագիտարան|«Բրիտանիկա» հանրագիտարանի]]՝ գոյություն ունեն 1 միլիոնից մինչև 3, 5 միլիոն թվական տվյալներ։ Ժամանակակից գնահատմամբ Օսմանյան կայսրության հայ բնակչության թիվը տատանվում է 1 500 000<ref name="Erik Jan Zürcher">{{Գիրք|հեղինակ=Zurcher|վերնագիր=Turkey: A Modern History|մեջբերվող էջ=114}}<blockquote>Estimates of the total number of Armenians in the empire vary, but a number of around 1, 500, 000, some 10 per cent of the population of Ottoman Anatolia, is probably a reasonable estimate.</blockquote></ref> և 2 500 000<ref name="Lise Noël">''Noël, Lise'' Intolerance: A General Survey, стр. 101: <blockquote>Starting in 1915, one and a half million Armenians (60 % of the population) were eliminated by the Turkish government during the First World War.</blockquote></ref> մարդու միջև։