«Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիր»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 45.
== Կառուցվածք ==
 
Համընդհանուր Հռչակագրի հիմքում ընկած կառուցվածքը ներկայացվեց իր երկրորդ նախագծում, որը պատրաստվել էր Ռենե Կասսինի կողմից։ Կասսինն աշխատել է առաջին նախագծից սկսած, որը պատրաստվել էր Ջոն Պետերս Համֆրիի կողմից։ Կառուցվածքի վրա իր ազդեցությունն է թողել Նապոլեոնի Օրենսգիրքը, այդ թվում՝ նախաբանը և ներածական ընդհանուր սկզբունքները։ Կասսինը համեմատում էր Հռչակագիրը հունական տաճարի սյունազարդ նախասրահի հետ, որն ունի հիմք, աստիճաններ, չորս սյուներ և վերնաճակատ։ 1-ին և 2-րդ հոդվածները հիմնարար բլոկերն են, իրենց արժանապատվության, ազատությանմ, հավասարության և եղբայրության մասին սկզբունքներով։ Նախաբանի յոթ կետերը, որոնցում շարադրվում են Հռչակագրի պատճառները, իրենցից ներկայացնում են աստիճանները։ Հռչակագրի հիմնական կառուցվածքը ձևավորում է չորս սյուները։ Առաջին սյունը (3-11 հոդվածները) կազմում են անձի իրավունքները, ինչպիսիք են կյանքի իրավունքը և ստրկության արգելումը։ Երկրորդ սյունը (12-17 հոդվածները) կազմում են անհատի իրավունքները քաղաքական ու քաղաքացիական հասարակության մեջ։ Երրորդ սյունը (18-21 հոդվածները) վերաբերում է հոգևոր, հասարակական և քաղաքական ազատություններին, ինչպիսիք են կրոնի ազատությունը և միություններ կազմելու իրավունքը։ Չորրորդ սյունը (22-27 հոդվածները) սահմանում է սոցիալակամսոցիալական, տնտեսական և մշակութային իրավունքները։ Կասսինի մոդելում Հռչակագրի վերջին երեք սյուները ապահովում են վերնաճակատը, որը կապակցում է ամբողջ կառուցվածքը։ Այս հոդվածները վերաբերում են անհատի պարտականություններին հասարակության նկատմամբ և ՄԱԿ-ի նպատակներին հակասող իրավունքների կիրառման արգելմանը։
Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը բաղկացած է նախաբանից և 30 հոդվածներից, որտեղ ամրագրված են առանց որևէ տարբերակման բոլոր տղամարդկանց և կանանց պատկանող մարդու իրավունքներն ու հիմնարար ազատությունները։ Համընդհանուր հռչակագիրը ճանաչում է, որ մարդկության ընտանիքի բոլոր անդամների անկապտելի արժանապատվության ճանաչումը հանդիւանումհանդիսանում է ազատության, արդարության և համընդհանուր խաղաղության հիմքը։ Այն ճանաչում է յուրաքանչյուր մարդ արարածի անկապտելի իրավունքները, ներառյալ inter alia, կյանքի, ազատության և սեփական անձի անձեռնմխելիության իրավունքը, հետապնդումից այլ երկրներում ապաստան փնտրելու և այդ ապաստանից օգտվելու իրավունքը, համոզմունքների ազատության և դրանք անկաշկանդ արտահայտելու իրավունքը, կրթության իրավունքը, մտքի, խղճի և դավանանքի ազատության իրավունքը, խոշտանգումից և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքից զերծ մնալու իրավունքը։ Այս անկապտելի իրավունքներից պետք է օգտվեն աշխարհի բոլոր տղամարդիկ, կանայք, երեխաները, ինչպես նաև հասարակության բոլոր խմբերը։[2]
 
== Նախաբան ==