«Դիանա (աստվածուհի)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 8.
'''Դիանա''' ({{lang-la|''Diana''}}), [[Բուսական աշխարհ|բուսական]] և [[կենդանական աշխարհ]]ի, [[որս]]ի, կանացիության և պտղաբերության աստվածուհի<ref>''The Clay-footed Superheroes: Mythology Tales for the New Millennium'' {{ISBN|978-0-865-16719-3}} p. 56</ref>: Համապատասխանում է հունական դիցաբաության մեջ [[Արտեմիս]] և [[Սելենե]] աստվածուհիներին:
 
Ավելի ուշ Դիանային սկսել են նույնացնել [[Հեկատա (աստվածուհի)|Հեկատայի]] հետ:{{sfn|Мифы народов мира|1990|с=311—312}}{{sfn|Штаерман|1987|с=33}}։ Դիանային նաև անվանել են [[Տրիվիա (աստվածուհի)|Տրիվիա]]՝ երեք ճանապարհների աստվածուհի (նրա պատկերները տեղադրված էին խաչմերուկում), այս անվանումը մեկնաբանվում էր որպես եռակի իշխանության նշան՝ երկնքում, երկրի վրա և երկրի տակ: Նաև Դիանային նույնացնում էին [[Կարթագեն|կարթագենական]] երկնային աստվածուհի [[Ցելեստա (աստվածուհի)|Ցելեստա]]յի հետ: Հռոմեական [[պրովինցիա]]ներում Դիանա էին անվանում անտառի ոգիներին:
 
Հռոմեական [[պաշտամունք]]ի մեջ Դիանան համարվել է «օտար» և տարածված չի եղել [[պատրիկներ]]ի շրջանում, բայց ժողովրդականություն է վայելել [[Ստրկություն|ստրուկների]] շրջանում, ովքեր Դիանայի անվան տաճարներում ունեցել են անձեռնմխելիություն։ [[Սերվիոս Տուլլիոս]] թագավորը, ըստ լեգենդի, ծնված լինելով ստրկության մեջ՝ հռոմեական [[Ավենտին (բլուր)|Ավենտին]] բլուրի վրա աստվածուհու պատվին տաճար է կառուցել։ Տաճարի կառուցման մեկ տարին ստրուկների համար տոն է եղել։
Տող 65.
Հին հռոմեական հեղինակներ [[Մարկոս Տերենտիոս Վառո]]ն և [[Ցիցերոն|Մարկոս Տուլիոս Կիկերոն]]ը համարում էին, որ Դիանա անվան ստուգաբանությունը սերտ կապված է {{lang-la|dies}} ([[օր]]) բառի հետ<ref>Цицерон. О природе богов. Книга II. XXVII (69)</ref>։
 
== Գործառույթներ==
Համաձայն [[Ֆրանսիացիներ|ֆրանսիացի]] լինգվիստ, [[Դիցաբանություն|դիցաբան]], [[Լեզվաբանություն|լեզվաբան]], [[Ֆիլոլոգիա|ֆիլոլոգ]] [[Ժորժ Դյումեզիլ]]ի, Դիանան ունեցել է նախահնդեվրոպական ծագում։ Նրա կարծիքով աստվածուհու առաջնային գործառույթները ներառել են երկնային աշխարհի միավորումը ժամանակի շարունակության հետ, սերունդների անընդհատության ապահովումը, որտեղից էլ և ձևավորվել է պտղաբերության հետ կապված նրա գործառնությունը։ Ինչպես նաև՝ նրա գործառույթներից է համարվել թագավորների խաղաղ հերթափոխությունը և թագավորական իշխանության բնականոն գործունեությունը{{sfn|Штаерман|1987|с=16}}։
 
Դիանան մարմնավորել է [[Լուսին|Լուսնին]], այնպես ինչպես նրա եղբայր [[Ապոլլոն]]ը Անտիկ շրջանում մարմնավորել է [[Արև]]ին։
== Ծանոթագրություններ ==
{{ծանցանկ}}