«Գալիլեյի կյանքը»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չNo edit summary
չ clean up, փոխարինվեց: ՈՒ → Ու oգտվելով ԱՎԲ
Տող 31.
{{քաղվածք|Հիասթափությունը սարսափելի է, երբ մարդիկ բացահայտում են կամ մտածում, որ, կարծես, հայտնաբերել են, որ պատրանքների զոհ են դարձել, որ հինը ավելի ուժեղ է նորից, որ «փաստերը» ոչ թե իրենց օգտին են, այլ իրենց դեմ, որ իրենց ժամանակը` նոր ժամանակը, դեռ չի եկել: Այդ դեպքում, ավելի դժվար է լինում, քան առաջ էր, որովհետև իրենց ծրագրերի համար նրանք շատ բան են զոհաբերում, շատ բաներից որ ունեին առաջ, հիմա զրկված են. նրանք համարձակվել են առաջ շարժվել, իսկ այժմ նրանց վրա հարձակվում են. հինը վրեժխնդիր է լինում: Ճիշտ է գիտնականը կամ գյուտարարը հանրաճանաչ չէր, փոխարենը նրան չէին հետապնդում, քանի դեռ նա չէր հրապարակել իր հայտանագործությունը, այժմ երբ այդ հայտնագործությունը հերքվել կամ մերժվել է, նա վերածվում է խաբեբայի և խարդախի, այժմ, երբ ընդվզումը ճնշված է, նա վերածվում է խռովարարի, որը ենթարկվում է առանձնահատուկ խիստ հալածանքների և պատիժների: Լարվածությանը հաջորդում է հոգնածությունը, չափազանցված հույսին, հնարավոր է, չափազանցված հուսալքումը: Նրանք, ովքեր չեն ընկնում են անմիտ անտարբերության գիրկը, առավել վատ վիճակում են հայտնվում․ նրանք, ովքեր հանուն իրենց իդեալների էներգիա չեն վատնում մարտում, այժմ ուղղորդում են այն հենց դրանց դեմ: Չկա առավել անողոք հետադիմական, քան պարտություն կրած նորարարը...<ref name="pred" />}}
 
1940 թվականին պիեսը բազմացվել է Պետեր Զուրկամպի հրատարակչությունում՝ թատերական-վարձութային նպատակներով<ref name="frad" />: Առաջին հրատարակության առաջնախաղը տեղի է ունեցել 1943 թվականի [[սեպտեմբերի 9]]-ին [[Ցյուրիխ|ցյուրիխյանցյուրիխ]]յան «Շաուշպիլհաուզում»՝ Լեոնարդ Շտեկելի բեմադրությամբ, ներկայացումը ձևավորել էր Թեո Օտտոն, երաժշտությունը գրել՝ [[Հանս Այսլեր]]ը<ref name="frad" /><ref group="Ն">Ներկայացման մեջ խաղացել են նաև Լ․ Շտեկելը (Գալիլեյի դերը), Կառլ Պարիլան, Վոլֆգանգ Լանգհոֆը։</ref>։
 
Բրեխտը հիմք է ընդունել այն, որ Գալիլեյին վերագրվող հայտնի խոսքերը՝ «Եվ այնուամենայնիվ այն պտտվում է» իրականում չեն արտասանվել, համապատասխանաբար, պիեսում դրանք բացակայում են․ Գալիլեյը հրաժարվել է իր մտքերից առանց որևէ վերապահության{{sfn|Юзовский|1982|с=282|name=}}: Ընդ որում, ինչպես շուտով պարզվեց, պիեսի սկզբնական խմբագրությունը կեղծ մեկնությունների տեղիք է տվել։ «Որոշ ֆիզիկոսներ,-գրում է Բրեխտը,-ինձ ասում էին, ընդ որում, միանշանակ գոհունակությամբ, որ Գալիլեյի իր ուսումունքից հրաժարումը, հաշվի չառնելով որոշ «վարանումները», պիեսում պատկերված է որպես լրիվ կանխամտածված քայլ, չէ որ այն նրան հնարավորություն տվեց շարունակելու իր գիտական աշխատանքները և դրանք հաղորդելու սերունդներին: Եթե նրանք իրավացի լինեին, դա հեղինակի անհաջողությունը կնշանակեր»<ref>{{статья|автор=Брехт Б.|заглавие=Хвала Галилею или осуждение его?|ссылка=|издание=Бертольт Брехт. Театр. Пьесы. Статьи. Высказывания. В пяти томах.|место=М.|издательство=Искусство|год=1963|том=2|страницы=419}}</ref>:
Տող 38.
1945-1946 թվականներին, [[Ամերիկայի Միացյալ Նահանգներ]]ում, դերասան Չարլզ Լոուտոնի հետ աշխատելով պիեսի անգլերեն թարգմանունթյան վրա, Բրեխտը դրանում էական փոփոխություններ է կատարում. նա ջնջում է բոլոր ակնարկները, նշումները, նույնիսկ որոշ դրվագներ, որոնք կարող էին Գալիլեյի վարքի դրական մեկնաբանման առիթ տալ<ref name="frad" />: Աշխատանքի ամենաթեժ պահին [[ատոմային ռումբ]]եր նետվեցին [[Հիրոսիմա]]յի և [[Նագասակի]]ի վրա։ Ինքը՝ Բրեխտը, կարծում էր, որ ոչ այնքան պիեսում արված փոփոխությունները, որքան ատոմային ռումբը «նոր լույս սփռեց Գալիլեյի՝ իշխանությունների հետ ունեցած կոնֆլիկտի վրա»<ref name="brecht" />: Ամեն դեպքում, այս նոր խմբագրության մեջ Բրեխտը Գալիլեյի եզրափակիչ մենախոսության մեջ ավելացրեց. «Ձեր և մարդկության միջև անդունդը այնքան մեծ կարող է լինել, որ մի գեղեցիկ օր նոր հայտնագործության ձեր հաղթական կոչը կհանդիպի սարսափի աղաղակների»{{sfn|Шумахер|1988|с=176|name=}}։ Ըստ Էռնստ Շումախերի՝ պիեսի այս տարբերակում, առաջինի համեմատությամբ, Բրեխտը առավել հստակ է ընդգծել «հասարակության մեջ առաջընթացի հակադրությունը հետադիմության նկատմամբ»{{sfn|Шумахер|1988|с=175|name=}}։
 
«Գալիլեյի կյանքը» պիեսը «ամերիկյան» խմբագրությամբ առաջին անգամ բեմադրվել է 1947 թվականին [[Լոս Անջելես]]ի Կորոնետ թատրոնում (''The Coronet Theatre'') ռեժիսոր Ջոզեֆ Լոուզիի կողմից, հեղինակի ակտիվ մասնակցությամբ<ref>{{cite web |url=http://www.usc.edu/libraries/archives/arc/libraries/feuchtwanger/exhibits/Brecht/Coronet.html |first=Marje |last=Schuetze-Coburn |publisher=Feuchtwanger Memorial Library at the University of Southern California: |title=Bertolt Brecht's ''Galileo'' at the Coronet Theatre, February 1998|deadurl=yes|archiveurl=https://web.archive.org/web/20120203000448/http://www.usc.edu/libraries/archives/arc/libraries/feuchtwanger/exhibits/Brecht/Coronet.html |archivedate=2012-02-03 |df= }}</ref><ref group="Ն">Ներկայացման մեջ խաղացել են նաև Հուգո Հաասը (Բարբերինիի դերում) և Ֆրենսիս Հեֆլին (Վիրջինիայի դերում), ներկայացման ձևավորումը իրականացրել է Ռոբերտ Դեվիսոնը, խորեոգրաֆիան՝ Լոտա Գոզլարը։ Առաջնախաղը տեղի է ունեցել հուլիսի 30-ին։</ref>։ Գալիլիեյի կերպարը կերտում էր Լաուտոնը{{sfn|Шумахер|1988|с=176—177|name="schum2"}}: Ինչպես ինքը՝ Բրեխտն է գրել, թե՛ Լոս Անջելեսում, թե՛ մի փոքր ուշ [[Նյու Յորք]]ում՝ Ամերիկյան ազգային թատերական ակադեմիայի էքսպերիմենտալ թատրոնում(Maxine Elliott’s Theatre)<ref group="Ն">Լոուզի այս բերմադրությունը ցուցադրվել էր նաև Նյու Յորքում 1947 թվականի դեկտեմբերի 7-14-ին։</ref> «Գալիլեյի կյանքը» խաղացվել է փոքր թատրոններում, լեփ-լեցուն դահլիճներում, բայց ներկայացման մեջ խաղացող դերասանների մեծ թվի պատճառով շահույթը մեծ չի եղել, և արդյունքում ներկայացման ամերիկյան բեմադրությունը «այդպես էլ էքսպերիմենտի շրջանակներից դուրս չի եկել»<ref>{{статья|автор=Фрадкин И. М.|заглавие=Комментарии|ссылка=|издание=Бертольт Брехт. Театр. Пьесы. Статьи. Высказывания. В пяти томах.|место=М.|издательство=Искусство|год=1965|том=5/1|страницы=516}}</ref><ref>{{статья|автор=Брехт Б.|заглавие=Дополнение к «Лафтон играет Галилея»|ссылка=Лафтон играет Галилея|ссылка=|издание=Бертольт Брехт. Театр. Пьесы. Статьи. Высказывания. В пяти томах.|место=М.|издательство=Искусство|год=1965|том=5/1|страницы=375—376}}</ref>։ Չափազանց գոհ լինելով կատարումից՝ Բրեխտը անփոփոխ թողեց Լոուտոն-Գալիլեյի կերպարը՝ բոլոր մանրամասներով{{sfn|Брехт. Лафтон|1965|с=340—376|name=}}։ Ինչ վերաբերում է Դ․ Լոուզիին, ապա նա պիեսին նորից անդրադարձավ 1975 թվականին, երբ այն արդեն համաշխարհային ճանաչում ուներ․ ֆիլմ նկարահանեց «Գալիլեո» անվանումով<ref group="Ն">Լոուզին իր ֆիլմում օգտագործել է Այսլերի՝ թատերական բեմադրության համար գրված երաժշտությունը։ Ֆիլմում Գալիլեյի դերը խաղում էր Խ․ Տոպոլը, Վիրջինիայի դերը Մերի Լարկինը, Անդրեա Սարտիինը՝ Թոմ Կոնտին, ՈՒրբանոսՈւրբանոս VIII պապինը՝ Մայքլ Լոնսդեյլը, ինկվիզիտոր-կարդինալինը՝ [[Ջոն Գիլգուդ]]ը</ref><ref>{{cite web |url=http://www.imdb.com/title/tt0073029/?ref_=nm_flmg_dr_7 |title=Galileo |publisher=IMDb |lang=en |accessdate=2014-10-15 |archiveurl=https://web.archive.org/web/20150418144506/http://www.imdb.com/title/tt0073029/?ref_=nm_flmg_dr_7 |archivedate=2015-04-18}}</ref>։
 
== Գործող անձինք ==
Տող 78.
 
== Պիեսի մեկնություն ==
1947 թվականին գրված «Լոֆտոնը խաղում է Գալիլեյ» ակնարկում Բրեխտը հաստատում է, որ իր պիեսում խոսքը ամենևին էլ այն մասին չէ, որ պետք է մինչև վերջ հավատարիմ մնալ սեփական գաղափարներին, քանի դեռ կարծում ես, որ ճիշտ ես»{{sfn|Брехт. Лафтон|1965|с=361—362|name="galil"}}։ Կոպեռնիկոսը, ով թույլատրել էր իր վիճահարույց մտքերը հրապարակել իր մահից հետո միայն, հանդիմանանքի չարժանացավ, Գալիլեյը, սակայն, ըստ Բրեխտի, գիտության առջև մեղանչեց «իր գիտությունը պայքարի մեջ ներքաշելով, և այդ պայքարի արդյունքում այն ուրանալով»<ref name="galil" />։
 
Մինչդեռ պիեսի գերմաներենով 1955 թվականին լույս տեսած առաջին հրատարակությունը, ուղեկցվում է նշումով. ««Գալիլեյի կյանքը» պիեսը գրվել է արտագաղթի տարիներին, Դանիայում: 1938-1939 թվականներին թերթերը հրապարակեցին գերմանացի ֆիզիկոսների կողմից ուրանի ատոմի ճեղքման մասին լուրը»<ref>Цит. по: {{статья|автор=Фрадкин И. М. |заглавие=«Жизнь Галилея» |ссылка=|издание=Бертольт Брехт. Театр. Пьесы. Статьи. Высказывания. В пяти томах.|место=М.|издательство=Искусство|год=1963|том=2|страницы=453}}</ref>: Դրանով,- ինչպես նշում է Իլյա Ֆրադկինը,- հեղինակը ակնարկել է պիեսի մտահղացման միջուկային ֆիզիկայի հիմնախնդիրների հետ ունեցած կապի մասին, չնայած որևէ վկայություն չկա այն բանի, որ Բրեխտը 1930-ական թվականների վերջին կանխատեսել էր միջուկային ռումբի ստեղծումը, և այս կապը ամենաքիչն է դիտարկվել պիեսի հենց առաջին դանիական հրատարակության մեջ<ref name="fradschum" /><ref name="schumfrad" />:
 
Պնդումը, թե «Գալիլեյի կյանքը» գիտնականների՝ հասարակության առջև ունեցած պատասխանատվության մասին է, շրջում էր հոդվածից հոդված<ref>{{книга|автор=Копелев Л. З.|часть=Глава седьмая. Искатель правды на рынках лжи|заглавие=Брехт|ссылка=|место=М.|год=1965}}</ref><ref name="markov">{{статья|автор=Марков П. А.|заглавие=«Жизни Галилея». Берлинер ансамбль в Москве|ссылка=|автор издания=Марков П. А.|издание=О театре: В 4 т. |место=М.|издательство=Искусство|год=1977|том=4. Дневник театрального критика: 1930—1976|страницы=265}}</ref>, այս դեպքում, պիեսի կոնֆլիկտը՝ սեփական գիտելիքներից, նպատակներից, ի վերջո ինքդ քեզանից հրաժարումը ֆիզիկական խոշտանգումների սպառալիքի տակ<ref name="stro">{{статья|автор=Строева М. Н.|заглавие=Жизнь или смерть Галилея |ссылка=http://taganka.theatre.ru/history/performance/life_of_galilei/14117/|издание=Театр|тип=журнал|год=1966|номер=9|страницы=11—16}}</ref><ref name="barb">{{книга|автор=Барбой Ю. М.|заглавие=Структура действия и современный спектакль|место=Л.|год=1988|страницы=59|страниц=201}}</ref> ընդհանուր ոչինչ չուներ ո՛չ միջուկային ռումբի ստեղծողների, ոչ էլ ավելի ուշ «[[Ռոբերտ Օպենհեյմեր|Օպենհեյմեր]]ի գործի հետ», բայց բացահայտ կերպով առնչվում էր իրադարձություններին, որոնք տեղի էին ունենում 1930-ականների վերջին ([[Ստալինյան բռնաճնշումներ]])<ref>{{статья|автор=Земляной С. Н.|заглавие=Этика Бертольта Брехта|издание=Бертольт Брехт. Собрание избранных сочинений|место=М. |издательство=Логос-Альтера, Ессе homo|год=2004|том=1. Проза. Ме-Ти. Книга перемен |страницы=35—36|issn=5-98378-003-4}}</ref>: Որոշ վկայությունների համաձայն՝ Բրեխտը ինքն է այդ մասին ասել 1956 թվականին, «Բեռլիներ անսամբլ» թատրոնում պիեսի փորձի ժամանակ<ref>{{книга|автор=Mittenzwei W.|заглавие=Das Leben des Bertolt Brecht oder Der Umgang mit den Welträtseln|место= Frankfurt-am-Main|издательство=Suhrkamp|год=2002|том=I|страницы=652|isbn=3-518-02671-2}}</ref>{{sfn|Turner|2006|с=145|name=}}: Հենց այդ տարիներին, այդպես էլ անավարտ մնացած «Մե-Տի: Փոփոխությունների գիրքը» ստեղծագործության մեջ, Բրեխտը, ասես չինացի փիլիսոփայի անունից, ձգտում էր գլուխ հանել թե ինչ է կատարվում ԽՍՀՄ-ում, սակայն շատ զգուշավորությամբ. «Եթե ինձանից պահանջում են, որ ես առանց ապացույցների հավատամ ապացուցելի ինչ-որ բանի, ապա միևնույն է թե ինձանից պահանջեն որ ես հավատամ անապացուցելի մի բանի: Ես այդ չեմ անի...Անապացույց այս ընթացքը վնաս կհասցնի ժողովրդին»<ref>{{статья|автор=Брехт Б.|заглавие=Ме-Ти. Книга перемен |издание=Бертольт Брехт. Собрание избранных сочинений|место=М. |издательство=Логос-Альтера, Ессе homo|год=2004|том=1. Проза |страницы=214|issn=5-98378-003-4}}</ref>:
Տող 86.
Լև Կոպելևը Բրեխտի մասին իր գրքում նշում է, որ Էռնստ Բուշի կերտած Գալիլեյը զգալիորեն տարբերվում էր Չառլզ Լոուտոնի Գալիլեյից։ Առաջին հայացքից,- գրում է նա,- պարադոքսալ է թվում. ամերիկացի հարուստ, անհոգության հասնող կենսախինդ Լոուտոնը ավերապահորեն քննադատում է Գալիլեյին, առանց դույզն-ինչ զիջողականության վախկոտ մորթապաշտի նկատմամբ...Բուշը՝ Հյուսիսային Գերմանիայից մի հասարակ աշխատավորի որդի, դաստիարակված պուրիտանական ավանդույթներով, երդվյալ կոմունիստ, որ զրկանքների և մահացու վտանգների է ենթարկվել, առավել ներողամիտ է մեծ գիտնականի նկատմամբ, որն ընկրկեց ինքնապահպանման ստորակարգ մղումների՝ վախի և եսապաշտ հաշվարկների առջև... Ըստ էության Բուշն այլ կերպ է վերաբերվում Գալիլեյի գիտական ստեղծագործությանը և «մտածողությամբ բավականություն ստանալու» ունակությանը: Լոուտոնը այդ ընկալում է որպես տարերային կիրք, գրեթե նույնական մարմնականին: Իսկ Բուշին գրավում էր մտածող-հեղափոխականը, ճշմարտության անվախ, համառ որոնողը<ref>{{книга|автор=Копелев Л. З.|часть=Глава девятая. Нетерпеливый поэт третьего тысячелетия|заглавие=Брехт|ссылка=|место=М.|год=1965}}</ref>»:
 
Պիեսի քաղաքական ենթատեքստին անդրադարձել է Ի. Ֆրադկինը 1964 թվականին «Գալիլեյի կյանք»-ի մասին իր մեկնաբանություններում՝ գրաքննության թույլատրելի սահմաններում. պիեսի առաջին հրատարակությունը մյուս՝ ավելի ուշ լույս տեսած հրատարակություններից տարբերվում է նրանով, որ Գալիլեյի նկատամաբ կշտամբող վերաբերմունքը դեռ այդքան էլ միանշանակ չէր, քանի որ «Բրեխտը նկատի ուներ այն բարդ և մերթ ընդ մերթ խորամանկ մարտավարությունը, որին պետք է ապավինեին ընդհատակյա գործող մարտիկները (մասնավորապես հակաֆաշիստները [[Նացիստական Գերմանիա|Երրորդ կայսրություն]]ում)»<ref name="frad" />։ Նույնի մասին քսան տարի անց գրել է Էռնստ Շումախերը․ «․․․Բրեխտը ցույց է տվել, թե ինչպես կարելի է տարածել ճշմարտությունը պարտությունից հետո ևս․ հենց խորամանկությամբ»<ref name="schum" />։
 
[[Յուրի Լյուբիմով]]ը «Գալիլեյի կյանքը» բեմադրել է [[Տագանկայի թատրոն]]ում 1966 թվականին, ճիշտ այն ժամանակ, երբ մշակույթի առավել անվանի գործիչներ ստորագրեցին «Քսանհինգի նամակը» և «Տասներեքի նամակը»՝ Ստալինի ռեաբիլիտացիայի դեմ։ Եվ չնայած նա բեմադրել էր պիեսի առավել ուշ խմբագրությունը, Գալիլեյի դատապարտումը ռեժիսորը մեղմացրել է․ ներկայացումն առաջին հերթին «դժբախտ երկրի մասին է, որը հերոսների կարիք ունի»։ Լյուբիմովը «Գալիլեյի կյանքը» պիեսում հենց հայրենական կոնֆլիկտն է ընդգծում։ Ինչպես և Մարիաննա Ստրոևան գրում է ներկայացման գրախոսականում․ «Ավա՜ղ, նրա երկընտրանքները չափազանց կենսունակ են»<ref name="stro" />։ [[Վերակառուցում (ԽՍՀՄ)|Վերակառուցման]] տարիներին նույն միտքը առավել ցայտուն արտահայտում է Յուրի Բարբոյը՝ վերհիշելով, թե ինչպես էր Էռնստ Բուշը կերտում Գալիլեյի կերպարը 1957 թվականին․ «․․․չէ որ Գալիլեյը մայնակ չի ընտրություն կատարում և դավաճանում իր նպատակին․ Բուշ-քաղաքացին իր և իր ժամանակակիցների միջով է անցկացնում արմատական այդ ընտրությունը»<ref name="barb" />։
Տող 107.
Բուշի Գալիլեյը՝ առաջին պատկերներում [[Վերածննդի դարաշրջան]]ի կենսասեր է, քննադատների խոսքերով՝ «իրեն երկրի վրա հրաշալի զգալու» բացառիկ շնորհով» օժտված այդ մարդը{{sfn|Юзовский|1982|с=284|name="yous"}}, ավարտական տեսարանում ներկայանում է որպես բարոյալքված, ամեն ինչի նկատմամբ անտարբեր, վաղուց կյանքի իմաստը կորցրած, ոչնչով չուրախացող մարդ։ Նույնիսկ ձեռագրի վրա գաղտնի աշխատանքը, որը Անդրեան դուրս տարավ երկրից, չկարողացավ նրան վերադրաձնել կյանքի կորսված իմաստը։ Ի տարբերություն Լոուտոնի, Բուշը Գալիլեյի պատմությունը ներկայացնում է որպես ողբերգություն<ref name="markov" />։
 
Բրեխտը ներկաայացումը չտեսավ, բեմադրությունը նրա մահից հետո ավարտին հասցրեց [[Էրիխ Էնգել]]ը։ Առաջնախաղին, որը կայացավ [[1957]] թվականի [[հունվարի 15]]-ին, դերասաններին խոնարհման հրավիրեցին 60 անգամ, հայտնի թատերական քննադատ Գ․ Իրվինգը պիեսն անվանեց «պատմական նշաձող, որը հնարավոր է, շրջադարձային է լինելու գերմանական թատրոնի կյանքում»<ref>{{книга|автор=Шнеерсон Г. М. |заглавие=Эрнст Буш и его время|ссылка=https://sites.google.com/site/ernstbush/ernst-bus-i-ego-vrema/soderzanie/vozvrasenie---3|место=М.|год=1971|страницы=188}}</ref>։ Բուշի Գալիլեյը նույնքան մանրամասն է ինչպես երբեմնի Բրեխտի Գալիլեյը՝ Լոուտոնի կերտմամբ, գրում է Հանս Այսլերը, իսկ Մոսկվայի և Լենինգրադի թատրոնների հյուրախաղերից հետո՝ 1957 թվականին նաև Իլյա Ֆրադկինը<ref>{{книга|автор=Фрадкин И. |заглавие=Литература новой Германии|место=M.|год=1961|страницы=331—343}}</ref>։
 
«Գալիլեյի կյանքը» ներկայացումների ցուցադրությունը սկսվեց մայիսին․ «Մենք տեսանք,- գրում է Պ․ Մարկովը,- հանգամանորեն և սիրով, ամենայն մանրամասնությամբ մշակված ներկայացում․․․Ռեժիսուրան անսխալ գիտի, գործողության որ պահին պետք կենտրոնացնել հանդիսատեսի ուշադրությունը։ Այն թույլ չի տալիս, որ բեմին լինի որևէ ավելորդ պարագա։ Հստակ և շատ պարզ դեկորատիվ ձևավորումը, շագանակագույն ողորկ պատերը ազատ են թողնում ընդարձակ բեմը և միայն աղքատիկ բեմական կահավորանքն է հաղորդում ժամանակաշրջանի մթնոլորտը։ Նույն կերպ նպատակաուղղված ձևով, մանրազնին՝ բայց ճիշտ կառուցվում են միզանսցենները․․․ Բեմական կերպարները՝ ընդհուպ մինչև էպիզոդիկ, մշակված են միևնույն մանրախնդրությամբ և բծախնդիր պահանջկոտությամբ, որոնք հատուկ են ընդհանուր վերցրած ամբողջ ներկայացմանը»<ref group="Ն">Ներկայացումը ձևավորել է Կասպար Նեերը, երաժշտությունը գրել է Հանս Այսլերը, Վիջինիայի դեը խաղացել է Ռեգինա Լյուցը, Սարտիինը՝ Անգելիկա Հուրվիցը, պապինը՝ Էռնստ Օտտա Ֆուրմանը, կարդինալ-ինկվիզիտորինը՝ Նորբերտ Քրիստիանը։</ref>։
Տող 136.
* [https://web.archive.org/web/20060718013558/http://www.nationaltheatre.org.uk/?lid=18052 British Royal National Theatre's web page about its production of ''Galileo'']
 
[[Կատեգորիա: 1938 թվականի պիեսներ]]
[[Կատեգորիա: Բերթոլդ Բրեխտի պիեսներ]]