«Առյուծ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 227.
[[Հին Եգիպտոս|Հին Եգիպտոսի]] Լեոնտոպոլիս և Բուբաստիս քաղաքներում, գոյություն են ունեցել առյուծի կերպարանքով [[Բաստետ (դիցաբանություն)|Բաստետ]] և Սեխմետ աստվածուհիներին նվիրված տաճարներ։ Հնագույն վկայությունները հավաստում են, որ այս տաճարներում պահվել են նաև կենդանի առյուծներ։ Հենց այս հանգամանքով էլ պայմանավորված է այն փաստը, որ հետագայում [[Նեղոսի դելտա|Նեղոսի դելտայում]] սփռված այս քաղաքին հին հույներն անվանում են Լեոնտոպոլիս՝ «առյուծների քաղաք»։ [[Մ.թ.ա. 850|Մ․թ․ա․ 850-ական թվականներին]] իրենց արքունիքում առյուծներ են ունեցել [[Ասորեստան|Ասորեստանի արքաները]], իսկ [[Ալեքսանդր Մակեդոնացի|Ալեքսանդր Մակեդոնացին]] [[Հնդկաստան|Հնդկաստանի]] նվաճյալ տարածքներից բազմաթիվ առյուծներ է ուղարկել [[Հունաստան]]։ [[Հին Հռոմ|Հին Հռոմում]] արքունիքում ապրող առյուծներով զբաղվում էին կայսրերը՝ գլադիատորների խաղերի կազմակերպման նկատառումներով։ Սակայն, հռոմեական այնպիսի առաջնորդներ, ինչպիսիք են [[Լուցիոս Կոռնելիուս Սուլլա|Լուցիոս Սուլլան]], [[Գնեոս Պոմպեոս|Գնեոս Պոմպեոսը]] և [[Հուլիոս Կեսար|Հուլիոս Կեսարը]], հաճախ պատվիրել են միանգամից սպանել հարյուրավոր առյուծների։ [[Հնդկաստան|Հնդկաստանում]] առյուծների պահում էին իշխանական տների ավագ ներկայացուցիչները։ [[Մարկո Պոլո|Մարկո Պոլոյի]] հավաստմամբ՝ առյուծներ է պահել նաև [[Խուբիլայ|մեծ խան Խուբիլայը]]։ 18-րդ դարում ի հայտ են գալիս առաջին [[Կենդանաբանական այգի|կենդանաբանական այգիները]] և առյուծները դառնում են ցուցադրության գլխավոր կենդանիներից մեկը, ինչպես և [[Փղեր|փղերը]], [[Գետաձիեր|գետաձիերը]], [[Վագր|վագրերը]], [[Արջեր|արջերը]] և այլն։
 
Ժամանակի ընթացքում աշխարհի լավագույն կենդանաբանական այգիներում առյուծների համար (օրինակ՝ [[Բեռլինի կենդանաբանական այգի|Բեռլինի]], [[Նյու Յորք|Նյու Յորքի]], [[Լոնդոնի կենդանաբանական այգի|Լոնդոնի]], [[Ամստերդամի կենդանաբանական այգի|Ամստերդամի]], [[Պրահա|Պրահայի]]) ստեղծվել է բնական պայմաններին նմանվող միջավայր՝ կենդանիների անազատությունը հնարավորինս մեղմելու համար։ Հիմնադրման տարուց ի վեր (1940 թվականից), առյուծները համարվում են նաև [[Երևանի կենդանաբանական այգի|Երևանի կենդանաբանական այգում]] ցուցադրվող կարևորագույն կենդանատեսակներից մեկը։ Ներկայումս Երևանի կենդանաբանական այգին ունի 78 առյուծ, որոնցից 12-ը` արու, 6-ը` էգ։ Կենդանիներին հատկացված է 3000 և 4000 քառակուսի մետրանոց ազատավանդակներ, որոնք պաշտոնապես շահագործման են հանձնվել 2018 թվականի մայիսից<ref>{{Cite web|url=https://armeniasputnik.am/society/20181110/15600624/photo-armenia-kendanabanakan-aygi-aryuts.html|title=Երբ և ինչպես են սպանվել Երևանի կենդանաբանական այգու առյուծները. այգու պատասխանը|last=Sputnik|website=armeniasputnik.am|language=hy|accessdate=2019-03-06}}</ref>։
 
=== Մարդակերությունը կամ Մարդասպանությունը ===
=== Մարդակերություն ===
Առյուծները հակված չեն սնվելու մարդկանցով, սակայն որոշ առանձնյակներ կարող են աչքի ընկնել նման գործողություններով։ Այս տեսակի ներկայացուցիչ մարդակերների ամենահանրահայտ օրինակը Ցովոյի առյուծներն են<ref name="Patterson">{{cite book|title=The Lions of Tsavo: Exploring the Legacy of Africa's Notorious Man-Eaters|last=Patterson|first=Bruce D.|publisher=McGraw-Hill|year=2004|isbn=978-0-07-136333-4}}</ref>, որոնք [[1898|1898-ին]]՝ [[Քենիա]]-[[Ուգանդա]] երկաթուղու շինարարական աշխատանքների 9 ամիսների ընթացքում, կերել են թվով 30 բանվորների, Ցովոյի երկու արու Առյուծները մի տարում սպանեցին 260 մարդ։ Հետագայում այդ առյուծներին սպանած որսորդն արտառոց գիշատիչների վարքը բնութագրել է իր հեղինակային գրքում․ ''«նրանք ավելի մեծ էին, քան նորմալ առանձնյակները և չունեին բաշ, իսկ մեկն էլ ուներ մի սեղանատամի թեթև քայքայման խնդիր»''։
[[Պատկեր:John_Banovich,_Maneaters-of-Tsavo-Web.jpg|մինի|256x256փքս|Ցովոյի առյուծներն աշխարհին հայտնի «ամենասարսափելի» մարդակեր կենդանիներից են, որոնք մեկ տարում սպանել են 260 մարդու։]] Այդ գրքի հիման վրա 1989 թվականին նկարահանվել է «Ուրվականը և Խավարը» ֆիլմը [[Վել Քիլմեր]]ի և [[Մայքլ Դուգլաս]]ի մասնակցությամբ:
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Առյուծ» էջից