«Առյուծ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 16.
 
== Կարգաբանություն և մորֆոլոգիա ==
 
Առյուծների «''Felis leo»'' գիտական անվանումն առաջին անգամ օգտագործվել է շվեդ գիտնական [[Կառլ Լիննեյ|Կառլ Լիննեյի]] կողմից, որը վերջինս հիշատակել է իր հեղինակավոր «Բնության համակարգ» (''Systema naturae'') աշխատությունում։ [[18-րդ դար|18-րդ դարի]] կեսերից մինչև [[20-րդ դար|20-րդ դարն]] ընկած ժամանակահատվածում նկարագրվել և ներկայացվել են առյուծների 25 տարատեսակ խմբավորման առանձնյակներ, որոնցից 11-ը 2005 թվականին ճանաչվել են անկյունաքարային նշանակության ենթատեսակներ։ Վերջիններս միմյանցից տարբերվում են արտաքին տեսքով, չափերով և գունավորմամբ։
 
Տարբեր պոպուլյացիաների առանձնյակները [[Ֆիզիոլոգիա|ֆիզիոլոգիական]] և [[Մորֆոլոգիական անալիզ|մորֆոլոգիական]] առանձնահատկություններից ելնելով հաճախ ունենում էին զանազան տարբերություններ՝ գենետիկորեն պատկանելով միևնույն [[Կենսաբանական տեսակ|ենթատեսակային խմբին]], ուստի այս հանգամանքից ելնելով առյուծների [[Կարգաբանություն|կարգաբանական դասակարգումը]] ժամանակակից գիտնականների կողմից փոքր-ինչ վերանայվել է։ Գենետիկորեն ամենաազնվացեղ առյուծները ''Panthera leo persica'' ենթատեսակի [[Ասիական առյուծ|ասիական առյուծներն]] են, իսկ Կապյան առյուծներն իրենց ֆիզիոմորֆոլոգիական հատկանիշներով շատ ավելի նման են ոչ թե [[Ենթասահարական Աֆրիկա|Ենթասահարական Աֆրիկայում]] ապրող առանձնյակներին, այլ ''Panthera leo persica''-ին։
 
Առյուծների ամենամոտ ազգակիցները [[Հովազներ|հովազների ցեղի մյուս խոշոր գիշատիչներն]] են՝ [[Վագր|վագրերը]], [[Ձյունահովազ|ձյունահովազները]], [[Յագուար|յագուարները]] և [[Ընձառյուծ|ընձառյուծները]]։ 2010 և 2011 թվականներին լույս տեսած [[Մոլեկուլային գենետիկա|մոլեկուլային ուսումնասիրությունների]] արդյունքները հավաստում են, որ ընձառյուծը և առյուծը պատկանում են միևնույն «եղբայր խմբին» և ընդհանուր տաքսոնից բաժանվել են շուրջ 12.958-3.104 մլն տարի առաջ։ [[Ձյունահովազ|Ձյունահովազների]] և առյուծների միջև հիբրիդացման գործընթացն ամենայն հավանականությամբ տեղի է ունեցել ոչ ավելի, քան 2,15 մլն տարի առաջ։
 
=== Ենթատեսակներ ===
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Առյուծ» էջից