«Սուձուկիի մեթոդ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 2.
 
== Նախապատմություն ==
Իր մեթոդի գաղափարը Սուդզուկիի մոտ հայտնվեց, երբ նա արդեն չափահաս տարիքում սկսեց սովորել [[գերմաներեն]]: Նա նկատեց, որ թեև լեզուն շատ դժվար էր տրվում իրեն, սակայն փոքր երեխաները լեզուն յուրացնում էին շատ արագ։ Նա ենթադրեց, որ երեխայի ուղեղն այնպիսի կառուցվածք ունի, որը թույլ է տալիս նրան շատ սեղմ ժամկետներում տիրապետել խոսակցական լեզվին միայն ունկնդրելով և շրջապատի ասածը կրկնելով։ Դրանից հետո նա եկավ այն եզրակացության, որ երաժշտական լեզուն նույնպես հիմնված է հնչյունների վրա, ինչպես և խոսակցական լեզուն, և երեխայի ուղեղը, ըստ երեւույթին, կարող է օգտվել խոսակցական լեզվին արագ տիրապետելու նույն մեխանիզմներից, ինչպես երաժշտական լեզուն յուրացնելու ժամանակ։ Սկսելով պարապել փոքր երեխանների հետ, նա հաստատեց իր ենթադրության իրավացիությունը և համոզվելով իր մոտեցման արդյունավետության մեջ, սկսեց աշխատել դրա տարածման վրա։ Սուդզուկի ասում էր, որ սկզբում նա մասնավորապես ցանկանում էր երաժշտության ուրախությունը բերել պատերազմից տուժած Ճապոնիայի երեխաների ծանր մանկությունը, հետագայում նրա մեթոդի տարածման հետ մեկտեղ նրա երազանքը դարձավ երաժշտական լեզու սովորեցնել աշխարհի բոլոր երեխաներին: Նա իր մեթոդն անվանեց «Տաղանդներ դաստիարակություն» (ճապ.՝ 才能教育 sainō kyōiku):