«Արայիկ Հարությունյան (Արցախի նախագահ)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 38.
 
== Գործունեություն ==
* [[1992]] թվականին Արայիկ Հարությունյանը անդամագրվել է ԼՂՀ ինքնապաշտպանության ուժերին և ակտիվ մասնակցություն ունեցել պատերազմական գործողություններին։
* [[1995]]-[[1997]] թվականներին աշխատել է ԼՂՀ էկոնոմիկայի և ֆինանսների նախարարությունում՝ որպես նախարարի օգնական։
* [[1997]]-[[1999]] թվականներին նա աշխատել է Հայագրոբանկի Ասկերանի մասնաճյուղում՝ որպես կառավարիչ։
* [[1999]]-[[2004]] թվականներին զբաղեցրել է Հայագրոբանկի Ստեփանակերտի մասնաճյուղի կառավարչի պաշտոնը։
* [[2005]]- թվականին ընտրվել է ԼՂՀ ԱԺ պատգամավոր, մոտ երկու տարի նախագահել խորհրդարանի ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովում, միաժամանակ եղել է Հայրենիք խմբակցության ղեկավարը։
* [[2005]]- [[2007]] [[Ազատ Հայրենիք]] կուսակցության համանախագահը, ապա և՝ նախագահն էր:
* 2007- 2009թթ - Պատգամավորական գործունեությունը դադարեցրել և կուսակցապետի պաշտոնը թողել է ԼՂՀ վարչապետ նշանակվելու կապակցությամբ։
* Արայիկ Հարությունյանը ԼՂՀ Նախագահի հրամանագրով վարչապետ է նշանակվել [[2007]] թվականի [[սեպտեմբերի 14]]-ին։
* Արայիկ Հարությունյանը [[2009]] թ. հոկտեմբերից վերընտրվել է Ազատ Հայրենիք կուսակցության նախագահ։
* ԱՀ Նախագահի հրամանագրով 2012 թվականին վերանշանակվել է ԱՀ [[վարչապետ]]։
*2017թ-ին որպես վարչապետ և իշխող կուսակցության ղեկավար աջակցել է Արցախում իրականացվող սահմանադրական փոփոխություններին, որի արդյունքում գործող նախագահը շարունակել է պաշտոնավարումը երրորդ ժամկետով առանց ընտրությունների անցկացման: