«Ասպինձայի շրջան»–ի խմբագրումների տարբերություն

Ավելացվել է 2293 բայտ ,  4 տարի առաջ
Առանց խմբագրման ամփոփման
Content deleted Content added
չ Ռոբոտ․ Տեքստի ավտոմատ փոխարինում (-Վրաստանի Հանրապետությունում +Վրաստանում)
No edit summary
Տող 116.
* [[Խերթվիս (Ասպինձայի շրջան)|Խերթվիս]] ({{lang-ka|ხერთვისი}})
* [[Խիզաբավրա (Ասպինձայի շրջան)|Խիզաբավրա]] ({{lang-ka|ხიზაბავრა}})
 
== Հայերը Ասպինձայի շրջանում ==
Ասպինձայի շրջանը կազմել է Սամցխեի արևելյան հատվածը: XV-XVII դդ. այստեղ հայտնի էին Թմուկ (Թմկաբերդ), Ասպինձա (Ասպնջակ), Խերթվիս (Խըրթըզ) գրեթե զուտ հայաբնակ բերդաքաղաքները, երկու տասնյակից ավելի գյուղեր և ավաններ: Օսմանյան տիրապետության ժամանակ հայերի թիվը խիստ նվազել է. 1824-ին հայեր են բնակվել միայն Խիզաբավրա, Բնելա, Վարգավ, Խերթվիս գյուղերում (ավելի ուշ աստիճանաբար վրացացել են): 2003 թվականի տվյալներով շրջանում ապրում է 2780 հայ, հիմնական մասը (2300)՝ Դամալայում, մասամբ՝ համանուն շրջկենտրոնում, Ածղվիթա, Ռուսթավ, Տոլոշ գյուղերում: Դամալայի հայերը Կարինի նահանգից գաղթած վերաբնակներ են: 1918-ին այստեղ բնակություն են հաստատել նաև Արդահանից եկած մի քանի հայ ընտանիքներ:
 
1918-ի թուրքական հարձակման ժամանակ Դամալան չի գաղթել, դիմադրել է՝ տալով 500-ից ավելի զոհ:
 
Գյուղն ունի միջնակարգ դպրոց, որտեղ սովորել է 460 (1985), 417 (1999), 366 (2002) աշակերտ: 1990-ական թթ. արտագաղթը զգալիորեն ավելացել է: Գյուղում կանգուն է Ս. Խաչ եկեղեցին (1843): Հայտնի են Թմկաբերդ նաև Խիզաբավրայի Ս. Սրտի Հիսուսի (հայ կաթոլիկ) և Ս. Խաչ (XII-XIII դդ.), Վարգավի Ս. Աստվածածին (հայ կաթոլիկ, 1890), Թոկի՝ XII-XIII դդ., Թմոգվիի (Թմուկ) ժայռափոր եկեղեցիները: Դամալայում են ծնվել գրող Վ. Սաղաթելյանը, լրագրող Տ. Ֆարմանյանը և ուրիշներ<ref>Հայ սփյուռք հանրագիտարան, Ե., 2003, էջ 552:</ref>:
 
== Ծանոթագրություններ ==
{{ծանցանկ}}
 
{{Ասպինձայի շրջան}}