«Քննարկում:Կապիտալ»–ի խմբագրումների տարբերություն
Content deleted Content added
No edit summary |
No edit summary |
||
Տող 1.
{{ՎՍԳԲ (2014-2015)}}
Ողջույն, հոդվածի առաջին տողերում տրված սահմանումը Կարլ Մարքսի տեսությունից է վերցված, որն այժմ բազմաթիվ տնտեսագետների կողմից օբյեկտիվորեն համարվում է սխալ, քանի որ շահագործման տեսությունն արդեն ժխտվել է, և ձեռնարկատերը շահույթ է ստանում ոչ թե աշխատողին շահագործելու, նրա ստեղծած հավելյալ արժեքը յուրացնելու միջոցով, այլ ձեռնարկատիրական ունակությունների, ռեսուրսների հավաքագրման, արդյունավետ արտադրության, իրացման և այլ միջոցառումների շնորհիվ։
Ոչ տնտեսագետ ընթերցողի մոտ այդ տողերը կարդալիս կարող է տպավորություն ստեղծվել, որ ներկայացված է կապիտալի ճիշտ սահմանումը, մինչդեռ դա արդեն ժխտված է։ Խնդրում եմ հոդվածում նշել, որ դա Մարքսի սահմանումն է և ավելացնել կապիտալի համընդհանուր ընդունելի սահմանումը։ Շնորհակալություն։
|