«Զարնի-Պարնի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չ clean up, փոխարինվեց: եւ → և oգտվելով ԱՎԲ
Տող 35.
'''Զարնի-Պարնի''', միջնադարյան քարայրաամրոցային համալիր<ref>{{Cite web|url=https://www.aravot.am/2019/06/13/1050038/|title=Վերականգնվել է միջնադարյան քարայրա-ամրոցային համալիր Զարնի-Պարնին:|last=|first=|date=|website=|publisher=|accessdate=}}</ref>, կառուցվել է 10-12-րդ դարերում։ Գտնվում է [[Լոռու մարզ]]ի [[Հաղպատ (գյուղ)|Հաղպատ]] գյուղում<ref>{{Cite web|url=http://a1plus.am/hy/article/337916|title=Զարնի Պարնի քարայր-ամրոցային համալիրն այցելուների համար բաց կլինի ապրիլի...|website=A1Plus|language=hy|accessdate=2019-06-16}}</ref>։
 
2016-2019 թվականներին [[Ալավերդի]] քաղաքի բնակիչ Ռուբեն Մեսրոբյանի անձնական ջանքերի շնորհիվ այս միջնադարյան քարայրաամրոցային համալիրը վերականգնվել է և նոր շունչ ստացել<ref name="Media">{{Cite web|url=https://peoplemedia.am/loru-marzi-zarni-parni-qarandzavajin-hamaliry-verakangnvel-e/|title=Լոռու մարզի Զարնի-Պարնի քարանձավային համալիրը վերականգնվել է|last=Media|first=People|accessdate=2019-06-16}}</ref>։
 
== Պատմություն ==
11-12-րդ դարերում այստեղ ճգնել է հայ մատենագիր [[Հովհաննես Իմաստասեր]]ը։ Այս ամրոցը ապահով վայր է եղել [[Հաղպատի վանական համալիր|Հաղպատավանք]]ի գրքերի համար, որոնք այստեղ թաքցնելով հնարավոր է եղել փրկել ոչնչացումից։ Զարնի-Պարնի հուշարձանը բաղկացած է «Զարնի էր», «Պարնի էր» և «Ծակ էր» քարանձավներից<ref>{{Cite web|url=https://banks.am/am/news/interviews/17377|title=Զարնի-Պարնի հուշարձանը բաղկացած է «Զարնի էր», «Պարնի էր» եւև «Ծակ էր» քարանձավներից։|last=|first=|date=|website=|publisher=|accessdate=}}</ref>։
 
== Նկարագրություն ==
 
Զարնի-Պարնի քարանձավային համալիրում կարելի է գտնել խաղողի ավանդական այգիներ, գինետուն, ազգային խաղեր։ Գործում է նաև թանգարան, որտեղ ցուցադրված են տեղական բնակչության կենցաղն ու մշակույթը ներկայացնող նմուշներ<ref>{{Cite web|url=https://armeniaon.com/2019/06/14/%d5%a6%d5%a1%d6%80%d5%b6%d5%ab-%d5%ba%d5%a1%d6%80%d5%b6%d5%ab-%d5%b6%d5%b8%d6%80-%d5%b7%d5%b8%d6%82%d5%b6%d5%b9-%d5%b4%d5%ab%d5%bb%d5%b6%d5%a1%d5%a4%d5%a1%d6%80%d5%b5%d5%a1%d5%b6-%d6%84%d5%a1%d6%80/|title=Զարնի-Պարնի. նոր շունչ միջնադարյան քարայր-ամրոցին {{!}} Armeniaon.com|last=Armeniaon.com|language=hy-AM|accessdate=2019-06-16}}</ref>: Բերդի ներսում հնձանի առկայությունը վկայում է, որ այստեղ մարդիկ ապրել ու գինեգործությամբ են զբաղվել։ Հնագույն այս զբաղմունքը վերաիմաստավորելու նպատակով Ռուբեն Մեսրոբյանը տարածքում խաղողի այգիներ է հիմնել։ Իսկ լանջերից գտնված քարերով, որոնք ենթադրաբար մատուռի մնացորդներ են եղել, փոքրիկ աղոթատեղի են կառուցել։ Այստեղ կարելի է նստել, հանգստանալ, լսել բնության ձայները։ Քարանձավի ներսում՝ ջրավազանների մեջ, հավաքվում են կաթացող ջրերը, որոնք փորձաքննության արդյունքում ճանաչվել են պիտանի խմելու համար<ref>{{Cite web|url=https://peoplemedia.am/loru-marzi-zarni-parni-qarandzavajin-hamaliry-verakangnvel-e/|title=Լոռու մարզի Զարնի-Պարնի քարանձավային համալիրը վերականգնվել է|lastname="Media|first=People|accessdate=2019-06-16}}<"/ref>։ Հաղպատի բնակիչները պատմում են, որ այն որպես բուժիչ ջուր է հայտնի։ Այցելուների համար դրված են հատուկ բաժակներ, որպեսզի ցանկացողները կարողանան խմել<ref>{{Cite web|url=https://banks.am/am/news/interviews/17377|title=Զարնի-Պարնի՝ ժամանցի նոր գոտի Հաղպատում|website=Banks.am|language=am|accessdate=2019-06-16}}</ref>։
 
Քարանձավի ներսում Լոռվա կենցաղն ու մշակույթը ներկայացնող հազվագյուտ իրերն են՝ արոր, լուծ, զնդան կամ երկանք, կժեր, տաշտեր ու տնտեսության մեջ օգտագործված զանազան առարկաներ, թրեր։ Ռուբեն Մեսրոբյանն այստեղ է տեղափոխել հին իրերի իր անձնական հավաքածուն, որը տարիների ընթացքում համալրել է բացառապես տեղի կենցաղավարության նմուշներով։ Հավաքածուին ծանոթ հնէաբաններն ու պատմաբանները փաստել են, որ այստեղ գտնվող իրերից շատերը հազվագյուտ են իրենց հնությամբ։ Բացօթյա պատշգամբ-դիտակետում նույնպես կրակարան ու նստատեղեր կան, որտեղ կարելի է նստել, վայելել բնությունն ու գիշերել կրակի շուրջ<ref>{{Cite web|url=https://www.gov.am/am/|title=Հայաստանի Հանրապետության Կառավարություն|last=LLC|first=Helix Consulting|website=www.gov.am|language=en|accessdate=2019-06-16}}</ref>։
 
== Ծանոթագրություններ ==